ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
4 նոյեմբերի 2025 թվականի N 1505-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1424-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի «Մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևը սահմանելու մասին» N 1424-Ն հրամանի`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) 2-րդ կետում «մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 15-ը» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի հունվարի 15-ը` 2025 թվականի 2-րդ կիսամյակի գործունեության մասով» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար Վ. Մխիթարյան
2025-11-04
Հավելված
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2025 թվականի նոյեմբերի 4-ի
N 1505-Ն հրամանի
«Հավելված N 2
ՀՀ պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2025 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1424-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________ ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
._____________________________________________________________________.
|1. Մաքսային ներկայացուցչի անվանումը | |
|_______________________________________________________|_____________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը | |
|_______________________________________________________|_____________|
|3. Հաշվետու ժամանակաշրջանը | |
|(սկզբի ամսաթիվ - ավարտի ամսաթիվ) | |
|_______________________________________________________|_____________|
|4. Նախկինում ներկայացված հաշվետվության համարը | |
|(լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում)| |
|_______________________________________________________|_____________|
|5. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի | |
|փաստացի գործունեության հասցեները | |
|_______________________________________________________|_____________|
|6. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի | |
|(որպես իրավաբանական անձ) նկատմամբ հարուցված քրեական | |
|վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի | |
|լինելու դեպքում լրացվում է` «Այո») | |
|_______________________________________________________|_____________|
|7. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային ներկայացուցչի մոտ| |
|ձևակերպված աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական | |
|վարույթի առկայությունը (մաքսային ներկայացուցչին հայտնի | |
|լինելու դեպքում լրացվում է` «Այո») | |
|_____________________________________________________________________|
|8. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմնի հետ հարաբերություններում|
|առաջացած խնդիրների նկարագրությունը (նկարագրվում է կամայական տեսքով) |
|_____________________________________________________________________|
|1) _________ |
|2) _________ |
|_____________________________________________________________________|
|9. Հաշվետու ժամանակաշրջանում մաքսային մարմին գրավոր ներկայացված` |
|մաքսային գործընթացների բարելավման առաջարկությունները (լրացվում է` |
|«Այո» կամ «Ոչ», «Այո» պատասխանի դեպքում` ըստ անհրաժեշտության |
|նկարագրելով այդ առաջարկները) |
|_____________________________________________________________________|
|10. Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի` |
|_____________________________________________________________________|
|1) անունը, ազգանունը | |
|_______________________________________________________|_____________|
|2) ստորագրությունը | |
._____________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2025 թվական: