Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի N 417-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԵՂԵԳՆԱՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ եղեգնաշաքարի մասով փոփոխություններ կատարելու մասին» N 19 որոշման 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրին դասվող եղեգնաշաքարի նկատմամբ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար և ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 20,0 հազար տոննա ծավալով:

2. Սակագնային արտոնությունը կիրառվում է «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում` մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին` սույն որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների` առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա` եզրակացության մեջ նշված քանակներով:

5. Սահմանել, որ «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) եղեգնաշաքարի օգտագործումը` սակագնային արտոնության կիրառմամբ, թույլատրվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական վերամշակման համար:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 2

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2026
N 417-Ն
Որոշում