Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Փ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2025 թվականի թիվ 17-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մարտի 20-ի ««Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի նոյեմբերի 3-ի

թիվ 17-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

(նկար)

 

Բաժին 1. Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները

 

.__________________________________________________________________.

|Ցուցանիշի                             |Տողի     |Չափման  |Ընդամենը|

|անվանումը                             |ծածկագիրը|միավորը |        |

|______________________________________|_________|________|________|

|Ա                                     |Բ        |Գ       |1       |

|______________________________________|_________|________|________|

|Տնտեսությունների թիվը` կենդանի ունեցող|100      |միավոր  |        |

|և  չունեցող, ընդամենը, որից`          |         |        |        |

|                                      |         |        |        |

|______________________________________|_________|________|________|

|բացակայող տնտեսությունների թիվը       |100.1    |միավոր  |        |

|______________________________________|_________|________|________|

|Խոշոր եղջերավոր կենդանիներ, ընդամենը, |105      |գլուխ   |        |

|որից`                                 |         |        |        |

|______________________________________|_________|________|________|

|կովեր                                 |105.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|արտադրող ցուլեր                       |105.2    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|բանող եզներ                           |105.3    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|երինջներ 1-ից մինչև  2 տարեկան        |105.4    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|երինջներ 2 տարեկանից բարձր            |105.5    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|չսերմնավորված էգ մոզիներ 2 տարեկանից  |105.6    |գլուխ   |        |

|բարձր                                 |         |        |        |

|______________________________________|_________|________|________|

|Խոզեր, ընդամենը, որից`                |110      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|մայր խոզեր հիմնական հոտի              |110.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|էգ խոզեր կազմալրման համար` 4 -12      |110.2    |գլուխ   |        |

|ամսական                               |         |        |        |

|______________________________________|_________|________|________|

|Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը, որից`|115      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|մաքիներ                               |115.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|շիշակներ                              |115.2    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Այծեր, ընդամենը, որից`                |120      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|մայր այծեր                            |120.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Ձիեր, ընդամենը, որից`                 |125      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|զամբիկներ 3 տարեկան և  ավելի          |125.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Ճագարներ, ընդամենը, որից`             |130      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|մայր ճագարներ                         |130.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Թռչուններ, ընդամենը, որից`            |135      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|ածան հավեր                            |135.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|բրոյլեր հավեր                         |135.2    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|հնդկահավեր                            |135.3    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|սագեր                                 |135.4    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Մորթատու գազաններ, որից`              |140      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|մայրեր                                |140.1    |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Մեղվաընտանիքներ                       |145      |հատ     |        |

|______________________________________|_________|________|________|

|Ավանակներ                             |150      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Ջորիներ                               |155      |գլուխ   |        |

|______________________________________|_________|________|________|

|Գոմեշներ                              |160      |գլուխ   |        |

.__________________________________________________________________.

 

    Ղեկավար`         __________________    __________________

                     (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

Լրացնող

    (լիազորված անձ)` __________________    __________________

                     (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«__ «__________20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2025 թվականի նոյեմբերի 3-ի

թիվ 17-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 20-ի

թիվ 22-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ» ՁԵՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման հանրագումարները» Ձև 6-ԳՏՀ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են համայնքապետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ` հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում յուրաքանչյուր տարի անցկացվող գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման (գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ հանրապետության բոլոր համայնքներում, գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն կենդանի ունեցող տնտեսություններում) արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր կենդանիների, իսկ «105.1-105.6» ծածկագրերով տողերում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

6. «105.2» ծածկագրով տողում լրացվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

7. «105.3» ծածկագրով տողում լրացվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

8. «105.4» ծածկագրով տողում լրացվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

9. «105.5» ծածկագրով տողում լրացվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը:

10. «110» ծածկագրով տողում լրացվում է խոզերի գլխաքանակը:

11. «110.1» ծածկագրով տողում լրացվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

12. «110.2» ծածկագրով տողում լրացվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

13. «115» ծածկագրով տողում լրացվում է բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

14. «115.1» ծածկագրով տողում լրացվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

15. «115.2» ծածկագրով տողում լրացվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

16. «120», «125», «130» և «140» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար` այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը, իսկ «120.1», «125.1», «130.1» և «140.1» ծածկագրերով տողերում համապատասխանաբար` այծերի, ձիերի, ճագարների և մորթատու գազանների մայրական կազմի գլխաքանակը:

17. «135» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), «135.1» ծածկագրով տողում` ածան հավերի գլխաքանակը, «135.2» ծածկագրով տողում` բրոյլեր հավերի գլխաքանակը, «135.3» ծածկագրով տողում` հնդկահավերի գլխաքանակը, «135.4» ծածկագրով տողում` սագերի գլխաքանակը:

18. «145» ծածկագրով տողում լրացվում է բոլոր մեղվաընտանիքների (փեթակների) թիվը, «150», «155» և «160» ծածկագրերով տողերում լրացվում է համապատասխանաբար` ավանակների, ջորիների և գոմեշների (անկախ սեռահասակային խմբից) գլխաքանակը:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
03.11.2025
N 17-Ն
Որոշում