ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 դեկտեմբերի 2025 թվականի N 793-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել հարկադիր աճուրդի արդյունքների արձանագրության ձևը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Ս. Գալյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 3-ի
N 793-Ն հրամանի
ՁԵՎ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ___ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Օր», ամիս, տարեթիվ
ՀԿԱ ծառայության բաժին
Լոտի համար`
Կատարողական վարույթի համար`
Լոտի անվանումը և նկարագիրը`
Լոտի մեկնարկային գինը`
Լոտի վաճառքի գինը`
Աճուրդի սկիզբը (օրը, ժամը)`
Աճուրդի ավարտը (օրը, ժամը):
Հաղթող մասնակցի անձնական տվյալները` այդ թվում` կայքում գրանցած էլեկտրոնային փոստի հասցեն («Կատարողական վարույթի մասին օրենքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` արձանագրության` կայքում հրապարակվող և աճուրդի չհաղթած մասնակիցներին ուղարկվող տարբերակում աճուրդի հաղթող մասնակցի տվյալները, բացառությամբ անվան (անվանման), ապանձնավորվում են)`
Վարույթ իրականացնող
հարկադիր կատարողի պաշտոն, կոչում`
Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2025 թվական: