ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 դեկտեմբերի 2025 թվականի N 1933-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի N 89 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող` սույն որոշման հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների վրա` բացառությամբ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների.
2) 2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. դեկտեմբերի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2025 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1933-Ն որոշման
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆ
._____________________________________________________________________.
|NN | Ապրանքի անվանումը |Քվոտա |
|ը/կ| |(հազ. |
| | |տոննա)|
|___|__________________________________________________________|______|
|1. |Խոշոր եղջերավոր անասունների միս` սառեցրած (ԵԱՏՄ 0202 |8,0 |
| |10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, | |
| |0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4, 0202 30 900 4| |
| |ծածկագրեր) | |
|___|__________________________________________________________|______|
|2. |Խոզի միս` սառեցրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0203 21 100 1, 0203 21 900|13,0 |
| |1, 0203 22 110 1, 0203 22 190 1, 0203 22 900 1, 0203 29 | |
| |110 1, 0203 29 130 1, 0203 29 150 1, 0203 29 550 1, 0203 | |
| |29 550 2, 0203 29 590 1, 0203 29 900 1, 0203 29 900 2 | |
| |ծածկագրեր) | |
|___|__________________________________________________________|______|
|3. |Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք` 0105 |42,0 |
| |ապրանքային դիրքում դասակարգված, սառեցրած, այդ թվում` | |
| |__________________________________________________________| |
| |մսեղիքի մասեր և ենթամթերք` սառեցրած կիսաններ կամ | |
| |քառորդամասեր և ոտքեր և դրանցից կտորներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207| |
| |14 200 1, 0207 14 600 1 ծածկագրեր) | |
| |__________________________________________________________| |
| |մսեղիքի մասեր և ենթամթերք` սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ| |
| |ԱՏԳ ԱԱ 0207 14 100 1 ծածկագիր) | |
| |__________________________________________________________| |
| |հնդկահավի միս` թարմ կամ պաղեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ| |
| |ԱԱ 0207 26 100 1 ծածկագիր) | |
| |__________________________________________________________| |
| |հնդկահավի միս` սառեցրած, ոսկրահան արված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 | |
| |27 100 1 ծածկագիր) | |
| |__________________________________________________________| |
| |հնդկահավի միս` սառեցրած, ոսկրահան չարված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207| |
| |27 300 1, 0207 27 400 1, 0207 27 600 1, 0207 27 700 1 | |
| |ծածկագրեր) | |
| |__________________________________________________________| |
| |ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք` 0105 | |
| |ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ | |
| |սառեցրած, վերևում չնշված (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 12 100 1, 0207| |
| |12 900 1, 0207 14 300 1, 0207 14 400 1, 0207 14 500 1, | |
| |0207 14 700 1, 0207 14 910 1, 0207 14 990 1, 0207 24 100 | |
| |1, 0207 24 900 1, 0207 25 100 1, 0207 25 900 1, 0207 26 | |
| |200 1, 0207 26 300 1, 0207 26 400 1, 0207 26 500 1, 0207 | |
| |26 600 1, 0207 26 700 1, 0207 26 800 1, 0207 26 910 1, | |
| |0207 26 990 1, 0207 27 200 1, 0207 27 500 1, 0207 27 800 | |
| |1, 0207 27 910 1, 0207 27 990 1, 0207 41 200 1, 0207 41 | |
| |300 1, 0207 41 800 1, 0207 42 300 1, 0207 42 800 1, 0207 | |
| |43 000 1, 0207 44 100 1, 0207 44 210 1, 0207 44 310 1, | |
| |0207 44 410 1, 0207 44 510 1, 0207 44 610 1, 0207 44 710 | |
| |1, 0207 44 810 1, 0207 44 910 1, 0207 44 990 1, 0207 45 | |
| |100 1, 0207 45 210 1, 0207 45 310 1, 0207 45 410 1, 0207 | |
| |45 510 1, 0207 45 610 1, 0207 45 710 1, 0207 45 810 1, | |
| |0207 45 930 1, 0207 45 950 1, 0207 45 990 1, 0207 51 100 | |
| |1, 0207 51 900 1, 0207 52 100 1, 0207 52 900 1, 0207 53 | |
| |000 1, 0207 54 100 1, 0207 54 210 1, 0207 54 310 1, 0207 | |
| |54 410 1, 0207 54 510 1, 0207 54 610 1, 0207 54 710 1, | |
| |0207 54 810 1, 0207 54 910 1, 0207 54 990 1, 0207 55 100 | |
| |1, 0207 55 210 1, 0207 55 310 1, 0207 55 410 1, 0207 55 | |
| |510 1, 0207 55 610 1, 0207 55 710 1, 0207 55 810 1, 0207 | |
| |55 930 1, 0207 55 950 1, 0207 55 990 1, 0207 60 050 1, | |
| |0207 60 100 1, 0207 60 210 1, 0207 60 310 1, 0207 60 410 | |
| |1, 0207 60 510 1, 0207 60 610 1, 0207 60 810 1, 0207 60 | |
| |910 1, 0207 60 990 1 ծածկագրեր) | |
|___|__________________________________________________________|______|
|4. |Կաթնային շիճուկ և ձևափոխված կաթնային շիճուկ` փոշի, |1,0 |
| |հատիկավոր կամ այլ պինդ ձևով, շաքար կամ այլ քաղցրացնող | |
| |նյութեր չավելացրած (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0404 10 120 1, 0404 10 160| |
| |1 ծածկագրեր) | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական: