Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-79-Ո-143

2025 թ.

 

ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման 1-ին հավելվածի 4-րդ բաժնի 39-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել քրեական գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրման և ամփոփման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված աշխատանքների իրականացումը:

3. Սույն որոշման իմաստով ենթակա են ուսումնասիրության Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 2024-2025 թվականների ընթացքում ավարտված, դատարանի արխիվ հանձնված և արխիվացման ենթակա դատական գործերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2025թ. նոյեմբերի 6

ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2025 թվականի նոյեմբերի 6-ի

թիվ ԲԴԽ-79-Ո-143 որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ

 

._________________________________________________________________.

|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ|Հ/Հ|ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ     |

|   |ԸՍՏ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ |   |                                |

|___|________________________|___|________________________________|

|1. |Քրեաիրավական            |1. |Օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ|

|   |                        |   |դատական ակտերի կատարման պրակտիկա|

._________________________________________________________________.

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2508)` 6 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
06.11.2025
N ԲԴԽ-79-Ո-143
Որոշում