ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1580-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
| |___________________|____________________|
| |Ծրագրի բաղադրիչները|Արժեքը հազար |
| | |ՀՀ դրամով |
| |___________________|____________________|
| |1. | |
| |___________________|____________________|
| |2. | |
| |___________________|____________________|
| |3. | |
| |___________________|____________________|
| |4. | |
| |___________________|____________________|
| |5. | |
| |___________________|____________________|
| |6. | |
| |___________________|____________________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | |
|_____________________________________________________________________|
|1.8. Ծրագրի տևողությունը | |
|1.8.1. Ծրագիրը սկսելու ամսաթիվը` ամիս/տարի | |
|Ծրագիրը սկսելու ամսաթիվն է` ծրագրի նախագծի հաստատումից հետո| |
|գնումների հայտարարությունը հրապարակելու օրը: |_________|
|1.8.2. Ծրագրի ավարտի ամսաթիվը` ամիս/տարի | |
|Ավարտական ակտի ստորագրման օրը. ծրագիրը մտնում է շահագործման| |
|փուլ, և սկսվում է ծառայությունների մատուցումը: | |
|_____________________________________________________________________|
|1.9. Ո՞ր կազմակերպությունն է տնօրինելու ակտիվները |
|Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված/բարելավված ակտիվները |
|տնօրինող կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ |
|(օրինակ` պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է |
|մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված |
|տեղեկատվությունը |
|_____________________________________________________________________|
|1.10. Ո՞ր կազմակերպությունն է շահագործելու ակտիվները |
|Նշե՛ք նախագծի իրագործման արդյունքում ստեղծված ակտիվները շահագործող |
|կազմակերպության պաշտոնական անվանումը: Եթե այն դեռ հայտնի չէ (օրինակ` |
|պետություն-մասնավոր գործընկերության դեպքում), անհրաժեշտ է |
|մանրամասնել: Այս կետն ամփոփում է 4-րդ բաժնում ներկայացված |
|տեղեկատվությունը: |
|_____________________________________________________________________|
|1.11. Արդյո՞ք ծրագիրը նախատեսվում է ներկայացնել «Կառավարության |
|կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ |
|կետով սահմանված կարգով ձևավորված և գործող ոլորտային կոմիտեում |
|Դրական պատասխանի պարագայում նշեք վարչապետի համապատասխան որոշումը: |
|_____________________________________________________________________|
|Բաժին 2. Նպատակը և հիմնավորումը |
|_____________________________________________________________________|
|2.1. Ի՞նչ հիմնական խնդիր է լուծում նախագիծը, ինչո՞ւ է այն անհրաժեշտ: |
|Ներառե՛ք խնդրի մասշտաբների մասին հիմնական տեղեկատվությունը: |
|Ներկայացրե՛ք հիմնախնդիրը և դրանից բխող կոնկրետ խնդիրները (ըստ |
|կիրառելիության), որոնք պետք է լուծի Ծրագիրը: Ներկայացրե՛ք Ծրագրի |
|անհրաժեշտության հիմնավորումները և Ծրագրում ներդրումներ կատարելու |
|պատճառները: Առավելագույնը` 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.2. Ո՞րն է (որո՞նք են) առաջարկվող նախագծի նպատակները (նպատակները) |
|Նշե՛ք այն նպատակները, որոնց ձգտում է հասնել իրավասու մարմինն այս |
|նախագծի միջոցով: Դրանք պետք է լուծում հանդիսանան ներկայացված |
|խնդիրների համար: Պետք է լինի մեկ առաջնային նպատակ` ներկայացված ոչ |
|ավելի, քան երկու կամ երեք նախադասությամբ և դրա հետ ածանցվող կոնկրետ |
|նպատակները: Նպատակները պետք է լինեն կոնկրետ, չափելի, իրատեսական և |
|սահմանված ժամկետով: Առավելագույնը` 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.3. Ի՞նչ տեղի կունենա, եթե նախագիծը չիրականացվի. |
|Համառոտ նկարագրե՛ք, թե ինչ կլինի, եթե նախագիծը չհաստատվի կամ |
|չիրագործվի: Արդյո՞ք կառաջանան ուղղակի հետևանքներ: Արդյո՞ք |
|հետևանքներ կլինեն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Եթե այո, |
|ապա ներկայացրե՛ք դրանք: Շատ դեպքերում հետևանքների կարևորության |
|աստիճանը տարբեր է` «աննշան փոփոխությունից» մինչև «շարունակական |
|մարդկային կորուստներ»: Առավելագույնը` 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.4. Թվարկե՛ք այն տարբերակները (տեխնիկական, կազմակերպչական և այլն), |
|որոնք դիտարկվել են նպատակներին հասնելու համար: Բացատրե՛ք, թե ինչու է |
|ընտրվել նախընտրելի տարբերակը: Ներկայացրե՛ք այն հիմնական տեխնիկական, |
|կազմակերպչական կամ ռազմավարական տարբերակները, որոնք դիտարկվել են |
|ծրագրի նպատակներին և 2.1 կետում նշված խնդրի լուծմանը հասնելու համար:|
|Յուրաքանչյուր այլընտրանքային տարբերակի համար` |
|. Նկարագրե՛ք տարբերակը` ինչ միջոցներով է այն փորձում լուծել խնդիրը |
|. Համեմատե՛ք այն ընտրված տարբերակի հետ` արդյունավետության, |
|իրագործելիության, ծախսերի և կայունության տեսանկյունից |
|. Մերժված տարբերակների դեպքում` նշե՛ք մեկ կամ երկու նախադասությամբ, |
|թե ինչու է տվյալ տարբերակը մերժվել (օրինակ չափից շատ ծախսատար, |
|տեխնիկապես անիրագործելի, սոցիալականորեն անընդունելի և այլն) |
|Առավելագույնը 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.5. Ո՞րն է Ծրագրի սոցիալական և շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: |
|Նկարագրե՛ք ծրագրի հնարավոր ազդեցությունը մարդկանց կյանքի որակի և |
|շրջակա միջավայրի վրա` դրական և բացասական կողմերով: |
|Խնդրում ենք անդրադառնալ հետևյալ ասպեկտներին` |
|. Ինչպե՞ս է ծրագիրը նպաստում աղքատության նվազեցմանը: Արդյո՞ք այն |
|ստեղծում է աշխատատեղեր, բարելավում եկամուտների հնարավորությունները
|կամ հասանելիությունը ծառայություններին:
|. Ինչպե՞ս է ծրագիրը նպաստում մարդկային կապիտալի զարգացմանը: Օրինակ` |
|. Երեխաների առողջության և կյանքի պահպանման բարելավում |
|. Դպրոցական կրթության հասանելիության կամ որակի բարձրացում |
|. Շրջանավարտների և չափահաս շահառուների հմտությունների զարգացում |
|. Կյանքի տևողության աճ |
|. Արդյո՞ք ծրագիրն ունի շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցություն |
|(օրինակ` ջրային ռեսուրսների վրա ճնշում, հողօգտագործման փոփոխություն, |
|աղտոտում և այլն): |
|Առավելագույնը` 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.6. Որո՞նք են առաջարկվող ծրագրի օգուտները (դրական արտաքին |
|ազդեցությունները): |
|Նշե՛ք նախագծի իրականացման հետևանքով առաջացող բարենպաստ |
|ազդեցությունները` ուղղակի և անուղղակի, շահառուների և ընդհանուր |
|հանրության համար: |
|Յուրաքանչյուր օգուտի դեպքում` |
|. Թվարկե՛ք առավելությունները, որոնք կարելի է ակնկալել նախագծի |
|իրականացման արդյունքում: |
|. Հնարավորության դեպքում` ներկայացրե՛ք քանակական ցուցանիշներ` |
|. Ֆիզիկական չափման միավորներով (օրինակ` սպասարկվող շահառուների թիվը, |
|կրճատված սպասարկման ժամանակը) |
|. Դրամական արտահայտությամբ (օրինակ` տնտեսված ծախսեր, եկամուտների աճ, |
|ժամանակի մոնետիզացված արժեք) |
|Եթե որոշ օգուտներ չեն կարող հաշվարկվել քանակական տվյալներով, ապա |
|դրանք պարզապես պետք է որակապես նկարագրվեն: |
|Օգուտները կարող են ներկայացվել հետևյալ երկու խմբերով. |
|. Ուղղակի շահառուների համար` այն անձինք կամ համայնքները, որոնք |
|անմիջականորեն օգտվում են ծրագրից |
|. Անուղղակի շահառուների կամ հանրային մակարդակում` օրինակ` շրջակա |
|միջավայրի բարելավում, տեղական տնտեսության ակտիվացում, միջգերատեսչական|
|արդյունավետության աճ |
|Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.7. Ովքե՞ր և քանի՞սն են ծրագրի շահառուները: |
|Ովքե՞ր կշահեն ծրագրից: Քանի՞ հոգի կշահի: Հնարավորության դեպքում |
|տրամադրե՛ք ճշգրիտ վիճակագրական տվյալներ` համապատասխան աղբյուրներով: |
|Նշե՛ք ծրագրով տրամադրվող ծառայություններից վերջնական օգտվողների թիվը:|
|Նշե՛ք չափման միավորը (օրինակ` անհատներ, տնային տնտեսություններ, |
|ձեռնարկություններ), տրամադրե՛ք նաև ծրագրի ապագա պահանջարկի |
|գնահատականը: |
|Առավելագույնը 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.8. Որո՞նք են լինելու առաջարկվող ծրագրի բացասական արտաքին |
|ազդեցությունները: |
|Բոլոր ծրագրերն առաջացնում են ինչպես դրական, այնպես էլ բացասական |
|արտաքին ազդեցություններ: Շատ ծրագրերի բնորոշ են որոշակի բացասական |
|ազդեցություններ, որոնցից ամենատարածվածներն են շրջակա միջավայրի վրա |
|ազդեցությունը և մարդկանց տարհանումը` ծրագրի համար տարածք ազատելու |
|նպատակով: |
|Առավելագույնը 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.9. Նշե՛ք Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման ծրագրերի |
|կամ ծրագրի կամ ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի |
|կամ ոլորտային ռազմավարությունների կամ Հայաստանի Հանրապետության |
|միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կամ |
|խորհրդարանական մեծամասնության նախընտրական ծրագրի կամ անհատական |
|նախաձեռնությունների և/կամ օրենսդրական պահանջների ո՞ր կետին (բաժին) է|
|համապատասխանում նկարագրված նախագիծը և մեջբերե՛ք համապատասխան
հատվածը.
|Ինչպե՞ս է ծրագիրը համապատասխանում նշված ռազմավարություններին: |
|Ներկայացրե՛ք հակիրճ հիմնավորում: |
|Առավելագույնը` 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.10. Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման |
|նպատակների» (ԿԶՆ) որևէ մեկի իրագործմանը: |
|Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է «Կայուն զարգացման նպատակների» |
|(ԿԶՆ) շրջանակներում մշակված ռազմավարություններից որևէ մեկին: Եթե |
|այո՛, ապա անհրաժեշտ է նշել կոնկրետ Կայուն զարգացման նպատակին (1-17) |
|և համառոտ բացատրել, թե ինչպես է Ծրագիրը նպաստելու դրա իրագործմանը: |
|Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.11. Արդյո՞ք ծրագրի իրականացումը կնպաստի Կլիմայի փոփոխության |
|հետևանքների մեղմացմանը: |
|Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմացումը ներառում է այնպիսի |
|միջոցառումներ, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների |
|կրճատմանը, ինչպես օրինակ` էներգաարդյունավետության և |
|էներգախնայողության բարձրացումը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի |
|աղբյուրների կիրառումը: Նախագծի շրջանակում անհրաժեշտ է գնահատել` |
|արդյո՞ք դրա իրականացումը կբերի ջերմոցային գազերի արտանետումների աճի, |
|թե կնպաստի դրանց նվազեցմանը: Հակիրճ հիմնավորե՛ք պատասխանը: |
|Հնարավորության դեպքում` տնտեսական զուտ ներկա արժեքի հաշվարկի մեջ |
|ներառե՛ք CO2-ի նվազեցումը կամ ավելացումը: |
|Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.12. Արդյո՞ք ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետության` |
|Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացմանը: |
|Նկարագրեք, թե ինչպես ծրագիրը կօգնի նվազեցնել կլիմայի փոփոխության |
|բացասական ազդեցությունները: Օրինակ` |
|. Արդյո՞ք այն բարելավում է ջրի հասանելիությունը, մատակարարումը կամ |
|պահեստավորումը |
|. Արդյո՞ք այն բարձրացնում է ենթակառուցվածքների կայունությունը` |
|ջրհեղեղների, երաշտի, սողանքների և այլ ռիսկերին դիմակայելու համար |
|. Արդյո՞ք ծրագիրը նախատեսում է կլիմայի փոփոխությունների |
|հարմարվողականության ավելացում գյուղատնտեսության, առողջապահության կամ |
|բնակարանային պայմանների ոլորտներում |
|Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|2.13. Արդյո՞ք ծրագիրը նպաստում է բնական կամ տեխնածին աղետների ռիսկերի|
|կանխարգելմանը կամ նվազեցմանը: |
|. Արդյո՞ք ծրագիրը նպաստում է բնական կամ տեխնածին աղետների ռիսկի |
|նվազեցմանը կամ ազդեցության թուլացմանը: |
|. Արդյո՞ք ծրագիրը նախատեսվում է իրականացնել բարձր աղետների ռիսկեր |
|ունեցող գոտիներում: |
|- Եթե այո` ծրագրի նախագծման մեջ ընդգրկվել են արդյո՞ք ռիսկերին |
|դիմակայելու միջոցառումներ: |
|. Արդյո՞ք ծրագիրն ուժեղացնում է աղետների պատրաստվածության, վաղ |
|նախազգուշացման կամ արձագանքման կարողությունները: |
|. Արդյո՞ք ծրագրի նախապատրաստման ընթացքում իրականացվել է աղետների |
|ռիսկերի գնահատում: |
|_____________________________________________________________________|
|Բաժին 3. Ֆինանսական տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|3.1. Ծրագրի իրականացման համար գնահատված ընդհանուր ծախսը. |
|Ներկայացրեք ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը` սկսած |
|նախնական փուլերից մինչև ավարտական աշխատանքները: |
|Մասնավորապես` |
|. Շինարարությանը նախորդող ծախսերը, ինչպիսիք են` տեխնիկատնտեսական |
|ուսումնասիրություններ, նախագծում, հողի օտարում, փոխհատուցում, |
|տարաբնակեցում |
|. Շինարարական ծախսերը, ներառյալ նյութեր, սարքավորումներ, աշխատանքներ |
|. Ծառայությունների գծով ծախսերը, օրինակ` խորհրդատուների ներգրավում, |
|շինարարության վերահսկում |
|. Ծրագրի կառավարման և աջակցության ծախսերը, ներառյալ |
|վերապատրաստումներ, սեմինարներ և թույլտվությունների ստացում: |
|Ծախսերը պետք է գնահատվեն իրավասու մարմնի կամ մասնագետների կողմից, իսկ|
|դրա աղբյուրը (գնահատման հիմքը) պետք է նշվի փաստաթղթում կամ կցվի որպես|
|հավելված (օրինակ` նմանատիպ ծրագրերի գնահատումներ, նախահաշիվներ կամ |
|ոլորտային ուղեցույցներ): |
|Ծրագրի ընդհանուր արժեքը ներկայացվում է 1.7-րդ կետի «Ընդամենը» տողում:|
|_____________________________________________________________________|
|3.2. Ծրագրի ծախսերի բաշխումն ըստ տարիների |
|(ընդհանուրը պետք է հավասար լինի վերը նշված գումարներին) |
|_____________________________________________________________________|
|Բյուջետային ֆինանսական|1 (20...)|2 (20...)|3 (20...)|4 (20...)|Հետագա|
|տարի | | | | |տարի- |
| | | | | |ներ |
| | | | | |(n) |
|______________________|_________|_________|_________|_________|______|
|Պահանջվող գումարը | | | | | |
|հազար ՀՀ դրամով | | | | | |
|______________________|_________|_________|_________|_________|______|
|Մեկնաբանություններ | | | | | |
|_____________________________________________________________________|
|3.3. Ֆինանսավորման աղբյուրները |
|Ստորև բերված աղյուսակում մուտքագրե՛ք ծրագրի ֆինանսավորման բոլոր |
|աղբյուրները` ներկայացնելով գումարը հազար ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, |
|ինչպես նաև որպես ծրագրի ընդհանուր ծախսերի տոկոս: |
|_____________________________________________________________________|
| Ֆինանսավորման աղբյուր | Գումար (հազար ՀՀ դրամ) |
|____________________________________|________________________________|
|Պետական բյուջե | |
|____________________________________|________________________________|
|Արտաքին վարկ | |
|____________________________________|________________________________|
|Արտաքին դրամաշնորհ(1) | |
._____________________________________________________________________.
_______________________
1) Մինչև արտաքին ֆինանսավորում նախատեսող նախագիծ (ներդրումային ծրագրի հայտ) ներկայացնելը, ներառյալ վարկավորումը և դրամաշնորհը, անհրաժեշտ է ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության համաձայնությունը:
._____________________________________________________________________.
|Ներքին փոխառություն | |
|______________________________|______________________________________|
|Վաճառքից եկամուտ | |
|______________________________|______________________________________|
|Տուրքեր և վճարներ | |
|______________________________|______________________________________|
|Այլ (նշել)... | |
|______________________________|______________________________________|
|Ընդամենը | |
|______________________________|______________________________________|
|3.3.1. Դոնորների ֆինանսավորում| |
|Նշե՛ք բոլոր հնարավոր | |
|դոնորներին, որոնք կատարում կամ| |
|պատրաստվում են կատարել | |
|ներդրումներ ծրագրում` | |
|ներկայացնելով, թե ինչի հիման | |
|վրա է արվել ենթադրությունը | |
|(օրինակ` քննարկում, | |
|մտադրությունների նամակ և | |
|այլն): | |
|Հնարավորության դեպքում | |
|տրամադրե՛ք նախնական | |
|պայմանավորվածությունների | |
|ապացույց: | |
|_____________________________________________________________________|
|3.4.1. Ծրագրի տարեկան գործառնական ծախսերը (հազար ՀՀ դրամ) |
|Ծրագրի գործողության ընթացքում անհրաժեշտ գործառնական (շահագործման և |
|պահպանման) ծախսերը գնահատվում և արտահայտվում են տարեկան կտրվածքով, |
|հազար ՀՀ դրամով: Այս ցուցանիշը ներառում է աշխատավարձերը, կոմունալ |
|ծառայությունները, պահպանման, մատակարարումների և նյութերի գծով |
|ծախսերը և այլն: Ներկայացվում է գնահատումների աղբյուրը կամ հիմքը, ընդ|
|որում անհրաժեշտության դեպքում այն կարող է կցվել որպես առանձին |
|փաստաթուղթ: Եթե առաջին գործառնական տարին ոչ լրիվ տարի է, ապա այդ |
|տարվա ոչ ամբողջական ծախսերը ներառվում են հաջորդ երկու լրիվ տարիների |
|գնահատականներում: |
|_____________________________________________________________________|
|1-ին գործառնական տարի (2_ _ _)|2-րդ տարի (2_ _ _)|3-րդ տարի (2_ _ _) |
|______________________________|__________________|___________________|
|_____________________________________________________________________|
|3.4.2. Դրանց ո՞ր մասն է ծածկվելու արդեն իսկ առկա բյուջետային ծրագրի |
|միջոցներից: |
|Որոշ նախագծեր նախատեսում են արդեն իսկ գործող ծրագրի փոխարինում, ինչը |
|նշանակում է, որ նոր ծրագրի համար հասանելի է նախորդ ծրագրի բյուջեն: |
|Նման դեպքում, ներկայացրե՛ք բյուջետային ծրագրի և միջոցառման դասիչը և |
|գործող ՄԺԾԾ ում արտացոլված գումարը: Եթե ծրագիրը լիովին նոր է և |
|նախորդ ծրագրի բյուջե չկա, ապա մուտքագրե՛ք «0»: |
|_____________________________________________________________________|
|1-ին գործառնական տարի (2_ _ _)|2-րդ տարի (2_ _ _)|3-րդ տարի (2_ _ _) |
|______________________________|__________________|___________________|
|_____________________________________________________________________|
|3.4.3. Նոր/լրացուցիչ գործառնական ծախսեր |
|Ցույց է տրվում նախորդ ծրագրի բյուջեով պայմանավորված նախագծի |
|իրականացման համար լրացուցիչ բեռը կամ խնայողությունը (3.4.2 կետից |
|հանած 3.4.1. կետը): Ներկայացվում է հազար ՀՀ դրամով: |
|_____________________________________________________________________|
|1-ին գործառնական տարի (2_ _ _)|2-րդ տարի (2_ _ _)|3-րդ տարի (2_ _ _) |
|______________________________|__________________|___________________|
|_____________________________________________________________________|
|3.5. Լրացուցիչ գործառնական և պահպանման ծախսերի աղբյուրները |
|Նշվում է, թե ինչպես են ֆինանսավորվելու լրացուցիչ գործառնական ծախսերը:|
|Դրանք ընդգրկում են «Նոր գործառնական ծախսեր» տողում (հաշվարկված |
|3.4.3-ում) նշված ծախսերը: Գործառնական ծախսերի ֆինանսավորման համար մի |
|քանի աղբյուրի առկայության դեպքում նշե՛ք դրանց մասնաբաժինը: |
|_____________________________________________________________________|
|3.6. Արդյո՞ք պահանջվում է հողի օտարում (ԱՅՈ/ՈՉ) |
|._____________________________________. |
|._____________________________________. |
|Նշե՛ք «Այո» կամ «Ոչ»: Եթե «Այո», ապա գումարն արդեն պետք է ներառված |
|լինի 3.1-ին և 3.2-րդ կետերի ընդհանուր գումարում, իսկ այստեղ այն պետք|
|է ներկայացվի առանձին: Նախագծի իրականացման համար հողի օտարման |
|անհրաժեշտության դեպքում այդ մասին այստեղ հստակ նշում է կատարվում, |
|ինչպես նաև նշվում է հողի օտարման ընդհանուր գինը` ներառյալ բոլոր |
|փոխհատուցումները և իրավաբանական ծախսերը: |
|_____________________________________________________________________|
|3.7. Արդյո՞ք ծրագիրը կստեղծի եկամուտ: (Այո/Ոչ) |
|Եթե «Այո», ներկայացրե՛ք գնահատված եկամուտը, դրա աղբյուրները և ծրագրի|
|կանխատեսվող շահութաբերության ներքին դրույքը. |
|Պատասխանե՛ք «Այո» կամ «Ոչ»: Եթե պատասխանը «Ոչ» է, անցե՛ք հաջորդ |
|բաժին: Եթե պատասխանը «Այո» է, ինչը նշանակում է, որ ակնկալվում են |
|եկամուտներ (օրինակ` օգտագործման դիմաց վճար), դրանք գնահատվում և |
|ներկայացվում են տարեկան կտրվածքով` հազար ՀՀ դրամով, համաձայն ստորև |
|բերված աղյուսակի: Եթե առաջին գործառնական տարին ոչ լրիվ տարի է, ապա |
|այդ տարվա ոչ ամբողջական ծախսերը ներառվում են հաջորդ երկու լրիվ |
|տարիների գնահատականներում: |
|_____________________________________________________________________|
|1-ին գործառնական տարի (2_ _ _)|2-րդ տարի (2_ _ _)|3-րդ տարի (2_ _ _) |
|______________________________|__________________|___________________|
|_____________________________________________________________________|
|3.7.1. Այն դեպքում, եթե ծրագիրն ունի կանխատեսվող եկամուտներ, ապա |
|ներկայացվում է դրա ֆինանսական կենսունակությունը |
|Մասնավորապես` պետք է հաշվարկվեն. |
|. Շահութաբերության ներքին դրույքաչափ (ՇՆԴ / IRR) |
|Ցուցադրում է այն տոկոսադրույքը, որի դեպքում ծրագրի ընդհանուր |
|եկամուտները հավասարվում են ծախսերին: |
|Եթե ՇՆԴ-ը բարձր է, նշանակում է` ծրագիրը կարող է լինել ֆինանսապես |
|գրավիչ և ինքնաբավ: |
|. Զուտ ներկա արժեք (ԶՆԱ / NPV) |
|Հաշվարկվում է` եկամուտների և ծախսերի ներկա արժեքների տարբերությունը:|
|ԶՆԱ-ն պետք է լինի դրական, որպեսզի ծրագիրն ընկալվի որպես ֆինանսապես |
|արդյունավետ: |
|Նշում. Այս ցուցանիշները կիրառելի են միայն այն ծրագրերի դեպքում, որոնք|
|ունեն եկամուտներ կամ փոխհատուցման մեխանիզմներ: Ոչ եկամտաբեր, հանրային|
|կամ սոցիալական ծրագրերի դեպքում, ֆինանսական կենսունակության այս |
|հաշվարկները պարտադիր չեն, և շեշտը պետք է լինի տնտեսական |
|նպատակահարմարության վրա (բաժին 3.9 ՏՇՆԴ, EIRR): |
|Հաշվարկները նույնպես կցվում են նախագծին` որպես հավելված (.xlsx file):|
|_____________________________________________________________________|
|3.8. Եկամուտի աղբյուրները. |
|Նշե՛ք ակնկալվող եկամուտի աղբյուրը: |
|Պատասխանը պետք է համապատասխանի 3.7-րդ բաժնում ներկայացված |
|տեղեկությանը: |
|_____________________________________________________________________|
|3.9. Նշե՛ք ծրագրի կանխատեսվող տնտեսական շահութաբերության ներքին |
|դրույքը (ՏՇՆԴ). |
|ՏՇՆԴ-ը նախագծի տնտեսական արդյունավետության հիմնական ցուցանիշն է: Այն |
|տոկոսադրույքն է, որի դեպքում նախագծի մաքուր տնտեսական օգուտները |
|հավասարվում են ծախսերին: ՏՇՆԴ հաշվարկում է` |
|. Բոլոր հանրային օգուտները (բաժիններ 2.6, 2.10, 2.11, 2.12, 2.13), |
|. Ուղղակի (բաժին 3.1) և անուղղակի ծախսերը (բաժին 2.8) Հաշվարկները |
|նույնպես կցվում են նախագծին` որպես հավելված (.xlsx file): |
|_____________________________________________________________________|
|4. Ծրագրի նախագծի իրականացման պլանը և ռիսկերի վերլուծությունը |
|_____________________________________________________________________|
|4.1. Ներկայացրե՛ք ծրագրի իրականացման ժամանակացույցը. |
|Թվարկե՛ք Ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչները ստորև բերված |
|աղյուսակում (պետք է համապատասխանի 1.7-րդ կետի աղյուսակին) |
|_____________________________________________________________________|
| Բաղադրիչ | Սկիզբ (ա/տ) | Ավարտ (ա/տ) |
|__________________________|__________________|_______________________|
|Ծրագիրը սկսում է գործել/ | | |
|Ծրագրի մեկնարկ | | |
|_____________________________________________________________________|
|4.2. Ներկայացրե՛ք ծրագրի իրականացման և գործարկման կազմակերպչական |
|միջոցառումները. Պատասխանում նշվում է, թե ինչպես է կառավարվելու |
|Ծրագիրն իրականացման ընթացքում: Ներկայացվում է նաև, թե արդյոք ծրագրի |
|կառավարումն իրականացվելու է սեփական կառույցների միջոցով, թե |
|արտապատվիրակվելու է: Նշե՛ք այն անձանց, ովքեր պատասխանատու են |
|իրականացման ընթացքում հիմնական խնդիրների լուծման համար` |
|տեղեկատվություն տրամադրելով նրանց աշխատանքային փորձի մասին: Նույնը |
|վերաբերում է նաև շահագործման փուլին` նշե՛ք ծրագրի գույքի |
|շահագործման համար պատասխանատու մարմինը/գերատեսչությունը: Եթե կարծում |
|եք, որ ծրագրի իրականացման համար ցանկալի ձևը ՊՄԳ-ն է, հիմնավորե՛ք դա |
|այստեղ: Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|4.3. Նմանատիպ ծրագրեր իրականացնելու հարցում իրավասու մարմնի նախկին |
|փորձը: Իրավասու մարմինը պետք է թվարկի նմանատիպ ծրագրերը (ծրագրի |
|անվանումը, չափը և կարճ նկարագրությունը), որոնք հաջողությամբ |
|իրականացրել է նախորդ 5 տարիների ընթացքում: Եթե նախկինում նման փորձ չի|
|եղել, կամ առաջարկվող ծրագիրը պարունակում է նորարարության զգալի |
|չափաբաժին, ապա իրականացման տեսանկյունից այն կդիտվի որպես ռիսկային: |
|Այդ դեպքում իրավասու մարմինը պետք է նկարագրի այն միջոցառումները |
|(օրինակ` մասնագետների համալրում, խորհրդատուների հետ պայմանագրերի |
|կնքում կամ ծրագիրը ՊՄԳ ձևաչափով իրականացում), որոնք կնպաստեն ծրագրի |
|հաջող իրականացմանը: |
|Առավելագույնը` 2000 նիշ |
|_____________________________________________________________________|
|4.3 Արդյո՞ք նախկինում նման ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում |
|իրականացվել են: Պատասխանը կարող է լինել «Այո» կամ «Ոչ», «Այո»-ի |
|դեպքում ներկայացրե՛ք համապատասխան փորձը, իսկ «Ոչ»-ի դեպքում` |
|լրացուցիչ միջոցները, որոնք կձեռնարկվեն ռիսկերը նվազեցնելու համար: |
|Նախկինում հաջողությամբ չիրականացված ծրագրերը միշտ լրացուցիչ ռիսկ են |
|հանդիսանում: Այս հարցի նպատակն է համոզվել. |
|ա) արդյո՞ք նախկինում նման ծրագրերի իրականացման միջանկյալ և վերջնական|
|արդյունքները բավարար են եղել, և որ ամենակարևորն է` ի՞նչ դասեր են |
|քաղվել, որոնք կարելի է հաշվի առնել և կիրառել տվյալ ծրագրում: |
|բ) եթե նախկինում նման ծրագրեր չեն իրականացվել, ապա ի՞նչ քայլեր են |
|նախատեսվում ժամանակի և բյուջետային միջոցների առումով հնարավոր |
|ռիսկերը նվազեցնելու համար: |
|Առավելագույնը 1000 նիշ |
|_____________________________________________________________________|
|4.4. Թվարկե՛ք ծրագրի շահագրգիռ կողմերին և նշե՛ք, թե արդյոք նրանց հետ|
|խորհրդակցել եք Շահագրգիռ կողմերը ծրագրի շահառուներն են: Դրանք կարող |
|են դրական կամ բացասական մոտեցում ունենալ ծրագրի գաղափարի նկատմամբ: |
|Դրանք անձինք կամ հաստատություններ են, որոնք շահագրգռված են Ծրագրի |
|արդյունքներով կամ ծրագրի ազդակիրներն են: Թվարկե՛ք դրանք այստեղ: |
|Առավելագույնը 3000 նիշ |
|_____________________________________________________________________|
|4.5. Թվարկե՛ք ծրագրի հաջող իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերը |
|(ի՞նչը կարող է սխալ ընթանալ) և յուրաքանչյուր ռիսկի համար |
|ներկայացրե՛ք մեղմացման/չեզոքացման միջոցներ: |
|Ծրագրերի նախապատրաստման և գործնական իրականացման ընթացքում բազմաթիվ |
|գործողություններ կամ պայմաններ կարող են սխալ ընթացք ունենալ, ինչը |
|սովորաբար հանգեցնում է ծրագրի իրականացման ուշացումների, լրացուցիչ |
|ծախսերի կամ նույնիսկ նպատակների չիրականացման: ՈՒստի անհրաժեշտ է |
|նախագծման փուլում հստակ հատկորոշել ու նկարագրել բոլոր էական ռիսկերն, |
|որոնք կարող են խաթարել ծրագրի հաջող իրականացումը: |
| |
|Յուրաքանչյուր ռիսկի համար անհրաժեշտ է` |
| |
|գնահատել հավանականությունը` սանդղակով 1-ից 3 (որտեղ 1-ը` ցածր, 3-ը` |
|բարձր) |
| |
|գնահատել ազդեցության մակարդակը ծրագրի վրա` սանդղակով 1-ից 3 |
| |
|ներկայացնել ռիսկի նվազեցման կամ մեղմման առաջարկվող մեխանիզմները |
|Ռիսկերը, որոնք պետք է հաշվի առնել, ներառում են` իրավական, գնումների |
|գործընթացի ռիսկը, տեխնիկական, ինժեներական և նորարարական ռիսկը, |
|կառավարման ռիսկը, փոխարժեքի փոփոխության ռիսկը և այլ ռիսկեր, որոնք |
|կարող են ծրագրի վրա ազդել: |
|_____________________________________________________________________|
|Ռիսկի նկարագրություն|Հավանակա-|Ազդեցու-|Ի՞նչ է արվելու ռիսկից |
| |նություն |թյուն |խուսափելու կամ նվազագույնի |
| | | |հասցնելու համար |
|_____________________________________________________________________|
|Բաժին 5. Կոնտակտային տվյալները և նախագծի հաստատումը |
|_____________________________________________________________________|
| |Անուն, ազգանուն|Ստորագրություն|
|______________________________________|_______________|______________|
|Նախագծի հեղինակ | | |
|______________________________________|______________________________|
|Հեռախոս | |
|______________________________________|______________________________|
|Էլ. փոստ | |
|______________________________________|______________________________|
|Վարչության պետ կամ ծրագրի համար | |
|պատասխանատու այլ անձ (անուն և | |
|ստորագրություն) | |
|______________________________________|______________________________|
|Նախագիծն առաջարկող մարմնի վերադաս | |
|(անուն և ստորագրություն) | |
._____________________________________________________________________.
Ձև 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|Բաժին |Նախնական տեխնիկատնտեսական |Տեխնիկատնտեսական |
| |հիմնավորում |վերլուծություն |
|______________|____________________________|_________________________|
|Ծրագրի |Ծրագրի ընդհանուր նկարագիրը, |Ծրագրի մանրամասն |
|շրջանակ, |շրջանակը, նպատակները, |նկարագրություն, ներառյալ |
|այլընտրանքներ |պահանջվող ենթակառուցվածքները|տեղանքը, դիզայնի ամփոփ |
| |և ծառայությունները, |նկարագիրը, շրջանակը |
| |նպատակներին հասնելու | |
| |հնարավոր այլընտրանքները | |
|______________|____________________________|_________________________|
|Նախագիծ |Ծրագրի նախագիծը, որը |Հաշվի են առնվում |
| |հանդիսանում է տվյալ ոլորտի |շինարարական տեղամասի, |
| |համար սովորաբար կիրառելի |տարածքի |
| |ընդհանրական նախագիծ` ծրագրի |ինժեներաերկրաբանական, |
| |իրականացման վայրին բնորոշ |գոյություն ունեցող |
| |առանձնահատկություններով: |շենքերի, շինությունների |
| | |և կառուցվածքների փաստացի|
| | |տեխնիկական վիճակի |
| | |հետազննության հետ կապված |
| | |ինժեներատեխնիկական և |
| | |նախագծանախահաշվային |
| | |աշխատանքների |
| | |արդյունքները. |
|______________|____________________________|_________________________|
|Շրջակա |Ծրագրի` շրջակա միջավայրի վրա|«Շրջակա միջավայրի վրա |
|միջավայրի վրա |ազդեցությունը` ներառյալ |ազդեցության գնահատման և |
|ազդեցություն |ծրագրի իրականացման |փորձաքննության մասին» |
| |արդյունքում շրջակա միջավայրի|օրենքի համաձայն հնարավոր |
| |և մարդկանց առողջության վրա |ծրագրի նախագծի |
| |հնարավոր բացասական |ռազմավարական գնահատումն |
| |ազդեցությունը. |ու փորձաքննության |
| | |անցկացումը, որը ներառում |
| | |է նախքան շինարարությունը |
| | |շինարարության և դրան |
| | |հաջորդող փուլերի |
| | |բնապահպանական խնդիրների |
| | |վերհանումը, դրանց |
| | |ազդեցության գնահատումը և |
| | |անհրաժեշտության դեպքում |
| | |մեղմացման միջոցառումների |
| | |մշակումը, այդ թվում` |
| | |դրանց առնչվող ծախսերի |
| | |գնահատումը. |
|______________|____________________________|_________________________|
|Սոցիալական |Ծրագրի սոցիալական |Ծրագրի սոցիալական |
|ազդեցություն |ազդեցությունը, ներառյալ` |ազդեցությունը, ներառյալ` |
| |հողի և վերաբնակեցման |- հողամասերի և |
| |անհրաժեշտության |վերաբնակեցման |
| |վերլուծությունը` |անհրաժեշտության |
| |սահմանափակված հողի |վերլուծությունը` հիմք |
| |ձեռքբերման և վերաբնակեցման |ընդունելով հողամասերի |
| |հետ կապված և ծրագրի |սեփականության իրավունքի |
| |իրականացմանը խոչընդոտող կամ |ձեռքբերման գծով անհրաժեշտ|
| |լրացուցիչ ծախսեր առաջացնող |և նախատեսվող ծախսերը, |
| |խնդիրների վերհանմամբ, |ինչպես նաև հանրության |
| |ծրագրի` գենդերային, |գերակա շահերի ապահովման |
| |համայնքների, տեղական |նպատակով սեփականության |
| |զբաղվածության վրա |օտարման ընթացակարգերի |
| |ազդեցության վերլուծությունը`|կիրառման ծախսերը և |
| |սահմանափակված ծրագրի |ժամկետները. |
| |իրականացման էական խնդիրներին|- ծրագրի` ժողովրդագրական,|
| |անդրադարձով. |տեղական համայնքների, |
| | |տեղական զբաղվածության վրա|
| | |ազդեցության ամբողջական |
| | |վերլուծություն. |
|______________|____________________________|_________________________|
|Տնտեսական |Ծրագրի տնտեսական |Ծրագրի տնտեսական |
|ազդեցություն |ազդեցությունը, որը ծրագրի |ազդեցությունը, որը ծրագրի|
| |գործողության ողջ |գործողության ողջ |
| |ժամանակահատվածում |ժամանակահատվածում |
| |հասարակության համար դրա |հասարակության համար դրա |
| |ընդհանուր տնտեսական ծախսերի |ընդհանուր տնտեսական |
| |և օգուտների գնահատումն է: |ծախսերի և օգուտների |
| |Ծրագրի տնտեսական ազդեցության|գնահատումն է: Սոցիալական |
| |ուսումնասիրությունը ներառում|ծախսերը և օգուտները` ըստ|
| |է նախնական ՏՇՆԴ-ի |շահառուների ճշգրիտ թվով |
| |հաշվարկման և դրա բազային |հաշվարկված ազգային կամ |
| |դրույքի հետ համադրման |տարածաշրջանային միջին |
| |միջոցով որոշվող ծրագրի |արժեքների. |
| |տնտեսական կենսունակության | |
| |գնահատումը, ֆիզիկական | |
| |ենթակառուցվածքների և | |
| |շահագործման գծով ծախսերը` | |
| |հաշվարկված` ըստ մոտավոր | |
| |արժեքների, սոցիալական | |
| |ծախսերը և օգուտները` ըստ | |
| |շահառուների մոտավոր թվով | |
| |հաշվարկված ազգային միջին | |
| |արժեքների. | |
|______________|____________________________|_________________________|
|Կապիտալ ծախսեր|Ծրագրի ծախսերը գնահատվում |Ծրագրի տեխնիկական |
| |են` հիմք ընդունելով ծրագրի |գնահատումը և կապիտալ |
| |ընդհանրական նախագիծը և |ծախսերը հաշվարկվում են` |
| |դրանց առկայության դեպքում |հիմք ընդունելով կառուցվող|
| |հնարավոր |ենթակառուցվածքների |
| |առանձնահատկությունները. |ֆիզիկական բնութագրերի կամ|
| |Ծրագրի հետ կապված |առկա ենթակառուցվածքների |
| |շինարարության, |ամբողջական |
| |սարքավորումների և անհրաժեշտ|ուսումնասիրությունը. |
| |հողամասերի գծով ծախսերի |նախագծահաշվային |
| |մոտարկված գնահատում` մոտավոր|փաստաթղթեր |
| |քանակների և ուղենիշային |սարքավորումների |
| |ծախսերի կիրառությամբ |մատակարարների գնային |
| | |առաջարկներ |
| |- +/-30% - 50% ճշգրտություն |- +/-10% -15% |
| | |ճշգրտություն |
|______________|____________________________|_________________________|
|Շահագործման և |Շահագործման, պահպանման, |- Շահագործման ծախսերի |
|պահպանման |վարչական, ծառայությունների |ամբողջական գնահատում |
|ծախսեր |մատուցման ծախսերի նախնական | |
| |գնահատականներ` հիմնված են |- Հաստիքացուցակ |
| |համանման ծրագրերի ծախսերի, | |
| |աշխատակիցների թվի |- Պահպանման ծախսեր, |
| |ենթադրությունների վրա |կոմունալ ծախսեր |
| | | |
| | |- Չնախատեսված ծախսերի |
| | |ենթադրություններ |
|______________|____________________________|_________________________|
|Կատարողական | |Սահմանվում են |
|չափանիշներ | |ենթակառուցվածքի |
| | |տեխնիկական կատարողական |
| | |նվազագույն ստանդարտները |
| | |և ցուցանիշները. |
|______________|____________________________|_________________________|
|Իրավական և |- կիրառելի իրավական շրջանակի|- ընդլայնված իրավական |
|կարգավորող |նկարագրություն |պատշաճ ուսումնասիրու- |
|շրջանակ | |թյուն (due diligence) |
| |- անհրաժեշտ | |
| |թույլտվությունների և |- իրավական ռիսկերի |
| |լիցենզիաների ամփոփ նկարագիր |գնահատում |
| | | |
| |- հնարավոր իրավական |- ենթակապալառուների հետ |
| |խոչընդոտների հատկորոշում |հնարավոր պայմանագրային |
| | |շրջանակի նկարագրություն |
|______________|____________________________|_________________________|
|Ինստիտուցիոնալ|- ծրագրի իրականացման |- մանրամասն |
|լուծում |ինստիտուցիոնալ լուծումների |ինստիտուցիոնալ |
| |ամփոփ նկարագրություն |վերլուծություն |
| | | |
| |- դերերի և պարտավորություն-|- կառավարման կառուցվածք |
| |ների ընդհանրական բաշխում | |
| | |- կարողությունների |
| |- կարողությունների բացերի |բաշխում, առկա բացերի |
| |դուրս բերում |լրացման եղանակների |
| | |նկարագրություն |
|______________|____________________________|_________________________|
|Հողամասեր |Ծրագրի իրականացման համար |Հողամասերի անհրաժեշտու- |
| |անհրաժեշտ հողամասերի գծով |թյունը և առկայությունը` |
| |ծախսերը հաշվարկվում են` հիմք|հիմք ընդունելով կարիքների|
| |ընդունելով հողամասի մակերեսը|ամբողջական գնահատումը, |
| |և համադրելի տեղեկությամբ/ |հողամասերի ձեռքբերման |
| |տվյալներով ստացված |ծրագիրը և ծախսերի |
| |արժեքները. |համապատասխանությունը |
| | |շուկայական գներին. |
|______________|____________________________|_________________________|
|Պահանջարկ |Վերջնական սպառողների կողմից |Վերջնական սպառողների |
| |հնարավոր պահանջարկը և դրա |կողմից հնարավոր |
| |կարողությունը` նպաստելու |պահանջարկը (այդ թվում` |
| |հնարավոր ծրագրի տնտեսական և |ծրագրի պահանջարկի |
| |ֆինանսական |վերաբերյալ առաջնային |
| |իրագործելիությանը, որում` |հարցումները) և դրա |
| | |կարողությունը` նպաստելու |
| |- մակրո մակարդակով շուկայի |ծրագրի տնտեսական և |
| |գնահատում |ֆինանսական |
| | |իրագործելիությանը, որում`|
| |- հասանելի տվյալների վրա | |
| |պահանջարկի և դրա աճի |- շուկայի ամբողջական |
| |կանխատեսում |տվյալներ առաջնային |
| | |աղբյուրներից |
| |- առկայության դեպքում | |
| |համանման ծրագրերի |- պահանջարկի |
| |բենչմարքինգ |սեգմենտավորում (ըստ |
| | |տեսակի, աշխարհագրական, |
| |- պահանջարկի վրա ազդող |սեզոնային և այլ) |
| |հիմնական գործոնների | |
| |նկարագրություն |- պահանջարկի կանխատեսման |
| | |մի քանի սցենարներ և |
| |- պահանջարկի աճի գնահատումը |զգայունության |
| |հիմնվում է նմանատիպ |վերլուծություն |
| |ենթակառուցվածքների մասով | |
| |ընդհանուր միջին արժեքների | |
| |վրա | |
|______________|____________________________|_________________________|
------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում