Սեղմել Esc փակելու համար:
ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1943-Ն

 

ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 396.1-ին հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դրոշմավորման ծածկագրերի տրամադրման գները 2.5 դրամ (առանց ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ)` դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի տրամադրման համար` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետին համապատասխան հաշվարկված` դրոշմավորման ծածկագրերի քանակի, որոնց տրամադրման գինը հաստատել 0.01 դրամ (առանց ԱԱՀ-ի):

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված` դրոշմավորման ծածկագրի տրամադրման գինը կիրառվում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներկայացված` դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա տրամադրվող դրոշմավորման ծածկագրերի նկատմամբ:

3. Սահմանել, որ դրոշմավորման ծածկագրերի տրամադրման 0.01 դրամ (առանց ԱԱՀ-ի) գինը կիրառվում է հարկ վճարողի` ներկայացված դրոշմավորման ծածկագրեր ստանալու հայտերի հիման վրա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ տրամադրված դրոշմավորման ծածկագրերի քանակի և 2.5-ի հարաբերության արդյունքում ստացված քանակի նկատմամբ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո նոր գին հաստատված չլինելու դեպքում մինչև դրա հաստատումը շարունակվում է կիրառվել սույն որոշման 1-ին կետով հաստատված 2.5 դրամ (առանց ԱԱՀ-ի) գինը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1943-Ն
Որոշում