Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2026 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 9-ի N 344-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 516-Ն որոշման հավելվածում (այսուհետ` ԷՄՇ կանոններ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) ԷՄՇ կանոնների 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին ենթակետով.

 

    «16.1) Կարգավարում`                էլեկտրական էներգիայի արտադրության,

                                                             ներկրման, արտահանման և տարանցման

                                                             հնարավորությունների, ինչպես նաև

                                                             կանխատեսվող սպառման ծավալների

                                                             հայտարարագրման ու պլանավորման և

                                                             իրական ժամանակում էլեկտրական

                                                             էներգիայի պահանջարկն ամբողջ ծավալով

                                                             բավարարելու նպատակով

                                                            էլեկտրաէներգետիկական համակարգի

                                                            տեխնոլոգիական կառավարման համար

                                                            անհրաժեշտ գործընթացի և

                                                            գործողությունների համախումբ, որը

                                                            կապահովի սահմանված որակի էլեկտրական

                                                            էներգիայի մատակարարումը`

                                                            էլեկտրաէներգետիկական համակարգի

                                                            հուսալիության և անվտանգության

                                                           ցուցանիշների պահպանմամբ.».

 

i

2) ԷՄՇ կանոնների 2-րդ կետի 34.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.1) Միկրոէներգաարտադրող` մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում, իսկ մինչև 2022 թվականի մայիսի 1-ը` նաև 150 կՎտ-ից մինչև 500 կՎտ դրվածքային հզորությամբ ինքնավար էներգաարտադրող կայանում էլեկտրական էներգիա արտադրող անձ.».

i

3) ԷՄՇ կանոնների 14-րդ, 14.1-ին կետերում, 40-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերում «կարգավարական» բառը փոխարինել «Կարգավարման» բառով.

i

4) ԷՄՇ կանոնների 43-րդ կետի 4-րդ ենթակետում «կարգավարական» բառը փոխարինել «Կարգավարման» բառով, իսկ «մասով» բառից հետո լրացնել «և ՎԷԱ կայանից, միադրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայանից բեռնաթափման համակարգային ծառայության ստացման մասով» բառերը.

i

5) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.2-րդ կետով.

«44.2. ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող ՊԷԱ կայանը Համակարգի օպերատորի Կարգավարման շրջանակում ՀԾՄ-ին մատուցում են բեռնաթափման համակարգային ծառայություն, որի դիմաց վճարվում են ԷՄՇ կանոնների 117.1-ին կետի համաձայն:».

i

6) ԷՄՇ կանոնների 54.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«54.3. Այն դեպքում, երբ ԷՀՑ կանոնների 151.4-րդ կետի համաձայն ԿԷԱ կայանը, ՊԷԱ կայանը և ՎԷԱ կայանը Համակարգի օպերատորի կողմից ներառվել են Կարգավարման գործընթացում, ապա`

1) ԿԷԱ կայանի դեպքում`

ա. հզորությունը նվազեցնելու վերաբերյալ Կարգավարման կարգադրության տրման դեպքում, վերջինիս բացասական անհաշվեկշռույթները զրոյացվում են Շուկայի օպերատորի կողմից` Կարգավարման կարգադրության շրջանակում տրված չափաքանակով,

բ. հզորությունն ավելացնելու վերաբերյալ Կարգավարման կարգադրության տրման դեպքում, վերջինիս Կարգավարման կարգադրության շրջանակում տրված չափաքանակով վճարվում է ՀԾՄ-ի կողմից տվյալ ԿԷԱ կայանի համար Հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնով,

2) ՊԷԱ կայանի դեպքում, բացառությամբ միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի, կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 54-րդ կետի 3-րդ ենթակետով և 21-րդ գլխով սահմանված կարգավորումներով,

3) ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի դեպքում կողմերը ղեկավարվում են ԷՄՇ կանոնների 117.1-ին կետերով սահմանված կարգավորումներով:».

i

7) ԷՄՇ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 117.1-ին կետերով.

«117.1. ԷՀՑ կանոնների 151.1-ին կետի համաձայն ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի` Համակարգի օպերատորի կողմից Կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում`

1) ԷՀՑ կանոնների 145-րդ կետով սահմանված հուսալիության ցուցանիշի նվազումից և ԷԲՑ կանոնների 127-րդ կետով սահմանված էլեկտրական էներգիայի առաքման դադարեցման (սահմանափակման) տարեկան գումարային տևողությունը գերազանցելուց հետո Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության դիմաց ՎԷԱ կայանը և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանը վճարվում են ՀԾՄ-ի կողմից` բեռնաթափման համակարգային ծառայության քանակի և Հանձնաժողովի կողմից տվյալ կայանի համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի արտադրյալի չափով, բացառությամբ ԷՀՑ կանոնների 183.15-րդ կետով նախատեսված պարտավորության չկատարման (խախտման) դեպքի, որի պարագայում որևէ վճարում չի կատարվում ՀԾՄ-ի կողմից, ինչպես նաև Երաշխավորված մատակարարի կողմից համապատասխան հաշվարկային ամսվա համար տվյալ կայանին վճարման ենթակա գումարից նվազեցվում է Կարգավարման կարգադրության շրջանակից ավել առաքված էլեկտրական էներգիայի արժեքի չափով գումար, իսկ վերջինս Երաշխավորված մատակարարի կողմից տվյալ կայանին վճարման ենթակա գումարը գերազանցելու դեպքում` այն զրոյացվում է,

2) Կարգավարման կարգադրության շրջանակում ՎԷԱ կայանի և միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի յուրաքանչյուր ժամում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակը որոշվում է Կարգավարման կարգադրության ժամանակահատվածին նախորդող երեք օրացուցային տարիներից յուրաքանչյուրի նույն ամսվա Կարգավարման կարգադրություն չստացած և էլեկտրական ցանց էլեկտրական էներգիա առաքած նույն ժամերին առաքված էլեկտրական էներգիայի միջին թվաբանական և նախորդող ամենամոտ օրվա Կարգավարման կարգադրություն չստացած և էլեկտրական ցանց էլեկտրական էներգիա առաքած նույն ժամին առաքված էլեկտրական էներգիայի չորս մեծություններից առավելագույն մեծության և Համակարգի օպերատորի կողմից տրված Կարգավարման կարգադրության շրջանակում թույլատրված առաքման տարբերությամբ,

3) Կարգավարման կարգադրության շրջանակում ըստ էլեկտրակայանների, օրերի և ժամերի էլեկտրական ցանց առաքվող էլեկտրական էներգիայի թույլատրված քանակների վերաբերյալ ամսական տեղեկատվությունը տվյալ ամսվան հաջորդող 2 աշխատանքային օրերի ընթացքում Համակարգի օպերատորը ներկայացնում է Շուկայի օպերատորին, իսկ Շուկայի օպերատորը նշված տեղեկատվության և սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված սկզբունքի հիման վրա որոշում է Կարգավարման կարգադրության շրջանակում մատուցված բեռնաթափման համակարգային ծառայության քանակը, դրա դիմաց վճարման ենթակա գումարը և դրանք հաշվի է առնում ԷՄՇ կանոնների 236-րդ կետով նախատեսված ակտերում,

4) միադրույք սակագնային համակարգում գործող սակագնային կարգավորման ենթակա ՊԷԱ կայանի ՊՄԳ-ով սույն կետի 1-3-րդ կետերից տարբերվող այլ կարգավորումներ նախատեսված լինելու դեպքում կիրառվում են այդ կարգավորումները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

ք. Երևան

11 փետրվարի 2026 թ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 փետրվարի 2026 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
11.02.2026
N 29-Ն
Որոշում