Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 822-Ն

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ԹԻՎ 167-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը` համաձայն Հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի «Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 167-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 11-ի

N 822-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:

2. Հարկադիր աճուրդը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգի կիրառմամբ:

3. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է Ծառայության աճուրդի ինտերնետային պաշտոնական կայքում` www.ajurd.am (այսուհետ` Կայք):

4. Հարկադիր աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի «Կատարողական վարույթի մասին» օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները:

5. Հարկադիր աճուրդին մասնակցելու համար անձը կարող է գրանցվել Կայքի միջոցով կամ այցելել Ծառայության վարչական շենք (մարզային ստորաբաժանումներ):

6. Կայքի միջոցով գրանցվելիս մասնակիցը մուտքագրում է հետևյալ տվյալները`

1) ֆիզիկական անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, ծննդյան օրը, ամիսն ու տարեթիվը, հաշվառման հասցեն, հանրային ծառայությունների համարանիշը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և գաղտնաբառը,

2) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հիմնադրման պետությունը, պետական գրանցման համարը, ՀՎՀՀ-ն կամ օտարերկրյա պետությունում կիրառելի այլ համապատասխան նույնականացնող տվյալներ, գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը և գաղտնաբառը:

7. Տվյալները մուտքագրելուց հետո մասնակիցը ստանում է օգտագործողի անունը (այսուհետ` օգտանուն), այնուհետև նախընտրած լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճար է մուտքագրում վճարային (Vpos) համակարգի միջոցով:

8. Ծառայության վարչական շենք այցելելու դեպքում մասնակիցը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձանց ներկայացուցիչները ներկայացնում են նաև իրավաբանական անձի անունից հանդես գալու իրավասությունը (լիազորությունը) հաստատող փաստաթղթեր), և լոտի մեկնարկային գնի 5% նախավճարը Ծառայության համապատասխան բանկային հաշվին փոխանցելու փաստը հավաստող անդորրագիր, ինչպես նաև համապատասխան էլեկտրոնային հասցեն:

9. Գրանցումից հետո մասնակցին տրվում է աճուրդի մասնակցության թերթիկ, որտեղ նշվում են Ծառայության ինտերնետային կայքի հասցեն, աճուրդի մասնակցի օգտանունը, գաղտնաբառը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված տվյալները:

10. Մասնակիցը հարկադիր աճուրդին մասնակցում է` Կայքի համապատասխան դաշտում լրացնելով տրված օգտանունը և գաղտնաբառը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
11.12.2025
N 822-Ն
Հրաման