ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 փետրվարի 2026 թվականի N 189-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14-րդ ենթակետով.
«14) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2026 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը` համաձայն N 14 հավելվածի:».
2) որոշումը լրացնել նոր` N 14 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. փետրվարի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի փետրվարի 19-ի
N 189-Ն որոշման
«Հավելված N 14
ՀՀ կառավարության
2013 թվականի հոկտեմբերի 23-ի
N 1177-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ «ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ
._____________________________________________________________________.
|NN | Նկարագրություն |Գումար/դրամ|
|ը/կ| | |
|___|_____________________________________________________|___________|
|1 |Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, | 2,000,000|
| |ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, | |
| |ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և | |
| |այլ ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|2 |Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և | 2,000,000|
| |ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|3 |Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և | 2,000,000|
| |ծառայությունների ձեռքբերում | |
|___|_____________________________________________________|___________|
|4 |Անվտանգության համակարգի սարքավորումների և | 5,000,000|
| |ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ | |
| |ծառայությունների ստացում | |
|___|_____________________________________________________|___________|
|5 |Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, | 35,000,000|
| |տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, | |
| |փոխարինում | |
|___|_____________________________________________________|___________|
|6 |Մարքեթինգային, գովազդային, դիզայներական | 500,000|
| |ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|7 |Թարգմանչական, համանման այլ ծառայություններ | 500,000|
|___|_____________________________________________________|___________|
|8 |Վարձակալություն | 10,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|9 |Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ | 1,000,000|
| |կապված այլ ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|10 |Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ | 2,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|11 |Գնահատման, միջնորդական ծառայություններ | 1,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|12 |Վառելիք | 2,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|13 |Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, | 2,000,000|
| |վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում | |
|___|_____________________________________________________|___________|
|14 |Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում | 5,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|15 |Փորձագիտական, ուսումնական ծառայություններ | 7,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|16 |Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ | 5,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|17 |Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների | 15,000,000|
| |կառուցում, բարելավում, վերանորոգում | |
|___|_____________________________________________________|___________|
|18 |Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ |150,000,000|
| |ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, | |
| |տեղադրում, վերանորոգում | |
|___|_____________________________________________________|___________|
|19 |Ազգային պարկի վարձակալություն | 17,600,000|
._________________________________________________________|___________|
|264,600,000|
.___________.
«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ
._____________________________________________________________________.
|NN | Նկարագրություն |Գումար/դրամ|
|ը/կ| | |
|___|_____________________________________________________|___________|
|1 |Շարժական գույքի գնում | 49,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|2 |Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, |141,720,000|
| |ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, | |
| |ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և | |
| |այլ ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|3 |Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի,| 10,430,000|
| |այլ կրթական միջոցների գնում | |
|___|_____________________________________________________|___________|
|4 |Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու | 5,000,000|
| |ծառայությունների ձեռքբերում | |
|___|_____________________________________________________|___________|
|5 |Անվտանգության համակարգի սարքավորումների ու | 55,510,000|
| |ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ | |
| |ծառայությունների ստացում | |
|___|_____________________________________________________|___________|
|6 |Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, |159,580,000|
| |պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու | |
| |նյութերի ձեռքբերում | |
|___|_____________________________________________________|___________|
|7 |Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում |208,750,000|
|___|_____________________________________________________|___________|
|8 |Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ | 35,680,000|
|___|_____________________________________________________|___________|
|9 |Մարքեթինգային, գովազդային, դիզայներական | 20,000,000|
| |ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|10 |Թարգմանչական, ինժեներական և համանման այլ | 2,000,000|
| |ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|11 |Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, | 3,000,000|
| |կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն | |
|___|_____________________________________________________|___________|
|12 |Վարձակալություն` շարժական և անշարժ գույքի |370,570,000|
|___|_____________________________________________________|___________|
|13 |Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ | 20,150,000|
| |կապված այլ ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|14 |Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ | 2,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|15 |Գնահատման, միջնորդական ծառայություններ | 1,500,000|
|___|_____________________________________________________|___________|
|16 |Վառելիք | 13,900,000|
|___|_____________________________________________________|___________|
|17 |Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում | 28,910,000|
|___|_____________________________________________________|___________|
|18 |Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում | 20,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|19 |Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների | 79,340,000|
| |կազմակերպում | |
|___|_____________________________________________________|___________|
|20 |Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման | 26,030,000|
| |ծառայություններ | |
|___|_____________________________________________________|___________|
|21 |Ապահովագրական ծառայություններ | 35,710,000|
|___|_____________________________________________________|___________|
|22 |Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ | 13,000,000|
|___|_____________________________________________________|___________|
|23 |Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, |129,170,000|
| |տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու | |
| |ծառայությունների ձեռքբերում | |
|___|_____________________________________________________|___________|
|24 |Անձնակազմի ընտրության ծառայություններ | 6,120,000|
|___|_____________________________________________________|___________|
|25 |Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական |162,260,000|
| |ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների | |
| |ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում | |
._________________________________________________________|___________|
|1599330,000|
.___________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2026 թվական: