Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 2026 թվականի N 188-Ա

 

ԼՈՒՍԻՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը`

1. Վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ Լուսինե Միքաելյանին և քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին 2026 թվականի մարտի 8-14-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Արևելյան գործընկերության տարածաշրջանային ծրագիր հանրային կառավարման բարեփոխումների տարածաշրջանային ծրագիր III»-ի համատեքստում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության պատվիրմամբ և OECD/EU SIGMA ծրագրի հետ համագործակցությամբ կազմակերպվող GIZ-SIGMA Արևելյան գործընկերության կին առաջնորդների համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սահմանված կարգով ապահովել գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերի հատուցումը:

3. Գործուղվողներին` գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. մարտի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.03.2026
N 188-Ա
Որոշում