ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2026 թվականի N 302-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մարզ Տավուշ համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 6-րդ փողոց 13 հասցեում գտնվող 0.096 հա հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18072025-11-0001 վկայական, այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կոմիտեի հետ համատեղ իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Անշարժ գույքն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համարը` 81.210.00266, այսուհետ` կազմակերպություն):
4. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մարտի
Երևան