Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1562-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներն ու «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 20-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը վարկ տրամադրելու մասին» N 681-Ա, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 194-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 638-Ն որոշումներով տրամադրված վարկերից առաջացած տոկոսները և տույժերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) ներել 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ` հետևյալ համամասնությամբ`

1) տույժ` 379,695,433 դրամ.

2) տոկոս` 1,331,886,830 դրամ:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված վարկերը սույն որոշման ուժով վերակառուցվում են ընկերությունում` հետևյալ պայմաններով`

1) վերակառուցվող բյուջետային վարկի հիմնական գումար` որոշման 1-ին կետում նշված բյուջետային վարկերի փաստացի վերակառուցման նպատակով հաստատված համաձայնագրերի կնքման ամսաթվի դրությամբ առկա` փաստացի հատկացված բյուջետային վարկերի մնացորդի հանրագումարի չափով` ներառյալ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից հետո` մինչև համաձայնագրի կնքման ամսաթիվը հաշվարկված տույժերն ու տոկոսագումարները.

2) տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով.

3) մարման ձևաչափ` 20 տարվա մարման ժամկետ, բյուջետային վարկի հիմնական գումարի և դրա մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսների հանրագումարային հավասարաչափ մարում` կիսամյակային կտրվածքով (առաջին վճարումը կատարվելու է 2026 թվականի հուլիսի 1-ին)` առանց արտոնյալ ժամկետի (grace period-ի) կիրառման.

4) վերակառուցված վարկի ապահովման միջոց է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 194-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 638-Ն որոշումներով նախատեսված անշարժ և շարժական գույքի գրավը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված վարկերի վերակառուցման կապակցությամբ ապահովել համապատասխան համաձայնագրերի կնքումը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում: Միաժամանակ, որոշման 1-ին կետում նշված վարկերը սույն որոշման ուժով փաստացի վերակառուցվում են սույն կետով հաստատված համաձայնագրերի կնքման ամսաթվի դրությամբ:

4. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց 38/10 հասցեում գտնվող 9225 քառ. մետր մակերեսով, 1,918,600.0 հազ. դրամ շուկայական արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման վկայական` 06072015-01-0098) հետ վերցնել և ներդնել ընկերությունում` ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մեկամսյա ժամկետում`

1) ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան, Աջափնյակ, Հալաբյան փողոց 38/10 հասցեում գտնվող 9225 քառ. մետր մակերեսով, 1,918,600.0 հազ. դրամ շուկայական արժեքով հողամասի դրամական գնահատականի սահմանումը` ընկերության կանոնադրական կապիտալում ներդնելու նպատակով.

2) ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխության և կանոնադրական կապիտալի փոփոխության արդյունքում կանոնադրության փոփոխության պետական գրանցման գործընթացը.

3) ապահովել սույն կետից բխող փոփոխությունների հետ կապված ծախսերի իրականացումն ընկերության միջոցների հաշվին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                 Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2025
N 1562-Ն
Որոշում