Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 փետրվարի 2026 թվականի N 88-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 83-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղելու մասին» N 83-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետում «փետրվարի 3-4-ը» բառերը փոխարինել «փետրվարի 3-5-ը» բառերով.

2) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում «Արայիկ Հարությունյանի» և «Ալիսա Հայրապետյանի» բառերից հետո նշված «(նաև ճանապարհածախսը)» բառերը հանել.

3) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

«5) Գևորգ Պապոյանինը (նաև ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին:».

4) որոշման 6-րդ կետում «փետրվարի 4-ին» բառերը փոխարինել «փետրվարի 5-ին» բառերով.

5) հավելվածում «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» և «Ա. Հայրապետյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ» բառերից հետո «(03.02.2026թ.-05.02.2026թ.)» բառերը հանել.

6) հավելվածը «Ռ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (04.02.2026թ.-05.02.2026թ.)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2026 թ. փետրվարի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.02.2026
N 88-Ա
Որոշում