Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

3 դեկտեմբերի 2025 թվականի N 790-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնական գրասենյակ հարթակի վարման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. Գալյան

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 790-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն հավելվածով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից սպասարկվող «Անձնական գրասենյակ» հարթակի (այսուհետ` նաև Գրասենյակ) վարման կարգը:

2. Գրասենյակը հասանելի է Ծառայության պաշտոնական կայքէջում կամ https://cabinet.harkadir.am հղումով:

3. Գրասենյակը փոխկապակցված է Ծառայության էլեկտրոնային կառավարման համակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am (էլեկտրոնային կառավարում) կայքի, ինչպես նաև վճարային համակարգերի հետ:

4. Ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող է մուտք գործել Գրասենյակ «Ես Եմ» ազգային նույնականացման հարթակով (mID, eID, xID) կամ գրանցման եղանակով` էլեկտրոնային փոստի միջոցով:

5. Յուրաքանչյուր անձի հասանելի է միայն իր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթի նյութերը:

6. Գրասենյակը ներառում է.

1) հարուցված կատարողական վարույթները (կատարողական վարույթի համարը և հարուցման ամսաթիվը, վարույթը իրականացնող հարկադիր կատարողի տվյալները, վարույթի ընթացքը և կատարած գործողությունների պատմությունը, վճարման ենթակա գումարը` այդ թվում կատարողական գործողությունների ծախսը, արգելադրված գույքի վերաբերյալ տեղեկություն),

2) վարույթի մասնակցի կողմից դիմումներ, միջնորդություններ, դիրքորոշումներ և այլ փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը,

3) բռնագանձման ենթակա գումարի վճարման հնարավորությունը` վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպության միջոցով:

7. Ծառայության Գրասենյակում գրանցվելու դեպքում կատարողական վարույթի մասնակիցը կատարողական վարույթի փաստաթղթերը ստանում է այդ հարթակով: Գրասենյակում նոր փաստաթուղթ տեղադրվելիս տվյալ անձն այդ մասին անհապաղ ծանուցվում է հարթակում գրանցվելիս իր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվող հաղորդագրության միջոցով, եթե չի ապաբաժանորդագրվել էլեկտրոնային փոստով որոշակի տեսակի կամ բոլոր ծանուցումներից:

8. Գրասենյակը սույն կարգի 6-րդ կետում չնշված նպատակներով օգտագործումն արգելվում է:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
03.12.2025
N 790-Ն
Հրաման