ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2026 թվականի N 72-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1781-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Պետական սեփականություն հանդիսացող` Որոտանի հիդրոհանգույցի և Արփա-Սևան թունելի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» N 1781-Ն որոշման N 2 հավելվածի առաջին պարբերության «բ» կետի «յուրաքանչյուր անգամ 5 (հինգ) տարով» բառերը հանել, նույն կետի «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2029 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին թույլատրել փոփոխություն կատարելու «Արփա-Սևան» ԲԲԸ-ի հետ 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված` «Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգը հավատարմագրային կառավարման հանձնելու» N ԾՁԲ-04/36 պայմանագրում (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով պայմանագրի գինը ծառայությունների մատուցման յուրաքանչյուր տարվա համար 300,000.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) ապահովել պայմանագրի համապատասխան փոփոխությունների կատարումը` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետներին համապատասխան.
2) ապահովել պայմանագրի կատարման ապահովման ժամկետի երկարաձգումը:
4. Պայմանագրում կատարված փոփոխությունների պայմանները տարածել մինչև դրա հիման վրա համաձայնագիր կնքելը` կողմերի միջև 2026 թվականի հունվարի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հունվարի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հունվարի 2026 թվական: