ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1907-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 938-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային և հարկային մարմիններում զենքով ապահովելու (տրամադրելու), զենքը պահելու, կրելու և օգտագործելու կարգը, օգտագործվող զենքի և ռազմամթերքի ցանկը, զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային մարմնի պաշտոնների ցանկը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 1-ի N 656 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 22-ի N 201-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 938-Ն որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2025 թվական: