ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 դեկտեմբերի 2025 թվականի N 795-Ն
ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
15. Սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված դեպքերում պարտապանի հետախուզում հայտարարելուց հետո հարկադիր կատարողը կարող է կասեցնել կատարողական վարույթն Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, եթե երեխայի հանձնումը պետք է իրականացվի պարտապանի պարտադիր մասնակցությամբ` կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշմամբ հիմնավորելով վարույթը պարտապանի պարտադիր մասնակցությամբ իրականացնելու անհրաժեշտությունը և պարտապանի հետախուզում հայտարարված լինելու պայմաններում վարույթը շարունակելու անհնարինությունը:
16. Եթե պարտապանի մասնակցությունը կատարողական գործողություններին չի կրում պարտադիր բնույթ, ապա հարկադիր կատարողը կատարողական վարույթը հարուցելուց հետո անհապաղ` անկախ սույն ընթացակարգի 13-րդ կետով սահմանված կարգով պարտապանի հետախուզում հայտարարելուց, անմիջապես ձեռնամուխ է լինում կատարողական գործողությունների իրականացմանը:
17. Երեխայի հանձնման` կատարման ենթակա դատական ակտով, իսկ կատարման ենթակա դատական ակտով սահմանված չլինելու դեպքում` հարկադիր կատարողի որոշմամբ սահմանված օրը և ժամին հարկադիր կատարողը, խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչն այցելում են պարտապանի գտնվելու վայրի հասցեն` երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարումն ապահովելու համար:
18. Կատարման ենթակա ակտի պահանջը փաստացի կատարելու և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու, ինչպես նաև երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու ուղղությամբ կատարվող այլ գործողությունների իրականացման դեպքում հարկադիր կատարողի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն` «Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը կազմակերպելու մասին» արձանագրություն` համաձայն Ձև 4-ի, որը ստորագրում են կատարողական գործողությանը ներկա գտնվող անձինք:
19. Երեխային պահանջատիրոջ խնամքին փաստացի հանձնելը և սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված արձանագրությունը կազմելը հիմք են կատարողական վարույթն Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կարճելու համար:
20. Երեխայի հանձնման պահանջի հարկադիր կատարման շրջանակում իրականացված կատարողական գործողության` ինչպես սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված, այնպես էլ այլ արձանագրություններում, ի թիվս Օրենքով և սույն ընթացակարգով սահմանված այլ պահանջների, պարտադիր կերպով արձանագրվում են հարկադիր կատարողի և կատարողական վարույթի մասնակիցների ու կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց գործողությունների նկարագիրը, հայտարարությունները, արձանագրվում է երեխայի և կատարողական վարույթի կողմերի պահվածքը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև երեխայի հուզական վիճակը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո:
21. Երեխայի կողմից պահանջատեր ծնողի մոտ գնալուց հրաժարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները, որոնք երեխայի վրա առերևույթ հոգեբանական ճնշում չեն առաջացնի, հավաստիանալու համար, որ պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց հրաժարվելը երեխայի ազատ և հաստատուն կամքն է, իսկ համոզվելուց հետո` արձանագրել երեխայի հրաժարվելը, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են հանձնմանը ներկա գտնվող անձինք: Սույն կետով նախատեսված դեպքերում ձեռնարկվող միջոցներից են, օրինակ, երեխայի հետ զրուցելը` առավելագույնս ապահովելով այդպիսի զրույցը չեզոք, երեխային չճնշող միջավայրում, երեխայի վարքին հետևելը, պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ համապատասխան կատարողական գործողությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում` այդ գործողությանը հոգեբանին մասնակից դարձնելը:
22. Եթե երեխայի տարիքն ու զարգացման մակարդակը թույլ են տալիս արտահայտել իր մտքերն ու ցանկությունները, հարկադիր կատարողը պարտավոր է պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու հանգամանքի մասին հավաստիանալու համար խոսել երեխայի հետ:
23. Երեխայի հետ հարկադիր կատարողի խոսակցությունը պետք է իրականացվի երեխայի համար հանգիստ, պարտապանից ու պահանջատիրոջից հնարավորինս առանձնացված պայմաններում, հարկադիր կատարողի կողմից ընտրված խոսակցության` երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան տոնով և ոճով` բացառելով ագրեսիվ, խիստ կամ հրամայական տոնը, երեխային որոշակի գործողություններ թելադրող ոճը և ընտրելով խոսակցության այնպիսի մեթոդ, որը կապահովվի երեխայի ազատ կամքի ու հուզական վիճակի բացահայտումը և կբացառի երեխայի նկատմամբ որևէ բացասական ազդեցությունը:
24. Երեխայի կարծիքը լսելու օբյեկտիվ անհնարինության կամ երեխայի ոչ բավարար զարգացվածության կամ շատ փոքր տարիքի պատճառով մտքերն արտահայտելուն ունակ չլինելու դեպքում հարկադիր կատարողը պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանում է` հիմք ընդունելով կատարողական վարույթի կողմերի դիրքորոշումը` միաժամանակ կիրառելով երեխայի հրաժարվելու փաստում հավաստիանալու համար օրենքով թույլատրելի այլ միջոցներ (երեխայի վարքին հետևելը, պահանջատիրոջ խնամքին հանձնվելուց երեխայի հրաժարվելու վերաբերյալ մինչ երեխայի հանձնման կատարողական գործողությունը սկսելը տեղեկություններ հայտնի լինելու դեպքում` երեխայի հանձնմանը հոգեբանին մասնակից դարձնելը և այլն): Կատարողական գործողության արձանագրությունը պետք է ներառի ոչ միայն երեխայի կարծիքի արձանագրումը, այլև երեխային լսելու համար հարկադիր կատարողի ձեռնարկած միջոցների նկարագիրը:
25. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական գործողություններին ներկա գտնվող հարկադիր կատարողը բացառիկ դեպքերում կարող է կատարողական վարույթի կողմերից մեկի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, պահանջատիրոջ համաձայնությունը ստանալով (իսկ եթե երեխայի հանձնումն ակնհայտորեն չի բխում երեխայի լավագույն շահից` նաև անկախ կատարողական վարույթի կողմերի համաձայնությունից), դադարեցնել հանձնման գործողությունները` հիմք ընդունելով երեխայի լավագույն շահի ապահովման անհրաժեշտությունը, եթե կատարողական գործողությունների ժամանակ երեխայի նկատմամբ ճնշում, բռնություն կամ բռնության սպառնալիք է գործադրվում, ակնհայտորեն ավելանում է երեխայի լարվածությունը, երեխան մեկուսանում է և ակնհայտորեն չի ցանկանում շարունակել իրականացվող գործողությունը, պահանջատիրոջ կամ երեխայի կողմից հնչում են էականորեն բացասական, վիրավորական կամ սպառնալից արտահայտություններ կամ երեխայի պահվածքից ակնհայտ է, որ նա չի ցանկանում հանձնվել պահանջատիրոջ խնամքին: Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը ժամանակից շուտ ավարտելու հիմք հանդիսացող փաստերը, այդ թվում` պահանջատիրոջ արարքները կամ խոսքերը, երեխայի պահվածքի փոփոխությունը, հարկադիր կատարողի կողմից արված նախազգուշացումները, կատարողական գործողությունը ժամանակից շուտ ավարտելու վերաբերյալ առաջարկը կամ պահանջատիրոջ կամ պարտապանի` այդ առաջարկից հրաժարվելը, ինչպես նաև արձանագրված այս փաստերի և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը ժամանակից շուտ դադարեցնելու վերաբերյալ կատարողական գործողությանը մասնակցող` խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի և հոգեբանի դիրքորոշումը ենթակա են պարտադիր արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ:
26. Կատարողական վարույթով կատարողական գործողությունների կատարման ընթացքում երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր հայտնի դառնալու կամ նման դեպքերի վերաբերյալ կատարողական վարույթի կողմերի կամ այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից տեղեկատվություն ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել վերադասին` կազմելով համապատասխան արձանագրություն` առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին վերադասին ներկայացնելով նաև գրավոր զեկուցագիր:
27. Ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը: Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում` նաև Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը: Սույն կետում նշված` երեխայի կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու և այլ դեպքերը ենթակա են մանրամասն արձանագրման կատարողական գործողության վերաբերյալ կազմված արձանագրությունում:
28. Կատարողական գործողությունների արդյունքում կազմված արձանագրությունների, կատարողական վարույթի կողմերի կողմից ներկայացված այլ ապացույցների, կատարողական վարույթով փորձագետ ներգրավված լինելու դեպքում` նաև փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առերևույթ առկայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ հանգամանքն իրեն հայտնի դառնալու պահից 3-օրյա ժամկետում կատարողական վարույթը համապատասխան գրությամբ ուղարկել Ծառայության համապատասխան բաժին` վարույթն ուսումնասիրելու, հանցագործության մասին հաղորդում, համապատասխան նյութեր նախապատրաստելու և իրավասու մարմնին ներկայացնելու նպատակով:
29. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական վարույթով հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը` Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով, եթե ակնհայտորեն առկա է պարտապանի, պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն կամ նման հանգամանքը հաստատվել է փորձագետի եզրակացությամբ: Սույն դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել նման անհրաժեշտությունը:
30. Պահանջատիրոջ կամ այլ անձի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրելու կամ նման հանգամանքը ի հայտ գալուն պես հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ տվյալ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2065-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
31. Սույն ընթացակարգի 29-րդ կետով սահմանված գործողությունները կատարելուց հետո, եթե բացակայում են կատարողական վարույթը կասեցնելու հիմքերը, հարկադիր կատարողը պարտավոր է շարունակել կատարողական գործողությունները` կատարողական գործողությունների ընթացքում կազմված արձանագրություններն ուղարկելով հաղորդումը քննող իրավասու մարմնին:
32. Այն դեպքերում, երբ երեխան գտնվում է պարտապանին սեփականության իրավունքով չպատկանող անշարժ գույքում, ապա հարկադիր կատարողը պետք է ստանա այդ բնակարանի կամ շինության սեփականատիրոջ (ժամանակավոր տիրապետողի) համաձայնությունը: Համաձայնության բացակայության դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակարան կամ այլ շինություն մուտք գործելու վերաբերյալ դատարանի համապատասխան որոշումն ստանալու ուղղությամբ:
3. Երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթով փորձագետի
ներգրավումը և վարույթի հետագա ընթացքը
33. Հարկադիր կատարողը, ելնելով երեխայի լավագույն շահերից և կատարողական վարույթի հանգամանքներից, որոշում է կայացնում կատարողական վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու վերաբերյալ, եթե կատարողական վարույթ հարուցելուց նշանակված օրը հնարավոր չի եղել երեխային հանձնել պահանջատիրոջ խնամքին, քանի որ երեխան հրաժարվել է գնալ վերջինիս մոտ, առկա է պարտապանի կամ այլ անձի կողմից երեխայի վրա հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը պարզելու անհրաժեշտություն կամ առկա են այլ ենթադրյալ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են դարձնում հոգեբան-փորձագետի ներգրավումը:
34. Հարկադիր կատարողի կողմից երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու կատարողական վարույթով փորձագետ է նշանակվում նաև այն դեպքերում, երբ առկա է փորձագետ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի հիմնավորված կարծիքը կամ եզրակացությունը կամ փորձագետ ներգրավելու վերաբերյալ հիմնավորված դիմում է (են) ներկայացրել կատարողական վարույթի կողմ(եր)ը:
35. Սույն ընթացակարգով սահմանված դեպքերում կատարողական վարույթով փորձագետ նշանակելու դեպքում հարկադիր կատարողը, ելնելով կատարողական վարույթով ձեռք բերված ապացույցներից և կատարողական վարույթի հանգամանքներից, պարտավոր է հոգեբան-փորձագետին առաջադրել հետևյալ հարցերը կամ դրանցից մեկը (մի քանիսը).
1) Հոգեբանական ի՞նչ վիճակում է երեխան.
2) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պահանջատերը, ինչպիսի՞ն է երեխայի հետ պահանջատիրոջ հուզական կապվածությունը.
3) Հոգեբանական ի՞նչ առանձնահատկություններ ունի պարտապանը, և ինչպիսի՞ն է երեխայի հետ պարտապանի հուզական կապվածությունը.
4) Դատական ակտով սահմանված` երեխայի զարգացման համար ծնողի և ընտանիքի այլ անդամների հետ շփվելու վերաբերյալ պահանջը ներկայումս բխո՞ւմ է արդյոք երեխայի լավագույն շահերից, թե՞ ոչ.
5) Որո՞նք են պահանջատիրոջ և երեխայի` միմյանց հետ չշփվելու պատճառները, շարժառիթները, առկա՞ է արդյոք պահանջատիրոջ կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական բացասական ազդեցություն.
6) Արդյո՞ք պարտապանը խոչընդոտում է երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը կազմակերպելու համար, արդյո՞ք առկա է պարտապանի կողմից պահանջատիրոջ հետ բնակվելու առնչությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ազդեցություն.
7) Ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ միջոցներ են անհրաժեշտ իրականացնել երեխայի լավագույն շահն ապահովելու համար.
8) Կատարողական վարույթի հանգամանքներից բխող, սակայն սույն կետում չներառված այլ հարցեր, որոնց պատասխաններն անհրաժեշտ են կատարողական վարույթի պատշաճ իրականացման և/կամ երեխայի լավագույն շահի ապահովման համար:
36. Փորձաքննություն իրականացնելիս փորձագետը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` երաշխավորելու համար, որ երեխան ապահովված է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքն արտահայտելու իրական և արդյունավետ հնարավորությամբ: Փորձագետը պետք է ապահովի երեխայակենտրոն, աջակցողական միջավայր և օգտագործի երեխայի տարիքին, հասունության մակարդակին, էմոցիոնալ վիճակին և հատուկ կարիքներին համապատասխան մեթոդներ:
37. Փորձաքննությանը երեխայի մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր: Երեխան որևէ կերպ չպետք է ճնշման կամ հարկադրանքի ենթարկվի, նրան չպետք է տրվեն հուշող կամ այլ կերպ որոշակի կոնկրետ պատասխան ենթադրող հարցեր: Երեխայի հետ հարցազրույցներն ու խոսակցությունները պետք է անհրաժեշտ զգայունությամբ իրականացվեն` ապահովելով երեխայի հարմարավետ միջավայրը և երեխային տալով իր կարծիքն արտահայտելու պահի, ժամանակի ու ձևի ընտրության ազատություն:
38. Փորձագետը պարտավոր է երեխային հասկանալի ու մատչելի ձևով վերջինիս տեղեկացնել իրենց հանդիպման նպատակի, փորձաքննության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու վարույթի շրջանակում իրականացվող կատարողական գործողությունների բնույթի ու նպատակների մասին` երեխային ներկայացնելով նաև երեխայի կարծիքի կարևորությունն այդ գործընթացում ու այն, թե ինչպես է այդ կարծիքը հաշվի առնվելու: Փորձագետը պարտավոր է նաև երեխային իրեն հասկանալի ու մատչելի ձևով տեղեկացնել, որ իր կարծիքն արտահայտելը երեխայի իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:
39. Փորձագետի եզրակացությունը, ի թիվս հարկադիր կատարողի կողմից փորձագետին առաջադրված հարցերի պատասխանը ներառելու, պետք է ներառի նաև.
1) այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք երեխան ցանկացել է խոսել.
2) երեխային լսելու եղանակի ու մեթոդների նկարագրությունը.
3) երեխայի կողմից իր կարծիքն արտահայտված լինելու դեպքում դրա օբյեկտիվ և մանրամասն նկարագրությունը.
4) փորձագետի մասնագիտական վերլուծությունն առ այն, թե երեխայի տարիքը, հասունության մակարդակը, հուզական վիճակն ու հուզական կապերը և առկա հանգամանքները պետք է հաշվի առնվեն երեխայի լավագույն շահի գնահատման գործընթացում:
40. Փորձագետը պետք է ապահովի, որ եզրակացությունը կազմելիս երեխայի կարծիքին ցուցաբերվող մոտեցումը չլինի մեխանիկական կամ երեխայի կարծիքն ինքնին չլինի որոշիչ, այլ քննարկման առարկա դարձվի առավել լայն համատեքստում` ի թիվս այլնի հաշվի առնելով երեխայի տարիքը, հասունության մակարդակը, զգայական վիճակն ու կապերը:
41. Փորձաքննության և երեխային պահանջատիրոջը հանձնելու պահանջով կատարողական վարույթի իրականացման ողջ ընթացքում, համապատասխանաբար, փորձագետը և հարկադիր կատարողը պետք է գործադրեն անհրաժեշտ բոլոր ջանքերը` երեխայի կրկնակի զոհականացումը բացառելու նպատակով, ի թիվս այլնի, բայց չսահմանափակվելով երեխայի հետ խոսակցության թերապևտիկ միջավայր ընտրելով կամ փորձաքննության ընթացքին երեխայի հոգեբանության մեջ մասնագիտացած առավել նեղ մասնագետի ներգրավելով:
42. Փորձագետ նշանակելու մասին հարկադիր կատարողի որոշմամբ նշված հարցերի պարզաբանման կապակցությամբ փորձագետի գրավոր եզրակացությունը պետք է Ծառայություն ներկայացվի փորձագետ նշանակելու որոշման պահից մեկամսյա ժամկետում:
43. Սույն ընթացակարգի 42-րդ կետում նշված ժամկետում փորձաքննությունն իրականացնելու անհնարինության վերաբերյալ փորձագետից համապատասխան գրություն ստացվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է այդ մասին զեկուցել վերադասության կարգով` անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը երկարացնելու նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փորձագետի եզրակացության սեղմ ժամկետում տրամադրելը երեխայի լավագույն շահերից ուղղակիորեն բխող անհրաժեշտություն է, փորձաքննության ժամկետը կարող է երկարացվել միայն խիստ բացառիկ դեպքերում, եթե դա ուղղակիորեն բխում է երեխայի լավագույն շահից, և դա հիմնավորվել է փորձագետի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ գրությամբ: Հարկադիր կատարողի` փորձաքննության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը պարտադիր կերպով ներառում է նաև երեխայի լավագույն շահի պաշտպանության համատեքստում ժամկետի երկարաձգման անհրաժեշտության հիմնավորումը:
44. Փորձագետ նշանակելու որոշման կայացումից հետո հարկադիր կատարողն իրավունք ունի կասեցնել կատարողական վարույթը` մինչև փորձագետի եզրակացությունը ստանալը` որոշմամբ հիմնավորելով կոնկրետ վարույթի հանգամանքների համատեքստում երեխայի լավագույն շահի պաշտպանությունն ապահովելու նպատակով կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:
45. Հարկադիր կատարողը փորձագետ նշանակելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցնի այն դեպքերում, երբ կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ մինչ փորձագետի եզրակացությունը կատարողական գործողությունների իրականացումը չի ապահովում երեխայի լավագույն շահը և/կամ անհնարին է ապահովել պահանջատիրոջ և երեխայի հանձնումը: Սույն կետով նախատեսված դեպքերում կատարողական վարույթը կասեցնելիս հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթը կասեցնելու որոշմամբ կոնկրետ կատարողական վարույթի հանգամանքների համատեքստում հիմնավորել կատարողական վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:
46. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ պահանջատիրոջ հետ շփումը(բնակվելը) երեխայի վրա բացասաբար անդրադառնալու հանգամանքը հստակ հաստատվելու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է ավարտել կատարողական կատարողական վարույթը` Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված հիմքով:
47. Եթե սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ հաստատվել է պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործելու հանգամանքը, և կատարողական վարույթի հանգամանքներից ակնհայտ է, որ նման ճնշման կամ ազդեցության առկայության դեպքում երեխայի հանձնումն իրականացնելն անհնարին է, հարկադիր կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով անհապաղ համապատասխան գրություն (Ձև 3) ուղարկել երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` խնդրելով ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Ծառայությանը: Գրությունն ի գիտություն ուղարկվում է կատարողական վարույթով պարտապանին և պահանջատիրոջը, անհրաժեշտության դեպքում` նաև Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանմանը: Նշված գործողությունները կատարելուց հետո կատարողական վարույթը պետք է կասեցվի` Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված հիմքով:
48. Սույն ընթացակարգի 106-րդ և 107-րդ կետերով սահմանված դեպքերում կատարողական վարույթն ավարտելուց կամ կասեցնելուց հետո հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցները` ապահովելու համար երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, երեխայի հետ հոգեբանական աշխատանք կատարելը` միջոցներ ձեռնարկելով խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներին կամ հոգեբանին կատարողական վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով ներգրավելու ուղղությամբ:
49. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշման կամ ազդեցության առկայության կամ պահանջատիրոջը երեխայի հանձնմանը հոգեբանական այլ խոչընդոտների առկայության փաստ չհաստատվելու դեպքում հարկադիր կատարողն այն կասեցված լինելու դեպքում` վերսկսում, իսկ կասեցված չլինելու դեպքում` շարունակում է երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու ուղղված կատարողական գործողությունները:
50. Սույն ընթացակարգով սահմանված կարգով նշանակված փորձագետի եզրակացությամբ կատարողական վարույթով պարտապանի կողմից երեխայի նկատմամբ հոգեբանական ճնշում կամ ազդեցություն գործադրվելու հանգամանքը ժխտվելու դեպքում, եթե հաստատված է երեխայի կողմից իր կամքով պահանջատիրոջ հետ բնակվելուց հրաժարվելու հանգամանքը, հարկադիր կատարողը պարտավոր է ձեռնարկել երեխայի լավագույն շահից բխող բոլոր անհրաժեշտ միջոցները` դատական ակտի կատարումն ապահովելու համար: Կատարողական համապատասխան գործողությունների արձանագրությունում նշվում են հարկադիր կատարողի կողմից ձեռնարկված միջոցները, արձանագրվում դրանց արդյունքում երեխայի դիրքորոշման կամ վարքագծի փոփոխությունները: Սույն կետով նախատեսված միջոցները ձեռնարկելուց հետո, եթե ակնհայտ է, որ երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը չի բխում երեխայի լավագույն շահից, հարկադիր կատարողը պարտավոր է վերադասին ներկայացնել կատարողական վարույթը դատական ակտի կատարումն անհնարին լինելու հիմքով ավարտելու վերաբերյալ զեկուցագիր` հնարավորության դեպքում զեկուցագրին կցելով խնամակալության և հոգաբարձության մարմնի, իսկ վարույթով մշտադիտարկում իրականացնելու նպատակով հոգեբանի ներգրավման դեպքում` նաև հոգեբանի դիրքորոշումը` երեխայի հանձնումը շարունակելու ոչ նպատակահարմարության վերաբերյալ:
Ձև 1
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ես` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության
_________________________________________________________________
տարածքային մարմինը
բաժնում հարուցված թիվ ____________________ կատարողական վարույթով պահանջատեր/պարտապան ___________________________________________________ս,
անուն, հայրանուն, ազգանուն
(անձը հաստատող փաստաթուղթ` _______________, տրված` __________թ., ___ի կողմից), սույն հայտարարության ստորագրմամբ պարտավորվում եմ կատարել և չխոչընդոտել դատական ակտի պահանջների կատարմանը: Հայտնում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Պարտապան/պահանջատեր` ________________________________________
ստորագրություն, անուն, ազգանուն
_____________________
ամիս, ամսաթիվ, տարեթիվ
Ձև 2
ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ
ՀՀ ______________ համայնքի ղեկավար,
_____________________________________
_____________________________________________________ դատարանի
դատարանի անվանումը
կողմից ______________ թ. տրված թիվ __________________ դատական ակտի
ամիս, ամսաթիվ դատական ակտի համարը
համաձայն` ________________________________:
դատական ակտի պահանջը
Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ____________ բաժնում
տարածքային բաժինը _________________ թ. հարուցվել է թիվ ________________ կատարողական վարույթը:
ամիս, ամսաթիվ վարույթի համարը
Հայտնում եմ, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքի 105-րդ հոդվածի համաձայն` Խնամակալության և հոգաբարձության մարմինները հարկադիր կատարողի (Ծառայության) միջնորդագրի հիման վրա մասնակցում են` երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու (երեխայի բնակության վայրը որոշելու) հետ կապված կատարողական գործողությունների իրականացմանը.
Վերոգրյալի հիման վրա և թիվ ___________ կատարողական վարույթի հետագա ընթացքը լուծելու նպատակով, խնդրում եմ հանձնարարել սույն թվականի _____________________ ապահովելու խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությունը կատարողական գործողությունների` պարտապանի հասցեում`__________________________________________:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_______________ ԲԱԺՆԻ ՊԵՏ` __________________
կատ. __________________
կ/վ ___________________
Ձև 3
__________________
համայնքի/վարչական շրջանի ղեկավար
պարոն/տիկին ________________________
(հասցե` ______________________________)
Ի գիտություն` Ներքին գործերի նախարարության __________ բաժնի պետին
(հասցե` ______________________________)
Ի գիտություն` պարտապան _______________
(հասցե` ______________________________)
Ի գիտություն` պահանջատեր_______________
(հասցե` ______________________________)
____________________________________ դատարանի կողմից _______________ թ.
դատարանի անվանումը ամիս, ամսաթիվ
տրված թիվ ______________________________ դատական ակտի համաձայն`
դատական ակտի համարը
________________________________________________________________:
Դատական ակտի պահանջը
Վերոնշյալ դատական ակտի հիման վրա ներկայացված հարկադիր կատարման դիմումի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ______________ բաժնում
տարածքային բաժինը ________________ թ. հարուցվել է թիվ _____________ կատարողական վարույթը:
ամիս, ամսաթիվ վարույթի համարը
Կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ______________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Վերոգրյալից ելնելով և հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգավորումն առ այն, որ պաշտոնատար անձինք և այլ քաղաքացիներ, որոնց հայտնի են դարձել երեխայի կյանքին և առողջությանը սպառնալու, նրա իրավունքների և շահերի խախտումների դեպքեր, այդ մասին պետք է հայտնեն երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին, իսկ խնամակալության և հոգաբարձության մարմինը պետք է ձեռնարկի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, խնդրում եմ ձեռնարկել համապատասխան միջոցներ և արդյունքների մասին հայտնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
_________________________ ԲԱԺՆԻ ՊԵՏ,
_____________________`
կոչում
__________________ _____________________
ստորագրություն անուն, ազգանուն
Ձև 4
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋԸ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«___»_________202 թ. սկիզբ ______ ավարտ _____ ք. _________
____________________________________________________________
Հարկադիր կատարողի բաժինը, պաշտոնը, կոչումը, անուն-ազգանունը
Պարտապան ______________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
Պահանջատեր ____________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
Ներկայությամբ այլ անձանց`
___________________________________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
___________________________________________________________________
Անուն, ազգանուն, հասցե
Կատարողական գործողության ընթացքում իմ կողմից իրականացվել են հետևյալ գործողությունները, արվել` հետևյալ հայտարարությունները`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կատարողական գործողության ընթացքում արձանագրվել են երեխայի վարքի և հուզական վիճակի հետևյալ փոփոխությունները, կատարողական վարույթի կողմերի պահվածքը կատարողական գործողությունը սկսելուց առաջ, դրա ընթացքում և դրանից հետո երեխան դրսևորել է հետևյալ պահվածքն ու ունեցել հետևյալ հուզական վիճակը`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կատարողական գործողությանը ներկա գտնվող այլ անձանց գործողությունների նկարագիրը, հայտարարությունները`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կատարողական գործողության ընթացքում երեխայի կարծիքը լսելու համար իմ կողմից իրականացվել են հետևյալ գործողությունները`
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
______________________________________________________________________
Կատարողական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել / հնարավոր չի եղել ապահովել երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելը` հետևյալ հիմքերով.
____________________________________________________________________
Հարկադիր կատարող` ______________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Պարտապան` ______________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Պահանջատեր` ______________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
Կատարողական գործողությանը ներկա այլ անձինք`
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
_______________________________________________________________________
ստորագրություն անուն, ազգանուն
____ ______
Ամիս ամսաթիվ
Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2025 թվական: