ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1736-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է հիմնական լիցենզիաների հիման վրա.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների ներմուծման նպատակով հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար:
2. Հիմնական լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
3. Սահմանել`
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի.
2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման հիմնական լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 3-օրյա ժամկետում ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման ժամանակավոր սահմանափակման մասին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 22-ից և գործում է մինչև 2026 թվականի հուլիսի 22-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1736-Ն որոշման
ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների «Բացթողում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
1) ապրանք` սույն կարգի իմաստով` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.
2) լիցենզավորում` վարչական միջոցների ամբողջություն, որոնցով սահմանվում է լիցենզիայի տրամադրման կարգը.
3) հիմնական լիցենզիա` լիցենզիա, որն արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա ցեմենտ ներմուծելու համար` լիցենզիայով նախատեսված քանակով.
4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին, որին հիմնական լիցենզիա տրամադրելու իրավունք է վերապահվել.
5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր` հիմնական լիցենզիա ստանալու նպատակով.
6) արտաքին տնտեսական գործունեության մասնակից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
3. ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
3. Հիմնական լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1) հայտ` համաձայն սույն կարգի N 1 ձևի.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:
4. Հիմնական լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` [email protected]), ինչպես նաև փոստով կամ առձեռն: Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
5. Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա տրամադրվում է կամ մերժվում է հիմնական լիցենզիայի տրամադրումը:
6. Հիմնական լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի համար` համաձայն N 2 հավելվածի N 1 ձևի:
7. Հայտատուի ցանկությամբ հիմնական լիցենզիան կարող է տրամադրվել նաև ռուսերեն լեզվով, որի համար վերջինիս անհրաժեշտ է լրացնել սույն կարգով սահմանված հայտի ռուսերեն տարբերակը` համաձայն N 1 հավելվածի N 2 ձևի: Նշված պարագայում լիազոր մարմինը տրամադրում է հիմնական լիցենզիան նաև ռուսերեն լեզվով` համաձայն N 2 հավելվածի N 2 ձևի:
8. Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
9. Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու կամ կից փաստաթղթերում թերությունների մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում հիմնական լիցենզիայի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 3 աշխատանքային օրով:
10. Հիմնական լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
11. Հիմնական լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
12. Տրամադրված (ձևակերպված) լիցենզիաների մեջ փոփոխությունների, այդ թվում` տեխնիկական բնույթի փոփոխությունների կատարում չի թույլատրվում:
13. Հիմնական լիցենզիայի կորստի դեպքում լիազոր մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է հիմնական լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը: Դիմումը, որով պարզաբանվում են հիմնական լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով:
14. Հիմնական լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում:
Ձև N 1
ՀԱՅՏ*
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
._____________________________________________________________________.
|1. Հայտ |2. Գործողության ժամկետը |
|թիվ |___.___ .2026 թ.-ից |
| |մինչև 22.07.2026 թ. |
|_____________________________________|_______________________________|
|3. Լիցենզիայի տիպը |4. Պայմանագիրը |
|_____________________________________|_______________________________|
|ՀԻՄՆԱԿԱՆ |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ |թիվ __________|________ թվականի|
|__________________|__________________|_______________________________|
|5. Հայտատու |ՀՎՀՀ |6. Վաճառող |
|_____________________________________________________________________|
|_____________________________________________________________________|
|7. Ուղարկման | |8. Վաճառողի | |
|երկիրը | |երկիրը | |
|_____________________________________|_______________________________|
|_____________________________________|_______________________________|
|9. Պայմանագրի | |10. Արժեքը |11. Վիճակագրական|
|արժույթը | | |արժեքը |
|__________________|__________________|______________|________________|
|12. Ծագման երկիրը | |13. Քանակը |14. Չափման |
| | | |միավորը |
|_____________________________________________________________________|
|15. Ապրանքի ծածկագիրը` ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի և դրա նկարագրությունը |
|_____________________________________________________________________|
|16. Լրացուցիչ տեղեկատվություն |
|_____________________________________________________________________|
|17. Լիցենզիայի տրամադրման հիմքը |18. Հայտատուի լիազորված անձը |
| |Ա.Ա.Հ. |
| |Պաշտոն |
| |Հեռախոսահամար |
| |Ստորագրություն և կնիք |
| |Ամսաթիվ |
._____________________________________________________________________.
*_լրացվում է համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի N 125 որոշմամբ սահմանված կանոնների (հղում` https://www.arlis.am/DocumentView. aspx?DocID=197273) կամ հայտի լրացման ուղեցույցի, որոնք տեղադրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:
Ձև N 2
ЗАЯВЛЕНИЕ
НА ВЫДАЧУ ГЕНЕРАЛЬНОЙ ЛИЦЕНЗИИ НА ИМПОРТ ТОВАРОВ ТОВАРНОЙ ПОЗИЦИИ ТНВЭД ЕАЭС 2523 (КРОМЕ 2523100000, 2523210000) ПО ТАМОЖЕННЫМ ПРОЦЕДУРАМ «ВЫПУСК ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ», «ПЕРЕРАБОТКА НА ТАМОЖЕННОЙ ТЕРРИТОРИИ» И «ПЕРЕРАБОТКА ДЛЯ ВНУТРЕННЕГО ПОТРЕБЛЕНИЯ
._____________________________________________________________________.
|1. |Заявление |2. |Период действия |
| |__________________________| |__________________________________|
| |N | |с__ ____ 2026 г.|по 22.07.2026 г. |
|___|__________________________|___|__________________________________|
|3. |Тип лицензии |4. |Контракт |
| |__________________________| |__________________________________|
| |ГЕНЕРАЛЬНЫЙ |ИМПОРТ | |N |ос |
|___|_________________|________|___|__________________________________|
|5. |Заявитель | |6. |Продавец |
| |__________________________| |__________________________________|
|___|__________________________|___|__________________________________|
|7. |Страна | |8. |Страна | |
| |отправления | | |продавца | |
| |__________________________|___|__________________________________|
|___|__________________________|___|__________________________________|
|9. |Валюта | |10.|Стоимость |11.|Статистическая |
| |контракт | | | | |стоимость |
| |__________________________|___|__________| |___________________|
|___|__________________________|___|__________|___|___________________|
|12.|Страна | |13.|Количество|14.|Единица измерения |
| |происхождения | | | | | |
| |__________________________|___|__________|___|___________________|
|___|_________________________________________________________________|
|15.|Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание |
| |_________________________________________________________________|
|___|_________________________________________________________________|
|16.|Дополнительная информация |
| |_________________________________________________________________|
|___|_________________________________________________________________|
|17.|Основание для выдачи |18.Уполномоченное лицо заявителя |
| |лицензии |______________________________________|
| | |Ф.И.О. |
| | |Должность |
| | |Телефон |
| | |Подпись и печать |
| | |Дата |
._____________________________________________________________________.
*_заполняется в соответствии с правилами, утвержденными Решением Комиссии ЕЭК от 24 ноября 2023 года № 125 (ссылка: https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=197273) или инструкцией по заполнению заявления размещеной на официальном сайте Министерства экономики Республики Армения.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 4-ի
N 1736-Ն որոշման
Ձև N 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 2523100000, 2523210000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ «ԲԱՑԹՈՂՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
._____________________________________________________________________.
| | Լիազոր մարմին |
|___|_________________________________________________________________|
| | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
|___|_________________________________________________________________|
|1. |Լիցենզիա |2. |Գործողության ժամկետը |
| |_________________________________| |___________________________|
| |N | |__.___ .2026 թ.-ից մինչև |
| | | |22.07.2026 թ. |
|___|_________________________________|___|___________________________|
|3. |Լիցենզիայի տեսակը |4. |Պայմանագիր |
| |_________________________________| |___________________________|
| |ՀԻՄՆԱԿԱՆ |ՆԵՐՄՈՒԾՈՒՄ | |թիվ |________ թվականի |
|___|______________|__________________|___|___________________________|
|5. |Հայտատու | |6. |Վաճառող |
| |_________________________________| |___________________________|
|___|_________________________________|___|___________________________|
|7. |Ուղարկման | |8. |Վաճառողի| |
| |երկիրը | | |երկիրը | |
| |_________________________________| |___________________________|
|___|_________________________________|___|___________________________|
|9. |Պայմանագրի | |10.|Արժեքը|11.|Վիճակագրական |
| |արժույթը | | | | |արժեքը |
| |_________________________________| |______| |________________|
|___|_________________________________|___|______|___|________________|
|12.|Ծագման երկիրը | |13.|Քանակը|14.|Չափման միավորը |
| |_________________________________| |______| |________________|
|___|_________________________________________________________________|
|15.|Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի և նկարագրությունը |
| |_________________________________________________________________|
|___|_________________________________________________________________|
|16.|Լրացուցիչ տեղեկություններ |
|___|_________________________________________________________________|
|17.|Լիցենզիայի տրամադրման հիմքը |18. Լիազորված անձ |
| | |Ա.Ա.Հ. |
| | |Պաշտոն, ստորագրություն և |
| | |կնիք |
| | |Ամսաթիվ |
._____________________________________________________________________.
Ձև N 2
ԳԵՆԵՌԱԼՆԱՅԱ ԼԻՑԵՆԶԻՅԱ ՆԱ ԻՄՊՈՌՏ ՏՈՎԱՌՈՎ ՏՈՎԱՌՆՈՅ ՊՈԶԻՑԻԻ ՏՆՎԷԴ ԵԱԷՍ 2523 (ԿՌՈՄԵ 2523100000, 2523210000) ՊՈ ՏԱՄՈԺԵՆՆԻՄ ՊՌՈՑԵԴՈՒՌԱՄ «ՎԻՊՈՒՍԿ ԴԼՅԱ ՎՆՈՒՏՌԵՆՆԵԳՈ ՊՈՏՌԵԲԼԵՆԻՅԱ», «ՊԵՌԵՌԱԲՈՏԿԱ ՆԱ ՏԱՄՈԺԵՆՆՈՅ ՏԵՌՌԻՏՈՌԻԻ» Ի «ՊԵՌԵՌԱԲՈՏԿԱ ԴԼՅԱ ՎՆՈՒՏՌԵՆՆԵԳՈ ՊՈՏՌԵԲԼԵՆԻՅԱ»
._____________________________________________________________________.
| Ուպոլնոմոչեննիյ օռգան |
|_____________________________________________________________________|
| Մինիստեռստվո էկոնոմիկի Ռեսպուբլիկի Առմենիյա |
|_____________________________________________________________________|
|1. |Լիցենզիյա |2. |Պեռիոդ դեյստվիյա |
| |_________________________________| |___________________________|
| |N | |ս___ ____ |պո 22.07.2026 |
| | | |2026 գ. |գ. |
|___|_________________________________|___|___________________________|
|3. |Տիպ լիցենզիի |4. |Կոնտռակտ |
| |_________________________________| |___________________________|
| |ԳԵՆԵՌԱԼՆԱՅԱ |ԻՄՊՈՌՏ | |N |օտ |
|___|______________|__________________|___|___________________________|
|5. |Զայավիտել | |6. |Պռոդավեց |
| |_________________________________| |___________________________|
|___|_________________________________|___|___________________________|
|7. |Ստռանա | |8. |Ստռանա | |
| |օտպռավլենիյա | | |պռոդավցա | |
| |_________________________________|___|___________________________|
|___|_________________________________|___|___________________________|
|9. |Վալյուտա | |10.|Ստոիմոստ |11.|Ստատիստի- |
| |կոնտռակտա | | | | |չեսկայա |
| | | | | | |ստոիմոստ |
| |_________________________________|___|__________| |____________|
|___|_________________________________|___|__________|___|____________|
|12.|Ստռանա | |13.|Կոլիչեստվո|14.|Եդինիցա |
| |պռոիսխոժդենիյա| | | | |իզմեռենիյա |
| |_________________________________|___|__________|___|____________|
|___|_________________________________________________________________|
|15.|Կոդ տովառա պո ՏՆ ՎԷԴ ԵԱԷՍ ի եգո օպիսանիյե |
| |_________________________________________________________________|
|___|_________________________________________________________________|
|16.|Դոպոլնիտելնայա ինֆոռմացիյա |
| |_________________________________________________________________|
|___|_________________________________________________________________|
|17.|Օսնովանիե դլյա վիդաչի լիցենզիի |18. Ուպոլնոմոչեննոյե լիցո |
| | |___________________________|
| | |Ֆ.Ի.Օ. |
| | |Դոլժնոստ |
| | |Պոդպիս ի պեչատ |
| | |Դատա |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 4 դեկտեմբերի 2025 թվական: