Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 10-01-2026 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 10-01-2026 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

24 փետրվարի 2026 թվականի N 09-Ն

 

ՀՀՇՆ 10-01-2026 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 65-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀՇՆ 10-01-2026 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 3-ի ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» N 65-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    2/24/2026                              Ե. Վարդանյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

քաղաքաշինության

կոմիտեի նախագահի

2026 թվականի փետրվարի 24-ի

N 09-Ն հրամանի

 

ՀՀՇՆ 10-01-2026 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն շինարարական նորմերը սահմանում են շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգի (այսուհետ` համակարգ) հիմնական սկզբունքները և համակարգի ընդհանուր կառուցվածքը, դրանում ներառված նորմատիվ փաստաթղթերի բովանդակությանը, կառուցվածքին, շարադրմանը և ձևավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև մշակման, հաստատման և կիրառման կարգը:

2. Սույն շինարարական նորմերի դրույթները պարտադիր են նորմատիվ փաստաթղթեր մշակող և շինարարությունում դրանց կիրառումն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից:

 

2. ՆՈՐՄԱՏԻՎ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ

 

3. Սույն շինարարական նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվատեխնիկական փաստաթղթերին.

 

._____________________________________________________________________.

|1) |ՀՀ օրենք          |«Տեխնիկական կանոնակարգման մասին»              |

|___|__________________|______________________________________________|

|2) |ՀՀ օրենք          |«Նորմատիվ իրավական ակտերի մասին»              |

|___|__________________|______________________________________________|

|3) |ՀՀ օրենք          |«Քաղաքաշինության մասին»                       |

|___|__________________|______________________________________________|

|4) |ՀՀ օրենք          |«Ստանդարտացման մասին»                         |

|___|__________________|______________________________________________|

|5) |ՀՀ կառավարության  |«Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի|

|   |2025 թվականի      |մշակման և  հաստատման կարգը հաստատելու մասին»  |

|   |հուլիսի 24-ի      |                                              |

|   |N 1018-Ն որոշում  |                                              |

|___|__________________|______________________________________________|

|6) |ՀՍՏ 1.0-2013      |Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում.  |

|   |                  |Հիմնական դրույթներ                            |

|___|__________________|______________________________________________|

|7) |ՀՍՏ 1.1-2005      |Ստանդարտացման ազգային համակարգ. Տերմիններ և   |

|   |                  |սահմանումներ                                  |

|___|__________________|______________________________________________|

|8) |ՀՍՏ 1.2-2013      |Ստանդարտացման ազգային համակարգ. Ազգային       |

|   |                  |ստանդարտների մշակում                          |

|___|__________________|______________________________________________|

|9) |ՀՍՏ 1.5-2023      |Ստանդարտացումը Հայաստանի Հանրապետությունում.  |

|   |                  |Ստանդարտների կառուցվածքին, շարադրմանը,        |

|   |                  |ձևավորմանը,  բովանդակությանը և  նշագրմանը     |

|   |                  |ներկայացվող ընդհանուր պահանջներ               |

|___|__________________|______________________________________________|

|10)|ՀՍՏ 1.6-2006      |Ստանդարտացման ազգային համակարգ. Միջազգային    |

|   |                  |և  տարածաշրջանային ստանդարտները որպես         |

|   |                  |ազգային ստանդարտներ ընդունման կանոններ և      |

|   |                  |մեթոդներ                                      |

._____________________________________________________________________.

 

4. Սույն շինարարական նորմերից օգտվելիս պետք է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պաշտոնական https://www.armstandard.am/standarts կայքում անհրաժեշտ է ստուգել վկայակոչված ստանդարտների գործողության վավերականությունը:

 

3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Սույն շինարարական նորմերում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգ` (նորմատիվ իրավական ակտ` ընդունված օրենսդրությամբ սահմանված կարգով, որով սահմանվում են պարտադիր կիրառման և կատարման համար շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջներ,

2) նորմատիվ փաստաթուղթ` փաստաթուղթ, որով սահմանվում են պահանջներ, ընդհանուր սկզբունքներ կամ բնութագրեր որոշակի գործունեության տեսակների կամ դրանց արդյունքների վերաբերյալ,

3) շինարարական նորմեր` շինարարության ոլորտի նորմատիվ տեխնիկական փաստաթուղթ` հաստատված քաղաքաշինության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի (այսուհետև` համակարգող մարմին) կողմից, որում պարունակվում են պարտադիր կիրառման սկզբունքով շինարարության արտադրանքներին, ինչպես նաև դրանց հետ կապված գործընթացներին ներկայացվող պահանջներ,

4) նախագծման և շինարարության կանոնների հավաքածու` շինարարության ոլորտի նորմատիվ փաստաթուղթ` հաստատված հավանության արժանացած համակարգող մարմնի կողմից, որում պարունակում են կամավոր կիրառման սկզբունքով տեխնիկական կանոններ և նախագծային լուծումներ, ինչպես նաև շինարարական արտադրանքների ինժեներական հետազոտման, նախագծման, շինարարության կամ շահագործման ընթացակարգեր` տեխնիկական կանոնակարգերով և (կամ) շինարարական նորմերով դրանց ներկայացվող պարտադիր պահանջներին հասնելու համար որոշակի միջոցներ,

5) ստանդարտ` իրավասու մարմնի կողմից ընդունված փաստաթուղթ, որով սահմանվում են համընդհանուր և բազմակի կիրառման համար կանոններ, ցուցումներ կամ արտադրանքի բնութագրեր կամ արտադրանքի հետ կապված արտադրման գործընթացներ և մեթոդներ, որոնց համապատասխանությունը պարտադիր չէ: Այն կարող է ընդգրկել նաև տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը կամ պիտակավորմանը ներկայացվող պահանջներ,

6) եվրակոդեր` շենքերի և շինությունների նախագծման, շինարարական արտադրանքի համար նախատեսված եվրոպական ստանդարտների (EN) ամբողջություն, որոնք մշակվել են Եվրոպական Ստանդարտացման Կոմիտեի (Comite Europeen de Normalisation (CEN) կողմից: Դրանք ներառում են ազգային փորձը և հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև CEN 250 (CEN/TC250) Տեխնիկական Կոմիտեի և միջազգային տեխնիկական ու գիտական կազմակերպությունների փորձագիտությունը, և իրենցից ներկայացնում են կոնստրուկցիաների նախագծման միջազգային ստանդարտներ,

7) նորմատիվ փաստաթղթերի համալիր` փոխկապակցված նորմատիվ փաստաթղթերի ամբողջություն, որոնք միավորված են ընդհանուր նպատակային ուղղվածությամբ և սահմանում են համաձայնեցված պահանջներ` փոխկապակցված տեխնիկական կանոնակարգման օբյեկտների նկատմամբ,

8) դրույթ` նորմատիվ փաստաթղթի բովանդակության տրամաբանական միավոր, որն ունի հաղորդման, հրահանգի, հանձնարարականի կամ պահանջի ձև,

9) նորմ` դրույթ, որը պարունակում է քանակական կամ որակական չափանիշներ, որոնք պետք է պահպանվեն,

10) կանոն` գործողություն նկարագրող դրույթ` նախասահմանված կատարման համար,

11) պահանջ` դրույթ, որը պարունակում է չափանիշներ, որոնք պետք է պահպանվեն,

12) պարտադիր պահանջ` դրույթ (նորմ կամ կանոն), որի կիրառումը պարտադիր է,

13) կամավոր կիրառման սկզբունքով նախատեսված պահանջ` պարտադիր բնույթ չկրող, խորհուրդ կամ ցուցում պարունակող դրույթ (նորմ կամ կանոն),

14) անվտանգություն (արտադրանքի, արտադրության գործընթացների, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ապամոնտաժման)` մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության, շրջակա միջավայրի պաշտպանության վնաս հասցնելու հնարավորության հետ կապված անթույլատրելի ռիսկի բացակայություն,

15) ռիսկ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում տեխնիկական կանոնակարգման օբյեկտի բացասական ազդեցության հետևանքների ի հայտ գալու հնարավորություն և տարածման հնարավոր ծավալներ,

16) ներդաշնակեցված նորմատիվ փաստաթղթեր` նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտներ), որոնք հաստատված են տարբեր մարմինների կողմից, տարածվում են միևնույն օբյեկտի վրա և ապահովում են արտադրանքների, գործընթացների և ծառայությունների համափոխարինելիությունը և այդ նորմատիվ փաստաթղթերին (ստանդարտներին) համապատասխան նախատեսված փորձարկման արդյունքների կամ տեղեկատվության փոխըմբռնումը: Ներդաշնակեցված նորմատիվ փաստաթղթերը (ստանդարտները) կարող են ունենալ ներկայացման ձևերի կամ անգամ բովանդակությունների տարբերություն,

17) հատուկ տեխնիկական պայմաններ` տեխնիկական նորմեր, մշակված առանձին շենքի կամ կառույցի համար, որոնք բացակայում են սույն շինարարական նորմերում կամ սահմանում են դրանց անվտանգության ապահովման լրացուցիչ պահանջներ: Տվյալ փաստաթուղթը մշակվում է նաև այն դեպքերում, երբ նախագծման ժամանակ հնարավոր չէ ապահովել գործող նորմատիվ փաստաթղթերի որոշ պահանջներ:

18) համադրելի նորմատիվ փաստաթուղթ` ստանդարտացումով զբաղվող տարբեր մարմինների կողմից հաստատված միևնույն արտադրանքի, գործընթացի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթեր (ստանդարտներ), որոնցում տարբեր պահանջները հիմնվում են միևնույն բնութագրերի վրա և որոնք գնահատվում են պահանջներում եղած տարբերությունները միանշանակ համադրելու հնարավորություն ընձեռող միևնույն մեթոդներով,

19) շինարարության արտադրանք` շենքեր և այլ շինարարական շինություններ (այսուհետև` շենքեր և շինություններ), ինչպես նաև համալիրներ, դրանց ստեղծման, շահագործման կամ օգտագործման բոլոր փուլերում,

20) շինարարական շինություն` շինարարական գործունեության արդյունք, որը նախատեսված է դրա նշանակությանը համապատասխան որոշակի սպառողական գործառույթներ իրականացնելու համար,

21) շենք` վերգետնյա և ստորգետնյա (ըստ անհրաժեշտության) մասերից բաղկացած շինարարական շինություն` նախատեսված մարդկանց բնակվելու և (կամ) գործունեություն իրականացնելու, արտադրության տեղաբաշխման, ապրանքների պահեստավորման կամ կենդանիների պահման համար սենքերով,

22) ինժեներատեխնիկական ապահովման արտաքին ցանց` (շինարարական շինություն (շինությունների համալիր)` նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, ջերմա և էլեկտրամատակարարման (այդ թվում` գազամատակարարման) գործառույթների կատարման, շենքերի և շինությունների ազդանշանման, ավտոմատացման և կապի ապահովման համար,

23) սենք` շենքի ներսում փակ տարածություն, որոշակի գործառութային նշանակության և բոլոր կողմերից սահմանափակված շինարարական կոնստրուկցիաներով,

24) հիմնատակ (շենքերի և շինությունների)` գրունտի զանգված, շենքերից կամ շինություններից բեռնվածքները և ազդեցությունները ընդունող և շենքերին կամ շինություններին փոխանցող դրանում առաջացող բնական և տեխնոլոգիական գործընթացների ազդեցությունները,

25) շինարարական կոնստրուկցիա` շենքի կամ շինության մաս, որը կատարում է որոշակի կրող, պատող և (կամ) էսթետիկական գործառույթներ,

26) շենքերի կամ շինությունների ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգ` շենքի կամ շինության մաս` նախատեսված ջրամատակարարման, կոյուղու, ջերմա և էլեկտրամատակարարման (այդ թվում` գազամատակարարման), ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման, ներքին տրանսպորտի, աղբահանության, ազդանշանային, կապի, ավտոմատացման, կառավարման գործառույթների կատարման և անվտանգության ապահովման համար,

27) շինարարական արտադրատեսակ` արտադրատեսակ` նախատեսված շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաներում կամ ինժեներատեխնիկական ապահովման համակարգերում (ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման) որպես տարր օգտագործելու համար,

28) շինարարական նյութ` նյութ (այդ թվում` հատային)` նախատեսված շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների ստեղծման և ինչպես նաև շինարարական արտադրատեսակի արտադրման համար:

 

4. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

6. Համակարգը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ազգային համակարգի բաղկացուցիչ մասը և իրենից ներկայացնում է շինարարությունում կարգավորման գործընթացների բոլոր փուլերում կիրառվող նորմատիվ փաստաթղթերի փոխկապակցված ամբողջություն` բնակավայրերի հատակագծման և կառուցապատման, ինժեներական հետազննության, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման, շահագործման, վերանորոգման և վերակառուցման ժամանակ:

7. Համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանվում են շինարարությունում տեխնիկական նորմավորման ենթակա օբյեկտներին ներկայացվող պահանջներ` կառուցման, շահագործման կամ օգտագործման բոլոր փուլերի համար` ելնելով այդ օբյեկտների նշանակությանը համապատասխան տեխնիկական կարգավորման ընդհանուր նպատակներից: Համակարգի փաստաթղթերը պետք է նպաստեն շինարարության առաջ կանգնած խնդիրների լուծմանը, այդ թվում հետևյալ պահանջների ապահովմանը.

1) շենքերի և շինությունների շինարարության և շահագործման գործընթացներում մարդկանց կյանքի և առողջության, կենդանիների և բույսերի համար շինարարական օբյեկտների անվտանգության,

2) մարդկանց, ինչպես նաև շենքերը և շինությունները անբարենպաստ միջավայրերի ազդեցություններից պաշտպանության` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկը,

3) շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի, շենքերի և շինությունների ինժեներական սարքավորումների համակարգերի հուսալիության և որակի,

4) Էկոլոգիական պահանջների կատարման, նյութական, ջերմաէներգետիկական և աշխատանքային ռեսուրսների նպատակահարմար օգտագործման,

5) շինարարական բոլոր տեսակի գործունեությունների իրականացման ժամանակ կապիտալի ներդրման երկարատև գործընթացների մասնակիցների փոխըմբռնման և միջազգային համագործակցությունում տեխնիկական խոչընդոտների վերացման:

8. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը հանդիսանում են շինարարական օբյեկտների նախագծման (ներառյալ հետազոտումը), շինարարության, շահագործման և քանդման, շինարարական արտադրատեսակների և նյութերի արտադրության ժամանակ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակով միջոլորտային կարգավորման միջոցներից մեկը:

9. Համակարգը ձևավորված է միասնական մեթոդական և գիտատեխնիկական բազայի վրա, ինչպես հետագա զարգացման համար բաց` շինարարությունում գիտատեխնիկական առաջընթացի նորագույն հաջողությունների վրա հիմնված անհրաժեշտ ճշգրտումներ և լրացումներ դրանում պարբերաբար կատարելու հնարավորությամբ:

10. Համակարգի նորմատիվ փաստաթղթերում նախատեսվում է սահմանել պահանջներ, որոնք կապահովեն համակարգի ազգային նորմատիվ փաստաթղթերը միջազգային, տարածաշրջանային` եվրոպական և միջպետական, ինչպես նաև տեխնիկապես զարգացած օտարերկրյա պետությունների նորմատիվ փաստաթղթերի (ազգային ստանդարտների) հետ անհրաժեշտ համադրելիությունը:

11. Միջազգային և տարածաշրջանային` եվրոպական ու միջպետական և (կամ) ազգային ստանդարտները կարող են լրիվ կամ մասամբ կիրառվել որպես հիմք տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման ժամանակ: Շինարարական նորմերի և կանոնների հավաքածուների մշակման ժամանակ ազգային ստանդարտները և ազգային ստանդարտների կարգավիճակով ընդունված միջազգային, տարածաշրջանային ստանդարտները կիրառվում են մշակվող նորմատիվ փաստաթղթերում դրանց վրա հղում կատարելու ճանապարհով:

 

5. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱԶՄԸ

 

12. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտները, որոնց նկատմամբ համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանվում են պահանջներ, հանդիսանում են.

1) շինարարական արտադրանքը` կառուցվող, նոր շինարարության ավարտից հետո շահագործման հանձնվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող ու տնտեսության բոլոր ոլորտների շահագործվող շենքերը և շինությունները` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելիությունից: Այդ դեպքում նորմատիվ փաստաթղթերում շինարարության ոլորտի տեխնիկական կարգավորման օբյեկտներ են հանդիսանում շենքերի և շինությունների շինարարական մասերը` ներառյալ ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգերը,

2) շենքերի և շինությունների ինժեներական հետազննության, նախագծման, շինարարության, շահագործման և ապամոնտաժման (քանդման) գործընթացները,

3) շինարարական նյութերը և արտադրատեսակները, որոնք օգտագործվում են շենքերի և շինությունների շինարարական կոնստրուկցիաների պատրաստման և (կամ) կառուցման և ինժեներատեխնիկական ապահովման ներքին համակարգերի տեղակայման համար:

13. Շինարարության ոլորտում տեխնիկական կանոնակարգերն ընդունվում են հետևյալ նպատակների իրականացման համար.

1) մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքի պահպանման,

2) շրջակա միջավայրի, կենդանիների և բույսերի կյանքի և առողջության պաշտպանության,

3) շենքերի և շինությունների, շինարարական նյութերի և արտադրանքների նշանակության ու անվտանգության վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման:

14. Տեխնիկական կանոնակարգերը, որոնք սահմանում են շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին ներկայացվող պահանջներ, պետք է պարունակեն շինարարական արտադրանքներին և դրանց արտադրման, շահագործման և ապամոնտաժման (քանդման) գործընթացներին ներկայացվող անվտանգությունն ապահովող ընդհանուր պահանջներ:

15. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը չեն տարածվում շենքերի և շինությունների` անկախ դրանց նշանակությունից, տեխնոլոգիական գործընթացների և տեխնոլոգիական սարքավորումների, օդափոխման համակարգերի, օդի լավորակման, ծխահեռացման, գազամատակարարման համար կիրառվող մեքենաշինական սարքավորումների, շենքերի և շինությունների ազդանշման, տեսադիտարկման և կառավարման համակարգերի, ինչպես նաև շինարարական նյութերի և շինարարական արդյունաբերությանը չվերաբերվող շինարարական արտադրանքի արտադրության բնագավառում կիրառվող էլեկտրական սարքավորումների, ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման բնագավառների շրջանակում ընդունված ազգային ստանդարտների վրա:

16. Համակարգի կառուցվածքը` բերված բաժին 9-ում, սահմանված է կարգավորման օբյեկտների անվանացանկի տեսքով: Համասեռ օբյեկտների համար ձևավորվում են տարբեր տեսակի նորմատիվ փաստաթղթերի համալիրներ (խմբեր)` միավորված միասնական նպատակներով և խնդիրներով: Համակարգի կազմում նախատեսվում են.

1) Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` ՀՀՇՆ,

2) Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները` ՀՀԿՀ,

3) շինարարության ոլորտում ազգային ստանդարտները` ՀՍՏ,

4) հատուկ տեխնիկական պայմաններ` ՀՏՊ,

5) կազմակերպության ստանդարտներ` ԿՍՏ:

17. Բացի սույն շինարարական նորմերի 16-րդ կետով նախատեսված նորմատիվ փաստաթղթերից շինարարությունում կիրառելի են ընդհանուր տեխնիկական բնույթի ազգային ստանդարտներ և շինարարությունում կիրառվող արդյունաբերության տարբեր ոլորտների արտադրանքների ստանդարտներ, ինչպես նաև օրենքով սահմանված պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինների կողմից կիրառելի, իրենց ոլորտին համապատասխան և բնագավառում կիրառվող ազգային փաստաթղթեր:

18. Որպես Հայաստանի Հանրապետության նորմատիվատեխնիկական փաստաթղթեր կարող են համարվել նաև օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում կիրառելի միջպետական նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները` ՄՍՊ (ՄՍՊ), շինարարության ոլորտի միջպետական ԳՕՍՏ (ԳՕՍՏ), տարածաշրջանային ԳՕՍՏ Ռ (ԳՕՍՏ Ռ), միջազգային և եվրոպական (ԵՆ, ԻՍՕ) ստանդարտները:

19. Համակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը (այսուհետև` շինարարական նորմեր) նախատեսված են տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր կարգով կիրառման համար և պետք է սահմանեն հուսալիության, շրջակա միջավայրի պահպանության, հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի տեղաշարժման մատչելիությունն ապահովող և այլ անհրաժեշտ նորմեր, կանոններ, ցուցանիշներ, ինչպես նաև նախագծման, իրականացման ու շահագործման ընթացքում որակի ապահովման պայմաններ` օբյեկտին, առանձին շենքին, շինությանը, կոնստրուկցիային կամ շինարարական նյութերին ներկայացվող պահանջներով:

20. Շինարարական նորմերի պահանջները պետք է սահմանվեն շենքերի և շինությունների անվտանգության ապահովման խնդրի տեսքով, որոնք պետք է լուծվեն նախագծման ու շինարարության ժամանակ:

21. Շինարարական նորմերը հաստատվում են բնագավառը համակարգող մարմնի կողմից:

22. Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև` կանոնների հավաքածուներ) նախատեսված են` համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ:

23. Կանոնների հավաքածուները հավանության են արժանանում համակարգող մարմնի կողմից, որպես համակարգի նորմատիվ փաստաթուղթ:

24. Կանոնների հավաքածուներով սահմանված դրույթները պատվիրատուի հետ կնքված պայմանագրերում (նախագծային, հետազոտական, շինարարական, արտադրական և այլ գործընթացներում), ինչպես նաև նախագծային փաստաթղթերում վկայակոչված լինելու դեպքում դառնում են պարտադիր:

25. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտները նախատեսված են կամավորության սկզբունքով կիրառման համար` տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված անվտանգության պահանջների պարտադիր կատարման և (կամ) շինարարական նյութերի և արտադրանքների որակին ներկայացվող միասնական պահանջների ապահովման նպատակով:

26. Ստանդարտները պետք է ներառեն շենքերի և շինությունների առանձին մասերի հանձնարարելի պարամետրեր և բնութագրեր, փորձարկման մեթոդներ, շինարարական նյութերին և արտադրանքներին ներկայացվող այլ պահանջներ, որոնք ապահովում են այդ արտադրանքի մշակման և արտադրության ժամանակ տեխնիկական միասնականությունը և որակը, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման գործընթացում նյութերի և արտադրատեսակների հատկությունների պահպանումը:

27. Ազգային ստանդարտները, ինչպես նաև ազգային կարգավիճակով Հայաստանի Հանրապետությունում կիրառվող միջազգային, տարածաշրջանային` եվրոպական և միջպետական ստանդարտները, շենքերի և շինությունների առանձին մասերի որոշակի պարամետրերի և բնութագրերի, շինարարական արտադրատեսակներին կամ նյութերին ներկայացվող պահանջների, ինչպես նաև փորձարկման մեթոդների ստանդարտները, որոնք նախատեսված են կամավորության սկզբունքով օգտագործման համար, կիրառվում են համակարգի շինարարական նորմերում, կանոնների հավաքածուներում դրանց վրա հղում կատարելու միջոցով:

28. Կազմակերպության ստանդարտները, օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների և նորմերի սահմանման, ինչպես նաև արտադրության կազմակերպման և կատարելագործման նպատակով: Կազմակերպության ստանդարտներով սահմանվում են տվյալ կազմակերպության կողմից արտադրվող շինարարական նյութերի և արտադրանքների տեսականիները, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, ընդունմանը, փորձարկմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջներ:

29. Հատուկ տեխնիկական պայմանները մշակվում են ՀՀ տարածքում գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման համար` ձևավորման, բովանդակության, համաձայնեցման և հաստատման վերաբերյալ պահանջները:

30. Համակարգի նորմատիվ փաստաթղթերի դրույթները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

 

6. ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՇԱՐԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

31. Համակարգի նորմատիվ փաստաթղթերը պետք է պարունակեն անհրաժեշտ ծավալով տեխնիկապես և տնտեսապես հիմնավորված դրույթներ` ուղղված համակարգի ընդհանուր և յուրաքանչյուր նորմատիվ փաստաթղթի կիրառման բնագավառին համապատասխան, որոշակի խնդիրների լուծման ապահովմանը: Համակարգի նորմատիվ փաստաթղթերը համաձայն իրենց կարգավիճակի սահմանում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի համար կիրառելի դրույթներ` հաշվի առնելով նրա առանձին շրջանների և քաղաքների քաղաքաշինական, բնակլիմայական, սոցիալ-ժողովրդագրական և այլ առանձնահատկությունները:

32. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգերը և համակարգի նորմատիվ փաստաթղթերը պետք է հիմնված լինեն ժամանակակից գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների նվաճումների և առաջադեմ երկրների փորձի վրա` հաշվի առնեն նախագծման և շինարարության գործընթացներում համաշխարհային փորձը, միջազգային, տարածաշրջանային` եվրոպական և միջպետական ստանդարտներով, ազգային ստանդարտներով և օտարերկրյա պետությունների նորմերով սահմանված տեխնիկապես առաջադեմ պահանջները: Դրանք պետք է պարունակեն շինարարական արտադրանքին, գործընթացներին, աշխատանքներին և ծառայություններին ներկայացվող տեխնիկապես հիմնավորված դրույթներ` ուղղված տեխնիկական կանոնակարգման նպատակներին հասնելուն և յուրաքանչյուր փաստաթղթով` իր կիրառման ոլորտին համապատասխան, որոշակի խնդիրների լուծման ապահովմանը:

33. Նորմատիվ փաստաթղթերը չեն կարող բովանդակել իրավական նորմեր, որոնցով որոշվում են ինվեստիցիոն գործունեության մասնակիցների միջև փոխհարաբերությունները, դրանց իրավունքները, պարտավորությունները և պատասխանատվությունները, որոնք պետք է կանոնակարգվեն համապատասխան օրենքներով:

34. Շինարարության ոլորտի մշակվող տեխնիկական կանոնակարգերի բովանդակությունը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգման մասին օրենսդրության պահանջներին: Մասնավորապես տեխնիկական կանոնակարգերում պետք է նախատեսվեն.

1) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների հավաստի անվանացանկը, որոնց վերաբերյալ սահմանվում են պահանջներ, ինչպես նաև այդ օբյեկտների նույնականացման կանոնները,

2) տեխնիկական կանոնակարգման օբյեկտների անվտանգության ապահովման նվազագույն անհրաժեշտ պահանջները` հաշվի առնելով վնաս հասցնելու ռիսկը,

3) շինարարական արտադրանքի և դրա նախագծային փաստաթղթերի ստեղծման գործընթացները` հաշվի առնելով մշակվող տեխնիկական կանոնակարգերի պահանջները, համապատասխանության գնահատման կանոնները և ձևերը:

35. Տեխնիկական կանոնակարգերը պետք է պարունակեն արտադրանքների, գործընթացների բնութագրերին ներկայացվող պահանջներ, բայց ոչ կոնստրուկցիաներին և կատարմանը ներկայացվող պահանջներ` բացառությամբ այն դեպքերի, երբ կոնստրուկցիային և կատարմանը ներկայացվող պահանջների բացակայությամբ չի ապահովվի սույն շինարարական նորմերի 13-րդ կետով նախատեսված տեխնիկական կանոնակարգերի ընդունման նպատակներին հասնելու իրականացումը:

36. Շինարարական նորմերը պետք է բովանդակեն 6-րդ կետով նախատեսված տեխնիկական նորմավորման ենթակա օբյեկտներին` շենքերին, շինություններին և համապատասխան գործընթացներին, ներկայացվող պահանջներ, որոնք կապահովեն`

1) շենքերի, շինությունների և դրանց համակարգերի հուսալիությունը, շինարարական կոնստրուկցիաների ու հիմնատակերի ամրությունը և կայունությունը` շահագործման հաշվարկային ժամանակահատվածում,

2) երկրաշարժերի, հրդեհների, փլուզումների ու բնական ազդեցությունների և այլ հաշվարկային վտանգավոր իրավիճակների ժամանակահատվածում շենքերի և շինությունների կայունությունը և մարդկանց անվտանգությունը,

3) հրդեհների և հաշվարկային այլ վթարային իրավիճակներում շենքերի և շինությունների կայունությունը և մարդկանց անվտանգությունը,

4) սենքերի շահագործման գործընթացներում ջերմության, օդի խոնավության, ձայնային և լուսային անհրաժեշտ ռեժիմների ապահովումը, մարդկանց առողջության պաշտպանությունը,

5) շենքերի և շինությունների շահագործման ժամանակ դժբախտ պատահարներից և այլ վտանգներից մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերին դրանցից օգտվելու հարմարավետության և մատչելիության միջավայրը,

6) շրջակա միջավայրի մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի համար,

7) շրջակա միջավայրի պաշտպանությունը, ծախսերի կրճատումը` առաջին հերթին չվերականգնվող ռեսուրսները և շենքերում ու շինություններում ջերմային կորուստները:

37. Շինարարական նորմերը պետք է պարունակեն դրույթներ, որոնք մանրամասնում են տեխնիկական կանոնակարգման տարբեր օբյեկտներին ներկայացվող անվտանգության պահանջները, ինչպես նաև շինարարական արտադրանքների շահագործման բնութագրերը: Շահագործման բնութագրերին ներկայացվող պահանջները սահմանվում են շենքերի և շինությունների, դրանց մասերի և շինարարական արտադրատեսակների համար` անկախ դրանց կոնստրուկտիվ լուծումներից:

38. Շինարարական նորմերը չպետք է պարունակեն.

1) տեխնոլոգիական գործընթացներին ներկայացվող պահանջներ, որոնց համար նախատեսված են շենքերը և շինությունները,

2) նկարագրական դրույթներ, որոնք վերաբերում են կոնստրուկտորական և ծավալահատակագծային լուծումներին, հաշվարկման և նախագծման մեթոդներին, կիրառվող որոշակի տիպի և մակնիշի նյութերին և այլն,

39. Կանոնների հավաքածուներում տրվում են տեխնիկական կանոնակարգերի նպատակներին հասնելու և շինարարական նորմերով նախատեսված` ըստ անվտանգության խնդիրների լուծման, գործնականում իրեն լրիվ արդարացրած անհրաժեշտ հանձնարարելի եղանակներ: Կանոնների հավաքածուները մասնավորապես կարող են պարունակել.

1) ինժեներական հետազննություններին, նախագծման ու շինարարության, ինչպես նաև շենքերի և շինությունների շահագործման և քանդման ժամանակ տեխնոլոգիական և արտադրական աշխատանքների կազմակերպման կանոնների կատարման վերաբերյալ դրույթներ,

2) քաղաքաշինական և տիպաբանական լուծումներ,

3) շենքերի, շինությունների և դրանց տարրերի ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներ,

4) շինարարական կոնստրուկցիաների և հիմնատակերի, ինչպես նաև ինժեներական համակարգերի հաշվարկման և նախագծման մեթոդներ, ծառայության ժամկետի վերաբերյալ կանխատեսումներ, շենքերի, շինությունների և դրանց տարրերի երկարակեցության ապահովման մեթոդներ,

5) տարբեր շահագործման ռեժիմի բնութագրերով և տարբեր կլիմայական պայմաններով շենքերի և շինությունների շինարարության ժամանակ շինարարական կոնստրուկցիաների տարրերի, ինժեներական համակարգերում օգտագործվող արտադրանքների և նյութերի կիրառման կանոններ,

6) շինարարական նյութերին, արտադրանքներին, սարքավորումներին և այլ արտադրական ապրանքներին ներկայացվող պահանջներ:

40. Կանոնների հավաքածուները կարող են ներառել տեխնիկական կանոնակարգերից և շինարարական նորմերից (հղում կատարելով դրանց վրա) քաղվածքներ, որոնք բովանդակում են արտադրանքներին և գործընթացներին ներկայացվող պարտադիր պահանջներ և ի զարգացում որոնց այդ կանոնների հավաքածուները մշակվել են, ինչպես նաև հղումներ այդ արտադրանքներին և գործընթացներին ներկայացվող պահանջներ սահմանող տարածաշրջանային` եվրոպական ու միջպետական և ազգային ստանդարտների վրա:

41. Կանոնների հավաքածուներում կարող են սահմանվել նաև շինարարությունում օգտագործվող ստանդարտներով մատակարարվող արդյունաբերական արտադրանքների առանձնահատկությունները, որոնք սույն շինարարական նորմերին համապատասխան չեն հանդիսանում Համակարգի փաստաթղթեր:

42. Համակարգի ազգային ստանդարտներով` կախված դրանց տեսակից, սահմանվում են ստանդարտացման օբյեկտներին ներկայացվող պահանջներ ՀՍՏ 1.0, ՀՍՏ 1.2 և ՀՍՏ 1.5 ստանդարտներին համապատասխան, այդ թվում`

1) նորմատիվային, նախագծային, տեխնոլոգիական և այլ տեսակի փաստաթղթերին ներկայացվող պահանջներ,

2) շինարարությունում` ըստ չափերի ու համատեղելիության և համափոխարինելիության գործառութային պահանջներ,

3) շենքերի և այլ շինությունների սենքերի և կոնստրուկտիվ մասերի, ինչպես նաև ինժեներական համակարգերի տարրերի վերահսկվող բնութագրեր ու պարամետրեր,

4) շինարարական արդյունաբերության արտադրատեսակներին և շինարարական նյութերին, համասեռ արտադրատեսակների խմբերին, համեմատաբար ավելի զանգվածային արտադրվող որոշակի շինարարական արտադրատեսակներին, նյութերին, կոնստրուկցիաներին և սարքավորումներին ներկայացվող պահանջներ,

5) շինարարությունում և շինարարական արտադրատեսակների ու նյութերի, կոնստրուկցիաների և սարքավորումների արտադրության ժամանակ ընդունման կանոններ և հսկողության (փորձարկման և չափման) մեթոդներ:

43. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների շարադրման և ձևավորման պահանջներն իրականացվում են հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՍՏ 1.5 ստանդարտով սահմանված պահանջները:

44. Շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների նշագրերը պետք է համապատասխանաբար կազմված լինեն ՀՀՇՆ կամ ՀՀԿՀ դասիչից, համակարգի կազմում համալիրի համարից, հետո կետի միջոցով առանձնացված համալիրում փաստաթղթի հերթական համարից և չորսանիշ` փաստաթղթի հաստատման տարեթվից: Այդ դեպքում ՀՀՇՆ հերթական համարը սկսվում է 01, իսկ ՀՀԿՀ` 101 թվերով:

45. Համակարգի շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների կառուցվածքը և շարադրանքը որոշվում է դրանց բովանդակությամբ: Անհրաժեշտ տարրերն են հանդիսանում կիրառման ոլորտ, նորմատիվ հղումների, հասկացությունների բաժինները: Համակարգի նորմատիվ փաստաթղթերի տիտղոսաթերթը, նախաբանը, նախաբան տարրին նախորդող ներածություն (անհրաժեշտության դեպքում) տարրը` որով պարզաբանվում է դրանց մշակման նպատակները և փոխադարձ կապն օտարերկրյա պետությունների համապատասխան փաստաթղթերի հետ և բովանդակություն տարրը շինարարական նորմերի ու կանոնների հիմնական տեքստին կցվում են այդ փաստաթղթերի հրատարակման ժամանակ և համարվում են այդ փաստաթղթի անբաժանելի մասը: Տիտղոսաթերթը, նախաբանը և հիմնական տեքստի առաջին էջը ձևավորում են սույն շինարարական նորմերի 10-րդ և 11-րդ բաժիններին համապատասխան:

46. Համակարգում շինարարության ոլորտի ազգային ստանդարտների կառուցվածքը, շարադրումը, ձևավորումը և նշագրումն ընդունում են ՀՍՏ 1.0, ՀՍՏ 1.5, ՀՍՏ 1.6 ստանդարտներին իսկ կազմակերպության ստանդարտները` ըստ ՀՍՏ 1.4 և ՀՍՏ 1.5 ստանդարտներին համապատասխան:

 

7. ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՆ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

47. Շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգերը մշակվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին համապատասխան:

48. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստանդարտացման բնագավառում ազգային ստանդարտների մշակման, վերանայման կամ փոփոխությունների կատարման ամենամյա ծրագրի հիման վրա:

49. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

50. Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման, հաստատման, վերանայման կամ փոփոխությունների կատարման գործընթացներն իրականացվում է ՀՀ կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշման համաձայն:

51. Շինարարության ոլորտում ազգային ստանդարտների մշակման առաջարկությունների համաձայնեցումը շահագրգիռ կազմակերպությունների հետ և ստանդարտացման ամենամյա ծրագրում դրանք ընդգրկելու պայմանները սահմանված են ՀՍՏ 1.2 ստանդարտով:

52. Շինարարությունում գիտատեխնիկական քաղաքականության իրականացումն ապահովելու համար միջազգային, տարածաշրջանային` եվրոպական և միջպետական, ազգային ստանդարտների մշակման ժամանակ, համակարգող մարմինը մասնակցում է համապատասխան ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների և ստանդարտացման ազգային մարմնի խորհրդի աշխատանքներին, նրանց հետ համաձայնեցված պայմաններով կազմակերպելով շինարարության բնագավառի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքները:

 

8. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

53. Ընդունված տեխնիկական կանոնակարգերը ուժի մեջ են մտնում «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի համաձայն` պաշտոնական հրապարակումից առնվազն վեց ամիս հետո, բացառությամբ անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի:

54. Գործող շինարարական նորմերը և շինարարական նորմերի կանոնների հավաքածուները, ինչպես նաև այլ ղեկավար փաստաթղթերը պահպանում են իրենց ուժը մինչև համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նոր շինարարական նորմերի կամ կանոնների հավաքածուների ընդունումը:

55. Եթե շինարարական նորմերը կամ կանոնների հավաքածուները, ինչպես նաև շինարարության ոլորտի ստանդարտներն ընդգրկված են տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի անվանացանկում, ապա դրանք կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում այդ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխան:

56. Շինարարական նորմերով և դրա հետ փոխկապակցված փորձարկման մեթոդների ստանդարտների համալիրով սահմանված պահանջների պահպանումը հանդիսանում է բավարար պայման համապատասխան տեխնիկական կանոնակարգի պահանջների ապահովման համար:

57. Կանոնների հավաքածուները և շինարարության ոլորտի ստանդարտները կիրառվում են կամավորության սկզբունքով` ըստ կատարողի (արտադրանք արտադրողի) հայեցողության կամ ըստ պատվիրատուի պահանջի` յուրաքանչյուր փաստաթղթով նախատեսված բնագավառների սահմաններում: Նշված փաստաթղթերը դառնում են կիրառման համար պարտադիր, եթե աշխատանքի կատարման կամ արտադրանքի մատակարարման պայմանագրում (համաձայնագրում), ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նախատեսված են համապատասխան ցուցումներ` դրանց վրա հղում կատարելով:

58. Պայմանագրում (համաձայնագրում) կամ նախագծային փաստաթղթերում այդպիսի ցուցումների բացակայության դեպքում արտահանողը կամ վերահսկող մարմինը իրավունք չունի պահանջելու հանձնարարելի դրույթների կիրառումը պարտադիր պահանջների կատարումն ապահովելու համար կամ արգելի նորմերի բացակայության դեպքում ընդունելի որոշումների կայացմանը: Այդպիսի որոշումների հնարավոր կայացումը պետք է լինեն հավաստված հաշվարկներով, հետազոտման արդյունքներով, գիտափորձերով կամ այլ եղանակներով:

59. Կանոնների հավաքածուների և ստանդարտների կիրառումն անհրաժեշտ է դիտարկել որպես կարևոր պայման, համապատասխան շինարարական նորմերի պարտադիր պահանջների կատարման համար:

60. Նոր մշակվող նորմատիվ փաստաթղթերը չեն տարածվում նախկինում գործող նորմատիվ փաստաթղթերով նախագծված և կառուցված շենքերի և շինությունների վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ նոր պահանջների առկայության դեպքում այդպիսի շենքերի և շինությունների հետագա շահագործումը բերում է մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար անթույլատրելի ռիսկի: Այդ դեպքերում օբյեկտի սեփականատերը պետք է գոյություն ունեցող շենքերի կամ շինությունների մասին ընդունի վերակառուցման, վերականգնման ու ուժեղացման կամ քանդման մասին որոշում:

61. Գոյություն ունեցող շենքերի (շինությունների) կամ դրանց առանձին սենքերի գործառնական նշանակությունը փոխելու դեպքում պետք է կիրառվեն գործող նորմատիվ փաստաթղթերը` այդ շենքերի (շինությունների) կամ սենքերի նոր նշանակությանը համապատասխան:

 

9. ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

._____________________________________________________________________.

|Հ/հ|Համակարգի բաժինները և  համալիրի|          Համալիրի կազմը         |

|   |փաստաթղթերը                    |                                 |

|___|_________________________________________________________________|

|1) |Շինարարությունում գործընթացների և  աշխատանքների ընդհանուր        |

|   |փաստաթղթեր                                                       |

|   |_________________________________________________________________|

|   |10. Նորմավորում և  ստանդար-    |ՀՀՇՆ 10-01 Շինարարությունում նոր-|

|   |տացում                         |մատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմ- |

|   |                               |նական դրույթներ                  |

|   |                               |                                 |

|   |11. Շինարարության համար ինժենե-|ՀՀՇՆ 11-01 Ինժեներական հետազն-   |

|   |րական հետազննություններ        |նություններ շինարարությունում    |

|   |                               |                                 |

|   |                               |Ինժեներական հետազննությունների   |

|   |                               |իրականացման կանոնների            |

|   |                               |հավաքածուներ                     |

|   |                               |                                 |

|   |12. Նախագծում                  |ՀՀՇՆ 12-01 Շինարարության համար   |

|   |                               |նախագծային փաստաթղթերի մշակում և |

|   |                               |հաստատում                        |

|   |                               |                                 |

|   |                               |Նախագծման աշխատանքների կազմակերպ-|

|   |                               |ման կանոնների հավաքածուներ       |

|   |                               |                                 |

|   |                               |Փաստաթղթերի ձևակերպման           |

|   |                               |ստանդարտներ                      |

|   |                               |                                 |

|   |13. Շինարարություն             |ՀՀՇՆ 13-01 Շինարարության         |

|   |                               |կազմակերպում                     |

|   |                               |                                 |

|   |                               |Շինարարության, արտադրության      |

|   |                               |կազմակերպման աշխատանքների և      |

|   |                               |ընդունման կանոնների հավաքածուներ |

|   |                               |                                 |

|   |14. Շինարարական օբյեկտների     |Շինարարական օբյեկտների շահա-     |

|   |շահագործում և  վերացում        |գործման և  վերացման կանոնների    |

|   |                               |հավաքածուներ և  ստանդարտներ      |

|___|_________________________________________________________________|

|2) |Շենքերի և  շինությունների ընդհանուր նորմատիվ փաստաթղթեր          |

|___|_________________________________________________________________|

|   |20. Շենքերի և  շինությունների  |ՀՀՇՆ 20-01 Շինարարական կոնստրուկ-|

|   |մեխանիկական անվտանգություն     |ցիաների և  հիմնատակերի           |

|   |                               |հուսալիություն                   |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 20-02 Բեռնվածքներ և         |

|   |                               |ազդեցություններ                  |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 20-03 Երկրաֆիզիկական վտան-  |

|   |                               |գավոր բնական ազդեցություններ և   |

|   |                               |տարածքների ինժեներական           |

|   |                               |պաշտպանություն                   |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 20-04 Շինարարություն սեյսմիկ|

|   |                               |շրջաններում                      |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 20-05 Քայքայումից շինարա-   |

|   |                               |րական կոնստրուկցիաների           |

|   |                               |պաշտպանություն                   |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 20-06 Շենքերի կառուցվածքների|

|   |                               |վերակառուցում, վերականգնում և    |

|   |                               |ուժեղացում                       |

|   |                               |                                 |

|   |                               |Շինարարական շինությունների մեխա- |

|   |                               |նիկական անվտանգության ապահովման  |

|   |                               |կանոնների հավաքածուներ           |

|   |                               |                                 |

|   |                               |Փորձարկման մեթոդների ստանդարտներ |

|   |                               |                                 |

|   |21. Հրդեհային անվտանգության    |ՀՀՇՆ 21-01 Շենքերի և  շինություն-|

|   |պահանջներ                      |ների հրդեհային անվտանգություն    |

|   |                               |                                 |

|   |                               |Հրդեհային անվտանգություն ապահով- |

|   |                               |ման կանոնների հավաքածուներ       |

|   |                               |                                 |

|   |                               |Հրդեհային անվտանգության բնա-     |

|   |                               |գավառում փորձարկման մեթոդների    |

|   |                               |ստանդարտներ                      |

|   |                               |                                 |

|   |22. Ոչ նպաստավոր պայմաններից   |ՀՀՇՆ 22-01 Շինարարական կլիմայա-  |

|   |և  միջավայրի ազդեցություններից |բանություն                       |

|   |մարդկանց առողջության պաշտպա-   |                                 |

|   |նություն                       |ՀՀՇՆ 22-02 Սենքերի միկրոկլիմա    |

|   |                               |և  վտանգավոր ազդեցություններից   |

|   |                               |պաշտպանություն                   |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 22-03 Բնական և  արհեստական  |

|   |                               |լուսավորություն                  |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 22-04 Պաշտպանություն        |

|   |                               |աղմուկից                         |

|   |                               |                                 |

|   |                               |Ոչ նպաստավոր պայմաններից և  միջա-|

|   |                               |վայրի ազդեցություններից մարդկանց |

|   |                               |առողջության պաշտպանության կանոն- |

|   |                               |ների հավաքածուներ                |

|   |                               |Փորձարկման մեթոդների ստանդարտներ |

|   |                               |                                 |

|   |23. Մարդկանց անվտանգությունը,  |ՀՀՇՆ 23-01 Շենքերին և  շինութ-   |

|   |շենքերի և  շինությունների      |յուններին ըստ անվտանգության ներ- |

|   |օգտագործման ժամանակ նրանց      |կայացվող ընդհանուր պահանջներ,    |

|   |համար միջավայրի հարմարավե-     |դրանց օգտագործման ժամանակ դժբախտ |

|   |տությունը և  մատչելիությունը   |պատահարներից և  հաշմանդամություն |

|   |                               |ունեցող անձանց և  բնակչության սա-|

|   |                               |կավաշարժուն խմբերի համար մատչելի |

|   |                               |միջավայրի ապահովում              |

|   |                               |                                 |

|   |                               |Անվտանգության և  միջավայրի մատ-  |

|   |                               |չելիության կանոնների հավաքածուներ|

|   |                               |                                 |

|   |24. Էներգախնայողություն և      |ՀՀՇՆ 24-01 Շենքերում Էներգախնայո-|

|   |ջերմամեկուսացում               |ղություն և  շինարարական կոնստ-   |

|   |                               |րուկցիաների ջերմամեկուսացում     |

|   |                               |                                 |

|   |                               |Էներգախնայողության և  ջերմամե-   |

|   |                               |կուսացման կանոնների հավաքածուներ |

|   |                               |                                 |

|   |                               |Փորձարկման մեթոդների ստանդարտներ |

|   |                               |                                 |

|   |25. Չափային համափոխարինելիութ- |Ստանդարտ: Շինարարությունում պայ- |

|   |յուն և  համատեղելիություն      |մանական միավորների (մոդուլային)  |

|   |                               |չափերի կոորդինացում              |

|   |                               |                                 |

|   |                               |Ստանդարտ: Շինարարությունում      |

|   |                               |երկրաչափական պարամետրերի         |

|   |                               |ճշտության ապահովման համակարգ     |

|___|_________________________________________________________________|

|3) |Քաղաքաշինության, որոշակի նշանակության շենքերի ու շինությունների  |

|   |նորմատիվ փաստաթղթեր                                              |

|___|_________________________________________________________________|

|   |30. Քաղաքաշինություն           |ՀՀՇՆ 30-01 Քաղաքային և  գյուղական|

|   |                               |բնակավայրերի տարածքների հատակա-  |

|   |                               |գծում և  կառուցապատում           |

|   |                               |                                 |

|   |                               |Տարածքների վրա շինարարական օբ-   |

|   |                               |յեկտների տեղաբաշխման կանոնների   |

|   |                               |հավաքածուներ                     |

|   |                               |                                 |

|   |31. Բնակելի, հասարակական և     |ՀՀՇՆ 31-01 Բազմաբնակարան բնակելի |

|   |արտադրական շենքեր և  շինութ-   |շենքեր                           |

|   |յուններ                        |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-02 Բնակելի շենքեր        |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-03 Հասարակական շենքեր    |

|   |                               |և  շինություններ                 |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-04 Արտադրական շենքեր և   |

|   |                               |շինություններ                    |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-05 Ավտոկայանատեղեր       |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-06 Անտառափայտանյութերի   |

|   |                               |պահեստներ                        |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-07 Նավթի և  նավթամթերք-  |

|   |                               |ների պահեստներ                   |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-08 Կաթսայատներ           |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 31-09 Սառնարաններ           |

|   |                               |                                 |

|   |                               |Բնակելի, հասարակական և  արտադ-   |

|   |                               |րական շենքերի նախագծման և  շինա- |

|   |                               |րարության կանոնների հավաքածուներ |

|   |                               |                                 |

|   |                               |Շարժունակ շենքերի և  շինություն- |

|   |                               |ների ու շինարարությունում փոր-   |

|   |                               |ձարկման մեթոդների վրա տարածվող   |

|   |                               |ստանդարտներ                      |

|   |                               |                                 |

|   |32. Տրանսպորտային շինություններ|ՀՀՇՆ 32-01 Ավտոմոբիլային         |

|   |                               |ճանապարհներ                      |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-02 Երկաթուղային          |

|   |                               |ճանապարհներ                      |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-03 Ավտոճանապարհային և    |

|   |                               |երկաթուղային կամուրջներ և  խողո- |

|   |                               |վակաշարեր                        |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-04 Երկաթուղային և  ավտո- |

|   |                               |ճանապարհային թունելներ           |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-05 Թռիչքարաններ          |

|   |                               |(աերոդրոմներ)                    |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-06 Մետրոպոլիտեններ       |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-07 Վերգետնյա էլեկտրական  |

|   |                               |տրանսպորտային գծեր               |

|   |                               |                                 |

|   |                               |ՀՀՇՆ 32-08 Արտադրական տրանսպորտ  |

|   |                               |                                 |

|   |                               |Տրանսպորտային շինությունների     |

|   |                               |նախագծման և  շինարարության կանոն-|

|   |                               |ների հավաքածուներ                |

|   |                               |                                 |

|   |                               |Փորձարկման մեթոդների ստանդարտներ |

|___|_______________________________|_________________________________|

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
24.02.2026
N 09-Ն
Հրաման