Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1581-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերով.

2) որոշման նախաբանում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին» բառերով.

3) որոշման հավելվածի`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:»,

բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:»,

գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

«4.1. Վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով:»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով հաստատված որակավորումների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:»,

ե. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1 Դիմորդները կարող են դիմել միայն մեկ հաստատություն և մեկ մասնագիտության համար:»,

զ. 7-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Օտարերկրացիների դիմում-հայտերն ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով` նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում` լրացնելով դիմում-հայտ և ներբեռնելով հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով`

1) դիմում` նախարարի անունով.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն հարցաթերթիկի ձևի.

3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.

4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.

5) 3 x 4 չափսի լուսանկար.

6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.

7) առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.

8) օտարերկրացին հաստատություն հրամանագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:

8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը` ապոստիլով հաստատված, սույն կոնվենցիային չանդամակցող օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ, իսկ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը` թարգմանված (հայերենով կամ անգլերենով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, ինչպես նաև ընդունելության գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`

1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը` փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից.

2) ուսումնական հաստատությունը փաստաթղթերն ստանալուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն.

3) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս` չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթն ըստ մասնագիտության և առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

4) մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է` ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում` հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում (քննություն).

5) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումը և ընդունելությունը կազմակերպվում են նախարարի հրամանով, որով սահմանվում են կազմակերպման ժամկետները և պայմանները.

6) օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին.

7) ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:»,

է. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 13-րդ, 16-րդ կետերում և հարցաթերթիկի ձևի մեջ «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,

թ. հարցաթերթիկի ձևի մեջ «EDUCATION AND SCIENCE» բառերը փոխարինել «EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORTS» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. նոյեմբերի 7

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2025
N 1581-Ն
Որոշում