ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2026 թվականի N 145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշման`
1) 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. ՈՒսումնական հաստատության տնօրենի նշանակումն իրականացվում է սույն կարգով սահմանված ընթացակարգով` բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանված են սույն կարգի 49.1-ին կետում: Այդ դեպքերում լիազոր մարմինը կարող է կիրառել տնօրենի նշանակման գործուղման ընթացակարգը:»,
բ. 2-րդ կետը «հարցազրույցի անցկացում» բառերից հետո լրացնել «(հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդը ծանուցվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ` հարթակ), ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետով սահմանված համակարգող քարտուղարի կողմից իրականացվող հեռախոսազանգի միջոցով)» բառերով,
գ. 6-րդ կետի 2-րդ ենթակետում վերջակետ կետադրական նշանը փոխարինել միջակետ կետադրական նշանով,
դ. 6-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.
«3) պետական ուսումնական հաստատություն գործուղվող տնօրենը` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգի:»,
ե. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.
«7.1. Սույն կարգով սահմանված մրցույթը կարող է իրականացվել նաև գործուղման ձևով` սույն կարգի 1.1-ին և 49.1-ին կետերով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:»,
զ. 8-րդ, 9-րդ և 9.1-ին կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Լիազոր մարմինը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը` համաձայն N 1 ձևի, ներկայացնում է հրապարակման Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ` հարթակ):
9. Հայտարարված մրցույթների դեպքում սույն կարգի 7-րդ կետով սահմանված մրցույթին մասնակցելու համար հավակնորդը մասնակցության հայտը և զարգացման ծրագիրը ներկայացնում է միայն էլեկտրոնային եղանակով` հարթակում հայտարարության հրապարակման օրվանից սկսած 15 աշխատանքային օրվա ընթացքում:
9.1. Գործուղման շրջանակում մրցույթին մասնակցող անձը ներկայացնում է փաստաթղթերը և զարգացման ծրագիրը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»,
է. 12.1-ին կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նաև նախարար)» բառերը փոխարինել «նախարարի» բառով,
ը. 21-րդ կետի 1-ին ենթակետում «նախարարության ենթակայության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն) ենթակայության» բառերով,
թ. 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30. Փորձաքննությունն իրականացվում է ուղղակի կամ մրցութային դրամաշնորհի արդյունքում ընտրված կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից` բացառությամբ գործուղման դեպքերի, որոնց դեպքում զարգացման ծրագրի գնահատումն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին և սույն կարգով սահմանված ընդհանուր սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով գործուղման առանձնահատկությունները:»,
ժ. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Գործուղման շրջանակում անցկացվող հարցազրույցը համարվում է սույն կարգով սահմանված հարցազրույցի տեսակ և իրականացվում է սույն կարգով սահմանված ընդհանուր պահանջներին համապատասխան:»,
ժա. 37-րդ կետը «(առանց փորձաշրջանի)» բառերից հետո լրացնել «, այդ թվում` գործուղման ընթացակարգի շրջանակում հարցազրույցի փուլը հաղթահարած անձի դեպքում» բառերով,
ժբ. 39-րդ կետը «(հավակնորդների)» բառից հետո լրացնել «, այդ թվում` գործուղման շրջանակում հարցազրույցի փուլը հաղթահարած անձի» բառերով,
ժգ. 49-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 49.1-ին կետով.
«49.1. Սույն կարգով սահմանված մրցույթների` երեք կամ ավելի անգամ չկայանալու կամ այն դեպքում, երբ տնօրենն ազատվել է աշխատանքից, հաստատության ցածր կատարողական ունենալու պատճառով աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հետևանքով և երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել, լիազոր մարմինը կարող է կիրառել տնօրենի նշանակման գործուղման ընթացակարգը, որը իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. փետրվարի 12
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2026 թվական: