ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 2026 թվականի N 48-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող` Վարդենիս քաղաքի Հ. Արզոյան փողոց 16/1 հասցեում գտնվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 06022024-05-0049, հողամասի կադաստրային ծածկագիրը` 05-005-0167-0102, հողամասի մակերեսի չափը (հա)` 0.003) հողամասը` 36,630 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հետագայում պոմպակայան կառուցելու նպատակով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը, հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոփոխելու համապատասխան գործընթացները` նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով համայնքի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. հունվարի
Երևան