Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունվարի 2026 թվականի N 11-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, համայնք Դիլիջան, քաղաք Դիլիջան, Թբիլիսյան խճուղի, թիվ 2 վարչական շենք հասցեում գտնվող 1,754.2 քառ. մ ընդհանուր մակերեսով շենք-շինություններից (11-003-0045-0008-001 կադաստրային ծածկագրով, 942.5 քառ. մ մակերեսով վարչական շենք, 11-003-0045-0008-002 կադաստրային ծածկագրով, 332 քառ. մ մակերեսով պահեստ, 11-003-0045-0008-003 կադաստրային ծածկագրով, 252 քառ. մ մակերեսով ավտոտնակ և 11-003-0045-0008-004 կադաստրային ծածկագրով, 227.7 քառ. մ մակերեսով այցելուների տեղեկատվական կենտրոն) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 08062015-11-0016 վկայական) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված` 11-003-0045-0008-004 կադաստրային ծածկագրով, 227,7 քառ. մ մակերեսով այցելուների տեղեկատվական կենտրոնը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման N 11062021-11-0045 վկայական) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ` կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը (այսուհետ` ծառայություն)` օրենքով և կանոնադրությամբ ծառայությանը վերապահված լիազորությունների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծման նպատակով:

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2006 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 31/006 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված աշխատանքները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում ծառայության պետի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի` օրենքով սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունվարի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.01.2026
N 1-Ա
Որոշում