Սեղմել Esc փակելու համար:
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1945-Ն

 

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի`

1) Արենի, Խաչիկ, Գնիշիկ, Արփի, Ագարակաձոր, Ելփին, Չիվա, Ռինդ, Աղավնաձոր բնակավայրերը հայտարարել «Արենի» զբոսաշրջային կենտրոն.

2) Եղեգիս, Հերմոն, Արատես, Հորբատեղ, Գողթանիկ, Արտաբույնք, Շատին, Հորս, Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Աղնջաձոր և Վարդահովիտ բնակավայրերը հայտարարել «Եղեգիս» զբոսաշրջային կենտրոն.

3) Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերը հայտարարել «Ջերմուկ» զբոսաշրջային կենտրոն:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի`

1) Մեղրի բնակավայրը հայտարարել «Մեղրի» զբոսաշրջային կենտրոն.

2) Գորիս, Խնձորեսկ բնակավայրերը և Հին Խնձորեսկ բնակատեղին հայտարարել «Գորիս» զբոսաշրջային կենտրոն.

3) Սիսիան քաղաքը, Անգեղակոթ, Շաղատ, Բալաք, Մուցք և Վաղատին բնակավայրերը, «Շաքիի ջրվեժ» բնության հուշարձանը, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը, Որոտնավանք վանական համալիրը հայտարարել «Սիսիան» զբոսաշրջային կենտրոն.

4) Տաթև, Շինուհայր, Հալիձոր, Խոտ, Հարժիս բնակավայրերը և Հին Շինուհայր, Հին Հալիձոր, Հին Խոտ բնակատեղիները հայտարարել «Տաթև» զբոսաշրջային կենտրոն:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի`

1) Աշոցք, Հարթաշեն, Կրասար, Ամասիա, Դարիկ, Վարդաղբյուր բնակավայրերը, Արփի լիճը և «Արփի» ազգային պարկը հայտարարել «Արփի-Աշոցք» զբոսաշրջային կենտրոն.

2) Գյումրի քաղաքը հայտարարել «Գյումրի» զբոսաշրջային կենտրոն:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի`

1) Դիլիջան, Հաղարծին, Խաչարձան, Հովք, Գոշ, Աղավնավանք, Թեղուտ բնակավայրերը և «Դիլիջան» ազգային պարկը հայտարարել «Դիլիջան» զբոսաշրջային կենտրոն.

2) Նոյեմբերյան, Բերդ և Իջևան համայնքները հայտարարել «Տավուշ» զբոսաշրջային կենտրոն:

5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

1) Ալավերդի, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Օձուն և Արդվին բնակավայրերը, Սանահինի, Հաղպատի, Ախթալայի, Արդվիի Սուրբ Հովհաննես վանական համալիրը, Օձունի և Բգավորի եկեղեցիները հայտարարել «Ալավերդի» զբոսաշրջային կենտրոն.

2) Վանաձոր, Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Դսեղ, Թումանյան բնակավայրերը, Հնեվանքի, Քոբայրի, Բարձրաքաշի, Քառասնից մանկան, Դսեղի վանական համալիրները, Դսեղի Ծովեր լիճը հայտարարել «Դեբեդի կիրճ» զբոսաշրջային կենտրոն.

3) Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ բնակավայրերը և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-թանգարան միջնադարյան անառիկ ամրոցը հայտարարել «Լոռի Բերդ» զբոսաշրջային կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի`

1) Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերը հայտարարել «Գառնի» զբոսաշրջային կենտրոն.

2) Ծաղկաձոր համայնքը հայտարարել «Ծաղկաձոր» զբոսաշրջային կենտրոն.

3) Բջնի և Արզական բնակավայրերը հայտարարել «Բջնի-Արզական» զբոսաշրջային կենտրոն.

4) Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Փյունիկ, Արտավազ և Հանքավան բնակավայրերը հայտարարել «Հանքավան» զբոսաշրջային կենտրոն:

7. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի`

1) Դրախտիկ, Արտանիշ և Շողակաթ բնակավայրերը հայտարարել «Ճամբարակ» զբոսաշրջային կենտրոն.

2) Կալավան, Թթուջուր և Դպրաբակ բնակավայրերը հայտարարել «Կալավան» զբոսաշրջային կենտրոն.

3) Սևան քաղաքը, Գագարին, Վարսեր, Լճաշեն, Ծաղկունք, Զովաբեր, Գեղամավան, Դդմաշեն բնակավայրերը և Սևան թերակղզին հայտարարել «Գագարին» զբոսաշրջային կենտրոն.

4) Գավառ, Մարտունի քաղաքները, Բերդկունք, Նորատուս, Ձորագյուղ, Գեղհովիտ, Մադինա բնակավայրերը և Հայրավանք վանական համալիրը հայտարարել «Սևան» զբոսաշրջային կենտրոն:

8. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի`

1) Աշտարակ, Օշական, Ագարակ, Անտառուտ, Աղձք, Բյուրական, Ոսկեվազ, Սաղմոսավան, Տեղեր, Օշական և Օհանավան բնակավայրերը հայտարարել «Աշտարակ» զբոսաշրջային կենտրոն.

2) Ապարան, Ծաղկահովիտ, Եղիպատրուշ, Արագած, Հարթավան, Գեղաձոր բնակավայրերը, Արագած լեռը հայտարարել «Ապարան» զբոսաշրջային կենտրոն.

3) Թալին, Դաշտադեմ, Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ, Կարմրաշեն բնակավայրերը հայտարարել «Թալին» զբոսաշրջային կենտրոն:

9. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի`

1) Հնաբերդ բնակավայրը հայտարարել «Դվին» զբոսաշրջային կենտրոն.

2) Լուսառատ բնակավայրը, այդ թվում` «Արտաշատ քաղաքատեղի» հուշարձանը և Խոր վիրապ վանական համալիրը հայտարարել «Հին Արտաշատ» զբոսաշրջային կենտրոն.

3) Ուրցաձոր, Վեդի բնակավայրերը, Վեդի ջրամբարը և Տափի բերդը (Գևորգ Մարզպետունի ամրոցը) հայտարարել «Վեդի» զբոսաշրջային կենտրոն:

10. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի`

1) Վաղարշապատ բնակավայրը հայտարարել «Էջմիածին» զբոսաշրջային կենտրոն.

2) Արաքս, Սարդարապատ, Մեծամոր և Տարոնիկ բնակավայրերը, Սարդարապատի հուշահամալիրը, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Ակնա (Այղր) լիճը հայտարարել «Արմավիր» զբոսաշրջային կենտրոն:

11. Երևան քաղաքը հայտարարել «Երևան» զբոսաշրջային կենտրոն:

12. Սույն որոշման 1-11-րդ կետերով հայտարարված զբոսաշրջային կենտրոնների կառավարման պլանները հաստատել «Զբոսաշրջության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ընթացակարգով որակավորված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպություններից մարզային կամ տեղական մակարդակով զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության ընտրությունից հետո մեկ տարվա ընթացքում:

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Ջերմուկ քաղաքը զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1064-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Տաթև» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 848-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային կենտրոն հայտարարելու մասին» N 1222-Ն որոշումները:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2025 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.12.2025
N 1945-Ն
Որոշում