Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2025 թվականի N 1580-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

|______________|____________________________|_________________________|

|Ռիսկեր        |Ծրագրի ռիսկերի              |Ծրագրի ռիսկերի           |

|              |վերլուծությունը հիմնվում է  |վերլուծությունը, ինչն    |

|              |ծրագրի նախնական             |ընդգրկում է              |

|              |տեխնիկատնտեսական հիմնավորման|տեխնիկատնտեսական         |

|              |պահին առկա ամբողջ           |ուսումնասիրության բոլոր  |

|              |տեղեկատվության վրա          |բաժիններում ներկայացված  |

|              |                            |ռիսկերի լիարժեք          |

|              |                            |վերլուծությունների հիման |

|              |                            |վրա ռիսկերի հստակ        |

|              |                            |նկարագրությունը, դրանց   |

|              |                            |կառավարման մոտեցումները. |

|______________|____________________________|_________________________|

|Ծրագրի        |Ծրագրի իրականացման          |Ծրագրի եկամուտների և     |

|ֆինանսական    |ֆինանսական կենսունակության  |ծախսերի, ֆինանսավորման   |

|վերլուծություն|վերլուծություն` հնարավոր    |աղբյուրների մանրամասն    |

|              |եկամուտների և  ծախսերի      |վերլուծություն:          |

|              |նկարագրություն              |                         |

|______________|____________________________|_________________________|

|Հնարավոր      |Հնարավոր խնդիրները, որոնք   |                         |

|խոչընդոտներ   |կարող են խոչընդոտել ծրագրի  |                         |

|              |իրականացմանը, այդ թվում`    |                         |

|              |էական բնապահպանական         |                         |

|              |խնդիրները, պատմական         |                         |

|              |գտածոների հետ կապված        |                         |

|              |խնդիրները, համայնքի էական   |                         |

|              |դիմադրությունը, լիազոր      |                         |

|              |մարմնի կողմից վերհանվող     |                         |

|              |հարկաբյուջետային ու ֆիսկալ  |                         |

|              |կայունության ապահովման      |                         |

|              |խնդիրները և  այլն.          |                         |

|______________|____________________________|_________________________|

|Ժամանակացույց |Իրագործման նախնական         |- Մանրամասն իրագործման   |

|              |ժամանակացույց               |ժամանակացույց            |

|              |                            |                         |

|              |                            |- Ծրագրի առանցքային      |

|              |                            |կատարողական փուլերը      |

|              |                            |                         |

|              |                            |- Գնումների              |

|              |                            |ռազմավարություն և  պլան  |

._____________________________________________________________________.

 

Ձև 3

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ԴԱՇՏԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Բաժին 1. Ծրագրի նույնականացում և հիմնական տվյալներ 1. Ծրագրի նույնականացման համար 2. Ծրագրի անվանումը 3. Ծրագրի նպատակն ու հիմնավորումը 4. Ծրագրի տեսակը (վարկային, դրամաշնորհային, բյուջետային, ՊՄԳ և այլն) 5. Իրավասու մարմինը 6. Ծրագրի իրականացման ոլորտը (տրանսպորտ, էներգետիկա, առողջապահություն, կրթություն և այլն) 7. Ծրագրի իրականացման ենթաոլորտը (օրինակ` ավտոճանապարհներ, վերականգնվող էներգիա և այլն) 8. Ծրագրի իրականացման վայրը (մարզ, համայնք, հասցե) 9. Ծրագրի կարգավիճակը (նախապատրաստման փուլ, իրականացվող, ավարտված, կասեցված և այլն)

 

Բաժին 2. Ժամկետներ և փուլեր 10. Ծրագրի ներդրումային կոմիտեում քննարկումների ամսաթիվը (ամսաթվերը) 11. Ծրագրի մեկնարկի ամսաթիվը 12. Ծրագրի ավարտի ամսաթիվը 13. Կապալառուի (Մասնավոր գործընկերոջ) ընտրության հայտարարության ամսաթիվը 14. Շահագործման մեկնարկի ամսաթիվը

 

Բաժին 3. Ֆինանսական տվյալներ 15. Ծրագրի ընդհանուր բյուջեն 16. Ծրագրով նախատեսված կապիտալ ծախսերը (հազ ՀՀ դրամով) 17. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրները (պետական բյուջե, վարկ, դրամաշնորհ, մասնավոր ներդրում և այլն) 18. Ֆինանսավորման պայմանները (տոկոսադրույք, ժամկետներ, արտոնյալ շրջան և այլն) 19. Իրականացման փուլում փաստացի կատարված կապիտալ ծախսերը 20. Տրամադրված պետական աջակցության չափը 21. Պետական աջակցության տեսակները և դրանց չափերը

 

Բաժին 4. Ծրագրի բովանդակային նկարագիր 22. Ծրագրի մանրամասն նկարագրությունը (ներառյալ` նպատակները, հիմնավորումը, սոցիալ-տնտեսական նշանակությունը) 23. Ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները 24. Պլան-ժամանակացույցը 25. Ծրագրի իրականացման եղանակը (ինքնուրույն իրականացում, ՊՄԳ, համաֆինանսավորում և այլն)

 

Բաժին 5. Կատարողականի ցուցանիշներ (Performance Indicators) 26. Ակնկալվող արդյունքները (օրինակ` կառուցված ճանապարհ, ստեղծված աշխատատեղեր և այլն) 27. Հիմնական ցուցանիշներ (KPI)` բազային արժեք, թիրախային արժեք, փաստացի կատարում 28. Ծառայության մատուցման հիմնական չափորոշիչները (որակի, հասանելիության և արդյունավետության պահանջներ)

 

Բաժին 5. Գնումներ 29. Գնումների եղանակը (ՊՄԳ, բաց մրցույթ, երկփուլ մրցույթ և այլն) 30. Գնումների փաստաթղթերի փաթեթի հղումը

 

Բաժին 6. Կատարման և վերահսկման տվյալներ 31. Տեղեկատվություն ծրագրի ընթացիկ վիճակի մասին (պարբերական զեկույցներ, առկա խնդիրներ) 32. Եզրափակիչ գնահատման արդյունքներ

 

Բաժին 7. Հանրային հաղորդակցում և թափանցիկություն 33. Ծրագրի վերաբերյալ հանրային քննարկումների (լսումների) անցկացում (ամսաթվեր, ձևաչափ, արձանագրություններ) 34. Հասարակությանը տրամադրված տեղեկություններ (բաց տվյալներ, հրապարակված փաստաթղթեր)

 

Բաժին 8. Տեղեկատվության լրացուցիչ դաշտեր 35. Ծրագրի կապը ՀՀ ռազմավարությունների, կառավարության ծրագրի, համապետական կամ այլ ծրագրերի և միջազգային պարտավորությունների հետ 36. Ծրագրի կապը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (SDGs) հետ 37. Ծրագրի փաստաթղթերի ամբողջական փաթեթի հղումը (պայմանագիր, տեխնիկական առաջադրանք, գնահատականներ) 38. Այլ անհրաժեշտ տեղեկատվություն

 

Ձև 4

 

ԾՐԱԳՐԻ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹ

 

I. Ծրագրի ընդհանուր տեղեկություն

 

._____________________________________________________.

|              Դաշտ                 |    Պատասխան     |

|___________________________________|_________________|

|Ծրագրի անվանում                    |                 |

|___________________________________|_________________|

|Ներկայացնող մարմին                 |                 |

|___________________________________|_________________|

|Իրականացնող մարմին/կազմակերպություն|                 |

|___________________________________|_________________|

|Գտնվելու վայրը                     |                 |

|___________________________________|_________________|

|Ծրագրի համառոտ նկարագիր, 3-4       |                 |

|նախադասություն                     |                 |

._____________________________________________________.

 

II. Ֆինանսավորում (եթե առկա է գրանտային կամ վարկային կոմպոնենտ)

 

._______________________________________________________.

|                Դաշտ                    |   Պատասխան   |

|________________________________________|______________|

|Նախնական արժեք (մլն դրամ)               |              |

|________________________________________|______________|

|Ֆինանսավորման աղբյուրները ըստ մասնաբաժնի|              |

|(Պետբյուջե/Վարկ/Դոնոր/Այլ)              |              |

|________________________________________|______________|

|Վարկային համաձայնագրի կարգավիճակի       |              |

|վերաբերյալ տեղեկատվություն և  հղումներ  |              |

._______________________________________________________.

 

III. Նախագծման փուլ

 

.____________________________________________________________________.

|Դաշտ                     |Արդյո՞ք     |Կարգավիճակը        |(Սպասվող)|

|                         |պահանջվում է|(Առկա է/Ընթացքում է|Ավարտի   |

|                         |(այո/ոչ)    |Չսկսված)           |ամսաթիվը |

|_________________________|____________|___________________|_________|

|Նախնական տեխնիկատնտեսական|            |                   |         |

|ուսումնասիրություն       |            |                   |         |

|_________________________|____________|___________________|_________|

|Տեխնիկատնտեսական         |            |                   |         |

|հիմնավորում              |            |                   |         |

|_________________________|____________|___________________|_________|

|ՇՄԱԳ/Շրջակա միջավայրի    |            |                   |         |

|գնահատում                |            |                   |         |

|_________________________|____________|___________________|_________|

|Ճարտարապետաշինարարական   |            |                   |         |

|նախագիծ                  |            |                   |         |

.____________________________________________________________________.

 

IV. Հողային և սեփականության կարգավիճակ

 

.____________________________________________________________________.

|Դաշտ                     |Արդյո՞ք     |Կարգավիճակը        |(Սպասվող)|

|                         |պահանջվում է|(Առկա է/Ընթացքում է|Ավարտի   |

|                         |(այո/ոչ)    |Չսկսված)           |ամսաթիվը |

|_________________________|____________|___________________|_________|

|Հողի հասանելիություն (Եթե|            |                   |         |

|մի քանիսն են, ապա նշել   |            |                   |         |

|առանձին տողերով)         |            |                   |         |

|_________________________|____________|___________________|_________|

|Սեփականության կարգավիճակ |            |                   |         |

|(Պետական/Համայնքային/    |            |                   |         |

|Մասնավոր)                |            |                   |         |

|_________________________|____________|___________________|_________|

|Հանրային գերակա շահ      |            |                   |         |

|ճանաչելու                |            |                   |         |

|անհրաժեշտություն         |            |                   |         |

|(մանրամասներ)            |            |                   |         |

.____________________________________________________________________.

 

V. Թույլտվություններ և արտոնագրեր

 

._________________________________________________________________.

|Դաշտ                  |Արդյո՞ք     |Կարգավիճակը        |(Սպասվող)|

|                      |պահանջվում է|(Առկա է/Ընթացքում է|Ավարտի   |

|                      |(այո/ոչ)    |Չսկսված)           |ամսաթիվը |

|______________________|____________|___________________|_________|

|Շինթույլտվություն     |            |                   |         |

|______________________|____________|___________________|_________|

|Այլ անհրաժեշտ         |            |                   |         |

|թույլտվություններ/    |            |                   |         |

|լիցենզիաներ/արտոնագրեր|            |                   |         |

._________________________________________________________________.

 

VI. Գնումների գործընթաց

 

.________________________________________________________________.

|Դաշտ                 |Արդյո՞ք     |Կարգավիճակը        |(Սպասվող)|

|                     |պահանջվում է|(Նախատեսված/Մշակման|Ավարտի   |

|                     |(այո/ոչ)    |փուլում/ Ավարտված) |ամսաթիվը |

|_____________________|____________|___________________|_________|

|Գնումների պլանավորում|            |                   |         |

|_____________________|____________|___________________|_________|

|Գնումների փաստաթղթերի|            |                   |         |

|առկայություն         |            |                   |         |

.________________________________________________________________.

 

VII. Ինստիտուցիոնալ պատրաստվածություն

 

._________________________________________________________________.

|                Դաշտ                     |        Պատասխան       |

|_________________________________________|_______________________|

|Իրականացնողի կարողություններ (Բավարար/   |                       |

|Անհրաժեշտ է աջակցություն)                |                       |

|_________________________________________|_______________________|

|Տեխնիկական թիմի առկայություն` իրավասու   |                       |

|մարմին, հիմնադրամ, պետական մասնակցությամբ|                       |

|ընկերություն, տեխնիկական աջակցություն    |                       |

|_________________________________________|_______________________|

|Տեխնիկական աջակցության հասանելիություն   |                       |

|(եթե դիմում է ներկայացվել, ապա դրա       |                       |

|մանրամասները, եթե դեռևս  չի ներկայացվել, |                       |

|ապա ամենահամապատասխան աղբյուրը)          |                       |

._________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 նոյեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2025
N 1580-Ն
Որոշում