Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի N 270-Ա

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Ստեղծել Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2026 թվականի ապրիլի 2-ի

N 270-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԻ 100-ԱՄՅԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության իրավասություններին վերապահված առանձին հարցերի վերաբերյալ համապատասխան ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

«Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ (համաձայնությամբ)

Ճարտարապետ` Կարեն Բալյան (համաձայնությամբ)

Լրագրող` Մարկ Գրիգորյան (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.04.2026
N 270-Ա
Որոշում