Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2026 թվականի N 201-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2026 թվականի մարտի 11-14-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Արժույթի միջազգային հիմնադրամի Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի և Ուզբեկստանի Հանրապետության պետական հարկային կոմիտեի կողմից կազմակերպվող` Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի երկրների հարկային մարմինների ղեկավարների համաժողովի 3-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Հակոբյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. մարտի 9

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.03.2026
N 201-Ա
Որոշում