ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 փետրվարի 2026 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Գրառումներ
Քվեարկության օրը մինչև ժամը 11:00-ն, 14:00-ն, 17:00-ն և 20:00-ն
ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների
թվի վերաբերյալ
.________________________.
Մինչև ժամը |11:00|14:00|17:00|20.:00|
.___________________________________________|_____|_____|_____|______|
|քվեարկությանը մասնակցած | | | | |
|ընտրողների թիվ | | | | |
.____________________________________________________________________.
(Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11:30, 14:30, 17:30 և 20:30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11:00-ն, 14:00-ն, 17:00-ն և 20:00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը)
Գրառումներ
Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող
ընտրողին օգնող անձի տվյալների մասին
Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն մեկ ընտրողի:
.____________________________________________________________________.
|Հ/Հ|Օգնող անձի ազգանուն, անուն, հայրանուն|Անձը հաստատող փաստաթղթի |
| | | համարը |
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
|___|_____________________________________|__________________________|
.____________________________________________________________________.
Գրառումներ
Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման
ընթացքում Ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի խախտման դեպքի
վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի
գնահատականի մասին
.____________________________________________________________________.
|Հանձնաժողովի անդամի կամ վստահված անձի |Խախտման վերաբերյալ |Այլ |
|կամ դիտորդի Ա.Ա.Հ. (վստահված անձի |հանձնաժողովի անդամի,|նշումներ|
|դեպքում` նշվում է կուսակցության, |վստահված անձի կամ | |
|կուսակցությունների դաշինքի անվանումը, |դիտորդի գնահատականը | |
|մեծամասնական ընտրակարգով | | |
|ընտրություններին մասնակցող համայնքի | | |
|ղեկավարի, ավագանու անդամի թեկնածուի | | |
|Ա.Ա) (դիտորդի դեպքում` նշվում է | | |
|դիտորդական կազմակերպության անվանումը) | | |
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
|______________________________________|____________________|________|
.____________________________________________________________________.
________________________________________________________________________

Հանձնաժողովի նախագահը ժամը 20:00-ին հայտարարեց քվեարկության ավարտի մասին և արգելեց ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն տրվեց, որից հետո Հանձնաժողովի նախագահը փակեց քվեատուփի ճեղքը հատուկ կապիչով:
Քվեարկությունն ավարտվեց:
Հանձնաժողովի նախագահ ____________________
ստորագրություն
Հանձնաժողովի քարտուղար ____________________
ստորագրություն
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ՆԻՍՏ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ ____
«___» ____________ 20 թ. ժամը` __________
Նիստին ներկա են`
| | |
Հ/Հ|Ազգանուն, անուն, հայրանուն | Ստորագրություն |
.___|________________________________|________________|
|___|________________________________|________________|
|___|________________________________|________________|
|___|________________________________|________________|
._____________________________________________________.
/նշվում են նիստին ներկա անդամների ազգանունները, անունները, հայրանունները, որից հետո յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց/
Նիստը վարում է _____________________________________________________
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, նիստին ներկա է հանձնաժողովի ___ անդամ:
(Նիստին ներկա թեկնածուների, վստահված անձանց, այցելուների, դիտորդների, թարգմանիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, ԿԸՀ ներկայացուցիչների տվյալները լրացվում են գրանցամատյանի երկրորդ մասում` յուրաքանչյուրի համար նախատեսված տեղում)
Օրակարգում`
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփում:
Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ` նաև Պարկ) տեղադրվող ընտրական փաստաթղթերի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթավորումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերն ու հանձնաժողովի անդամների անհատական կնիքներն առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում Հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի Հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները:
Տեղամասային ընտրական հանձնաժողովը`
1. փաթեթավորեց հանձնաժողովի անդամների անհատական կնիքները, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում.
2. հաշվեց և արձանագրեց`
1) ընտրողների ցուցակում ընտրողների ստորագրությունների հիման վրա քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը ____________________________
2) քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում) ______________________
3) շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցած ընտրողների լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների թիվը (առկայության դեպքում)
__________________________________________________________________________
(սույն կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)
Արձանագրեց ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը_________________________________________:
Հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում արձանագրված` ընտրական տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը հայտնեց ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Հանձնաժողովի նախագահը տեխնիկական սարքավորման միջոցով տպված գրանցված ընտրողների հերթական համարներով տեղեկանքի մեկ օրինակը ստորագրեց, կնքեց հանձնաժողովի կնիքով և տեղադրեց պարկում:
Տեխնիկական սարքավորման _____________________________________________
նշվում է տեղեկանքը տպելու անհնարինության պատճառը
պատճառով հնարավոր չէ տպել Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարներով տեղեկանքը:
3. Ընտրողների ցուցակները (քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները) տեղադրեց առանձին` ընտրողների ցուցակների փաթեթում, որն իրենից ներկայացնում է մեկանգամյա օգտագործման փոքր պարկ (այսուհետ` ընտրողների ցուցակների պարկ) Ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Ընտրողների ցուցակների պարկը փակեց, վրան նշեց Հանձնաժողովի համարը, կնքեց Հանձնաժողովի կնիքով: Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը ստորագրեցին պարկի վրա:
Զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորեց առանձին, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում (պարբերությունը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ):
4. հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների թիվը ___________________________,
5. հաշվեց և արձանագրեց ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների թիվը_______________________________________________________,
Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված և համարակալված քվեարկության կտրոնները առանձին-առանձին փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց Պարկում.
Արձանագրեց քվեարկության մասնակիցներից ստացված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը ___________________________________________:
6. հաշվեց և արձանագրեց չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնների թիվը ________________________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում (համարակալված քվեարկության կտրոնները չօգտագործվելու դեպքում դրանք չեն հաշվվում, և նշվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հատկացրած կտրոնների թիվը):
7. հաշվեց և արձանագրեց չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը ________________________________________, փաթեթավորեց, փաթեթը կնքեց և տեղադրեց Պարկում,
8. առանց հաշվելու փաթեթավորեց չօգտագործված քվեաթերթիկները:
9. առանց հաշվելու փաթեթավորեց չօգտագործված ծրարները:
Բացվեց քվեատուփը:
Հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` քվեատուփում առկա քվեաթերթիկները տեսակավորելուց և հաշվարկելուց հետո.
Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում արձանագրեց`
| |
Ընտրություններին մասնակցող կուսակցության, |Կողմ քվեարկված |
կուսակցությունների դաշինքի անվանում |քվեաթերթիկների թիվ |
._____________________________________________|___________________|
|1. | |
|_____________________________________________|___________________|
|2. | |
|_____________________________________________|___________________|
|3. | |
._________________________________________________________________.
/Մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում` նշվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, «Կողմ եմ» բառերը, լրացվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, և «Դեմ եմ» բառերը, լրացվում է դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը/
Անվավեր քվեաթերթիկների թիվը ______________________________________,
Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրությունների դեպքում արձանագրեց`
Թեկնածուի | Կողմ |
ազգանուն, անուն, հայրանուն | քվեարկված քվեաթերթիկների թիվ|
.____________________________|_____________________________|
|1. | |
|____________________________|_____________________________|
|2. | |
|____________________________|_____________________________|
|3. | |
.__________________________________________________________.
/Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` նշվում է «Կողմ եմ» բառերը, լրացվում է կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, և «Դեմ եմ» բառերը, լրացվում է դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը/
Անվավեր քվեաթերթիկների թիվը ________________________________________:
Հանձնաժողովը հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորեց, փաթեթները կնքեց և տեղադրեց պարկում:
Հանձնաժողովի նախագահը ժամը _____________________________- ին հրապարակեց
ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 12 ժամ հետո տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:
Արձանագրությունը կազմվեց չորս օրինակից` մեկ օրինակը փակցվեց տեղամասային կենտրոնում` ընտրողների ցուցակների կողքին, մեկ օրինակը տեղադրվեց Պարկում, որը սահմանված կարգով փակվեց: Նախագահը Պարկը կնքեց Հանձնաժողովի կնիքով:
Պարկի վրա ստորագրեց Հանձնաժողովի նախագահ` ______________________,
ինչպես նաև Հանձնաժողովի անդամներ և վստահված անձինք`
|
Հանձնաժողովի անդամի, վստահված անձի ազգանուն, անուն |Ստորագրություն
._____________________________________________________|_______________
|_____________________________________________________|_______________
|_____________________________________________________|_______________
._____________________________________________________________________
Քվեարկության արդյունքների ամփոփման նիստն ավարտվեց:
Հանձնաժողովի նախագահ ____________________
ստորագրություն
Հանձնաժողովի քարտուղար ____________________
ստորագրություն
Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումներ (օրինակելի ձևեր)
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ԳՐԱՌՈՒՄՆԵՐ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻՆ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՆԵՐԿԱ ԳՏՆՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Վստահված անձի|Ընտրություններին |Նիստի|ՏԸՀ-ի նիստին և |
| |ազգանուն, |մասնակցող կուսակ- |օրը |քվեարկության ընթացքում |
| |անուն, |ցության, կուսակցու- | |քվեարկության սենյակում |
| |հայրանուն |թյունների դաշինքի | |գտնվելու ժամանակահատվածը |
| | |անվանում կամ համայնքի| |_________________________|
| | |ղեկավարի կամ ավագանու| |Ներկայանալու |Դուրս գալու|
| | |անդամի թեկնածուի | |ժամը |ժամը |
| | |ազգանուն, անուն | | | |
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
._____________________________________________________________________.
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ (ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՒՏՈՐԴՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ) ՏՎՅԱԼՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Դիտորդի |Դիտորդական |Նիստի|ՏԸՀ-ի նիստին և |
| |(թարգմանչի) |կազմակերպության |օրը |քվեարկության ընթացքում |
| |ազգանուն, |անվանում | |քվեարկության սենյակում |
| |անուն | | |գտնվելու ժամանակահատվածը |
| | | | |_________________________|
| | | | |Ներկայանալու |Դուրս գալու|
| | | | |ժամը |ժամը |
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
|_|_____________|_____________________|_____|_____________|___________|
._____________________________________________________________________.
ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏՎՅԱԼՆԵՐ
._____________________________________________________________________.
| |ԶԼՄ ներկայացուցչի |ԶԼՄ-ի անվանում |Նիստի|ՏԸՀ-ի նիստին և |
| |ազգանուն, անուն | |օրը |քվեարկության ընթացքում |
| | | | |քվեարկության սենյակում |
| | | | |գտնվելու ժամանակահատվածը |
| | | | |_________________________|
| | | | |Ներկայանալու |Դուրս գալու|
| | | | |ժամը |ժամը |
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
._____________________________________________________________________.
ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ (ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐԻ) ՏՎՅԱԼՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Այցելուի |Կազմակերպության |Նիստի|ՏԸՀ-ի նիստին և |
| |(թարգմանչի) |անվանում |օրը |քվեարկության ընթացքում |
| |ազգանուն, անուն | | |քվեարկության սենյակում |
| | | | |գտնվելու ժամանակահատվածը |
| | | | |_________________________|
| | | | |Ներկայանալու |Դուրս գալու|
| | | | |ժամը |ժամը |
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
._____________________________________________________________________.
ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
._____________________________________________________________________.
| |Վերադաս ընտրական |Վերադաս ընտրական|Նիստի|ՏԸՀ-ի նիստին և |
| |հանձնաժողովի |հանձնաժողովի |օրը |քվեարկության ընթացքում |
| |անդամի, ԿԸՀ |անվանում և | |քվեարկության սենյակում |
| |ներկայացուցիչների,|համար, | |գտնվելու ժամանակահատվածը |
| |թեկնածուի |կուսակցության, | |_________________________|
| |ազգանուն, անուն, |կուսակցություն- | |Ներկայանալու |Դուրս գալու|
| |հայրանուն |ների դաշինքի | |ժամը |ժամը |
| | |անվանում | | | |
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
|_|__________________|________________|_____|_____________|___________|
._____________________________________________________________________.
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ՄՏԻՑ ԵՎ ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
._____________________________________________________________________.
| Մտից փաստաթղթեր | Ելից փաստաթղթեր |
|__________________________________|__________________________________|
|Հ/Հ ստացման|Որտեղից է ստացվել |Հ/Հ ուղարկման|Ուր է ուղարկվել և |
|ամսաթիվ |և համառոտ |ամսաթիվ |համառոտ |
| |բովանդակություն | |բովանդակություն |
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
|___________|______________________|_____________|____________________|
._____________________________________________________________________.
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ. նոյեմբերի 9-ի
N 131-Ն որոշման
ԿԱՐԳ
Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների
գրանցամատյանները լրացնելու
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստանում է համարակալված էջերով և համապատասխանաբար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքված գրանցամատյան:
2. Ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում փաստաթղթերի հաշվառումը կատարվում է հերթական համարակալմամբ` արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում համառոտ արձանագրվում է նիստը և գրառվում ընդունված որոշման եզրափակիչ մասը:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տվյալները` ներկա գտնվելու իրավունք ունեցող անձի կարգավիճակը, ազգանունը, անունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը լրացվում են գրանցամատյանում նախատեսված տեղում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձը գրանցամատյանում ստորագրում է իր տվյալների դիմաց:
5. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:
6. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փաստաթղթերի, դիմումների հաշվառման գրանցամատյանը բաղկացած է երեք մասից: Գրանցամատյանի`
1) առաջին մասում գրառվում են հանձնաժողովի մտից փաստաթղթերը, հետևյալ կարգով`
ա. «1 «Մտից համար»» սյունակում գրառվում է հերթական համարը,
բ. «2 Ստացման ամսաթիվ և ժամ» սյունակում գրառվում է փաստաթղթի ստացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը: Մտից փաստաթղթերը մուտքագրվում են ստանալու օրը և ժամին,
գ. «3 Ստացված փաստաթղթի համար և ամսաթիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի ելից համարը, օրը, ամիսը, տարեթիվը,
դ. «4 Որտեղից է ստացվել» սյունակում ֆիզիկական անձի դեպքում գրառվում է ուղարկողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը,
ե. «5 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ներկայացվող պահանջի համառոտ շարադրանքը,
զ. «6 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցված լինելու դեպքում` դրանց քանակը,
է. «7 Ծանոթություն» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն:
2) Երկրորդ մասում գրառվում են հանձնաժողովի ելից փաստաթղթերը, հետևյալ կարգով`
ա. «1. Հերթական ելից համար և ամսաթիվ» սյունակում գրառվում է հանձնաժողովից ուղարկվող փաստաթղթի հերթական ելից համարը և ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը,
բ. «2. Ում է հասցեագրված» սյունակում գրառվում են հասցեատիրոջ տվյալները:
գ. «3 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի համառոտ բովանդակությունը,
դ. «4 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցելու դեպքում` դրանց քանակը,
ե. «5 Ծանոթություն» սյունակում գրառվում է ելից փաստաթղթի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն:
3) Երրորդ մասում գրառվում են դիմողի կամ բողոք բերողի (այսուհետ` դիմողի) դիմումները, բողոքները (այսուհետ` դիմում), հետևյալ կարգով`
ա. «1 Հ/Հ» սյունակում գրառվում է հերթական համարը,
բ. «2 Ստացման ամսաթիվ և ժամ» սյունակում գրառվում է դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը,
գ.»3 Դիմողի անուն, ազգանուն, կարգավիճակ /կազմակերպության անվանում/» սյունակում գրառվում է դիմողի անունը, ազգանունը, կազմակերպության դեպքում` անվանումը, իսկ կարգավիճակը` թեկնածու, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ, ընտրական հանձնաժողովի անդամ, լիազոր ներկայացուցիչ: Քաղաքացիներից ստացված դիմումների դեպքում` «կարգավիճակը» չի գրառվում,
դ. «4 Դիմողի փոստային հասցեն» սյունակում գրառվում է դիմումատուի հասցեն,
ե. «5 Համառոտ բովանդակությունը» սյունակում գրառվում է ներկայացվող պահանջի համառոտ շարադրանքը,
զ. «6 Թերթերի թիվ» սյունակում գրառվում է ստացված փաստաթղթի թերթերի թիվը, իսկ էլեկտրոնային կրիչ կամ այլ նյութ կցված լինելու դեպքում` դրանց քանակը,
է. «7-8 Ում է մակագրված» սյունակի 1-ին մասում գրառվում է հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, իսկ 2-րդ մասում դրվում է հանձնաժողովի համապատասխան անդամի ստորագրությունը,
ը. «9 Դիմողին պատասխանն ուղարկվել է» սյունակում գրառվում է պատասխան գրության համարը և ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը,
թ. «10 Պատասխանն առձեռն ստանալու դեպքում` դիմողի ստորագրություն և ամսաթիվ» սյունակում դիմողը ստորագրում է և նշում ստացման օրը, ամիսը, տարեթիվը,
ժ. «11 Ծանոթություն» սյունակում կարող են գրառվել դիմումին, դրա կատարման ընթացքին վերաբերող այլ գրառումներ:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը բաղկացած է երեք մասից:
Առաջին մասը լրացվում է գրանցամատյանի սահմանված ձևին համապատասխան:
Երկրորդ մասում լրացվում է վստահված անձանց, դիտորդների, այցելուների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և թեկնածուների վերաբերյալ անհրաժեշտ տվյալները:
Երրորդ մասում լրացվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի մտից և ելից փաստաթղթերը` սույն կարգին համապատասխան:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են նաև Ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված` գրանցամատյանում պարտադիր գրառում պահանջող այլ գործողություններ և որոշումներ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
2026 թ. փետրվարի 24
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 25 փետրվարի 2026 թվական: