ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 ապրիլի 2026 թվականի N 472-Ն
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 3-րդ կետով հաստատված` N 3 հավելվածի 2.27-րդ կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 26-ի N 110 որոշման դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2026 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող` սույն որոշման հավելվածում նշված իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների վրա.
2) 2026 թվականի ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանի Իսլամական Հանրապետությունից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների տրամադրման ընթացակարգը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի N 904-Ն որոշմամբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 9
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2026 թվականի ապրիլի 9-ի
N 472-Ն որոշման
2026 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԻՐԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ
._____________________________________________________________________.
|ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ԾԱԾԿԱԳԻՐ |ՔՎՈՏԱ |
| | |(ՏՈՆՆԱ)|
|_______________________________________|_____________________|_______|
|Ընտանի թռչունների միս և սննդային |0207 12 100 9, | |
|ենթամթերք (Gallus domesticus)` |0207 12 900 9, | |
|սառեցրած |0207 14 100 9, | |
| |0207 14 200 9, | |
| |0207 14 300 9, | |
| |0207 14 400 9, | |
| |0207 14 500 9, | |
| |0207 14 600 9, | |
| |0207 14 700 9, | |
| |0207 14 910 9, | |
| |0207 14 990 9 | |
|Ընդամենը` | | 1000 |
|_______________________________________|_____________________|_______|
|Կարտոֆիլ` թարմ կամ պաղեցրած` | | |
|բացառությամբ սերմացուի, այլ, | | |
|ընդամենը` | | 53 |
|այդ թվում` | | |
|օսլայի արտադրության համար |0701 90 100 0 | 0 |
|նորահաս, հունվարի 1-ից մինչև |0701 90 500 0 | 53 |
|հունիսի 30-ը, այլ |0701 90 900 0 | 0 |
|_______________________________________|_____________________|_______|
|Լոլիկ` թարմ կամ պաղեցված, ընդամենը` | | 364 |
|այդ թվում` | | |
|հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, |0702 00 000 1 | 0 |
|ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը, |0702 00 000 2 | 364 |
|մայիսի 1-ից մինչև մայիսի 14-ը, |0702 00 000 3 | 0 |
|մայիսի 15-ից մինչև մայիսի 31-ը, |0702 00 000 4 | 0 |
|հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը, |0702 00 000 5 | 0 |
|հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը,|0702 00 000 6 | 0 |
|նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ը, |0702 00 000 7 | 0 |
|դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը|0702 00 000 9 | 0 |
|_______________________________________|_____________________|_______|
|Կաղամբ գլուխ, ծաղկակաղամբ, | | 388 |
|շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica| | |
|ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն` | | |
|թարմ կամ պաղեցրած, ընդամենը` | | |
|այդ թվում` | | |
|սպիտակագլուխ, |0704 90 100 1, | 0 |
|այլ, |0704 90 100 9, | 50 |
|այլ |0704 90 800 0 | 338 |
|_______________________________________|_____________________|_______|
|Գազար և շաղգամ` թարմ կամ պաղեցրած |0706 10 000 1, | |
| |0706 10 000 9 | |
|ընդամենը` | | 257 |
|_______________________________________|_____________________|_______|
|Ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր |0706 90 100 0, | |
|արմատային, ամսական բողկ և այլ |0706 90 300 0, | |
|նույնանման ուտելի արմատապտուղներ` |0706 90 900 1, | |
|թարմ կամ պաղեցրած |0706 90 900 9 | |
|ընդամենը` | | 54 |
|_______________________________________|_____________________|_______|
|Վարունգներ և մանրավարունգներ` թարմ | | 1791 |
|կամ պաղեցրած, ընդամենը` | | |
|այդ թվում` | | |
|հունվարի 1-ից փետրվարի վերջ, |0707 00 050 1, | 0 |
|մարտի 1-ից ապրիլի 30-ը, |0707 00 050 2, | 550 |
|մայիսի 1-ից մայիսի 15-ը, |0707 00 050 3, | 500 |
|մայիսի 16-ից սեպտեմբերի 30-ը, |0707 00 050 4, | 0 |
|հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը, |0707 00 050 5, | 0 |
|նոյեմբերի 1-ից նոյեմբերի 10-ը, |0707 00 050 6, | 0 |
|նոյեմբերի 11-ից դեկտեմբերի 31-ը, |0707 00 050 9, | 0 |
|մանրավարունգ |0707 00 900 0 | 741 |
|_______________________________________|_____________________|_______|
|Խնձորներ` թարմ, ընդամենը` | | 308 |
|այդ թվում` | | |
|սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 15-ը|0808 10 100 0, | 0 |
|հունվարի 1-ից մարտի 31-ը, |0808 10 800 1, | 0 |
|ապրիլի 1-ից հունիսի 30-ը, |0808 10 800 2, | 308 |
|հուլիսի 1-ից հուլիսի 31-ը, |0808 10 800 3, | 0 |
|օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը` |0808 10 800 5, | 0 |
|Golden Delicious կամ Granny Smith |0808 10 800 6, | 0 |
|սորտերի, | | |
|այլ, | | |
|դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը,| | |
|_______________________________________|_____________________|_______|
|Golden Delicious կամ Granny Smith |0808 10 800 7, | 0 |
|սորտերի, այլ |0808 10 800 8 | 0 |
|_______________________________________|_____________________|_______|
|Լոլիկներ` պատրաստված կամ պահածոյացված | | 365 |
|առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, | | |
|այլ | | |
|ընդամենը` | | |
|այդ թվում` | | |
|12%-ից զանգվածային բաժնից պակաս չոր |2002 90 110 0, | 200 |
|նյութի պարունակությամբ, առաջնային | | |
|փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի զուտ | | |
|զանգվածով, | | |
|12%-ից զանգվածային բաժնից պակաս չոր |2002 90 190 0, | 150 |
|նյութի պարունակությամբ, առաջնային | | |
|փաթեթվածքներում` 1 կգ-ից ոչ ավելի զուտ | | |
|զանգվածով, | | |
|12%-ից զանգվածային բաժնից ոչ պակաս, |2002 90 310 0, | 0 |
|բայց 30%-ից զանգվածային բաժնից ոչ | | |
|ավելի չոր նյութի պարունակությամբ, | | |
|առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի| | |
|զուտ զանգվածով, | | |
|12%-ից զանգվածային բաժնից ոչ պակաս, |2002 90 390 0, | 0 |
|բայց 30%-ից զանգվածային բաժնից ոչ | | |
|ավելի չոր նյութի պարունակությամբ, | | |
|առաջնային փաթեթվածքներում 1 կգ-ից ոչ | | |
|ավելի զուտ զանգվածով, | | |
|30%-ից զանգվածային բաժնից ավելի չոր |2002 90 910 0, | 0 |
|նյութի պարունակությամբ, առաջնային | | |
|փաթեթվածքներում 1 կգ-ից ավելի զուտ | | |
|զանգվածով, | | |
|30%-ից զանգվածային բաժնից ավելի չոր |2002 90 990 0 | 15 |
|նյութի պարունակությամբ, առաջնային | | |
|փաթեթվածքներում 1 կգ-ից ոչ ավելի զուտ | | |
|զանգվածով | | |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 10 ապրիլի 2026 թվական: