ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 դեկտեմբերի 2025 թվականի N 794-Ն
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 79-րդ հոդվածի 8-րդ մասով.
Հրամայում եմ`
1. Սահմանել ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին տրամադրելու կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Ս. Գալյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2025 թվականի դեկտեմբերի 3-ի
N 794-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր աճուրդով հարկային գործակալներին օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը պետական եկամուտների բնագավառում լիազորված պետական մարմնին (այսուհետ` հարկային մարմին) տրամադրվելու հետ կապված հարաբերությունները:
2. Ֆիզիկական անձանց պատկանած գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով հարկային գործակալներին տվյալ ամսվա ընթացքում օտարելու վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայությունը հարկային մարմնին է փոխանցում մինչև յուրաքանչյուր հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` կցելով Ծառայության և հարկադիր աճուրդում հաղթած մասնակիցների միջև կնքված առուվաճառքի պայմանագրերի պատճենները:
3. Սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը հարկային մարմնին ներկայացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով` ներառելով ֆիզիկական անձի և հարկադիր աճուրդում հաղթած հարկային գործակալի նույնականացման բոլոր տվյալները, առուվաճառքի պայմանագրի կնքման ամսաթիվը, գինը և օտարված անշարժ գույքի հասցեն, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանագրերի պատճենները «PDF» համակարգչային ծրագրի ձևաչափով):
Պաշտոնական հրապարակման օրը` 5 դեկտեմբերի 2025 թվական: