Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2026 թվականի N 173-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշմամբ հաստատված «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրության 27-րդ, 28-րդ և 32-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ս. Աստուրյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքականության վերլուծության Թուրփանջյան կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Սուքիասյան - Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.

2) «Ռ. Գևորգյան - Ֆրանսիահայ պատմաբան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Դ. Կարապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերով.

3) «Ա. Ավագյան - «Հայկական ժառանգություն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Ավետիսյան - «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. մարտի 6

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2026
N 173-Ա
Որոշում