Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 ապրիլի 2026 թվականի N 14-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավարտական ակտի ձևակերպման համար անհրաժեշտ է շինարարության թույլտվություն պահանջող շինարարական-մոնտաժային աշխատանքներից բացի իրականացված լինեն նաև սույն հրամանի ցանկում ներառված աշխատանքները:

 

._____________________________________________________________________.

|N  |        Ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ցանկ          |

|___|_________________________________________________________________|

|1. |Բնակարանի մուտքի դուռը (փայտե և/կամ  մետաղական) տեղադրված        |

|   |(միջսենյակային դռները` ոչ)` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014     |

|   |թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014     |

|   |«Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ        |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի    |

|   |N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և         |

|   |հարդարման պատվածքներ» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի     |

|   |2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված           |

|   |ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և  պատող կոնստրուկցիաներ» շինարարական      |

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|2. |Պատուհանները տեղադրված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի |

|   |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի    |

|   |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ                 |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի    |

|   |N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և         |

|   |հարդարման պատվածքներ» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի     |

|   |2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված           |

|   |ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և  պատող կոնստրուկցիաներ» շինարարական      |

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|3. |Պատուհանագոգերը տեղադրված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014      |

|   |թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014     |

|   |«Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ        |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի    |

|   |N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և         |

|   |հարդարման պատվածքներ» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի     |

|   |2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված           |

|   |ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և  պատող կոնստրուկցիաներ» շինարարական      |

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|4. |Ներքին պատերը (միջնապատերը) և  հորաններն իրականացված, պատված     |

|   |գաջով կամ գիպսոնիտով (կամ այլ հարդարող նյութերով) և  հարթեցված   |

|   |ծեփամածիկով, հղկված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի    |

|   |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի    |

|   |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ                 |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի    |

|   |N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և         |

|   |հարդարման պատվածքներ» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի     |

|   |2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված           |

|   |ՀՀՇՆ 13-03-2022 «Կրող և  պատող կոնստրուկցիաներ» շինարարական      |

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|5. |Հատակի հարթեցնող շերտերն իրականացված` ՀՀ քաղաքաշինության նախարարի|

|   |2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014|

|   |«Բնակելի շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ        |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի    |

|   |N 27-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և         |

|   |հարդարման պատվածքներ» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի     |

|   |2024 թվականի հունվարի 15-ի N 02-Ն հրամանով հաստատված             |

|   |ՀՀՇՆ 31-04.05-2024 «Հատակներ» շինարարական նորմերի պահանջներին    |

|   |համապատասխան:                                                    |

|___|_________________________________________________________________|

|6. |Առաստաղները հարթեցված և  երեսապատված համապատասխան հարդարման      |

|   |նյութով` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի     |

|   |N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I.|

|   |Բազմաբնակարան բնակելի շենքեր» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի      |

|   |նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված  |

|   |ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և  հարդարման պատվածքներ» շինարարական|

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|7. |Բոլոր ինժեներական կոմունիկացիաները (ջրամատակարարում, կոյուղի,    |

|   |էլեկտրամատակարարում, համացանց) հասցված բնակարանի մուտքի մոտ կամ  |

|   |կանգնակը` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի    |

|   |N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I.|

|   |Բազմաբնակարան բնակելի շենքեր», ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014  |

|   |թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014  |

|   |«Շենքերի ներքին ջրամատակարարում և  ջրահեռացում» և  ՀՀ            |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի ապրիլի 14-ի N 10-Ն |

|   |հրամանով հաստատված ՀՀՇՆ 43-01-2025 «Բնակելի և  հասարակական       |

|   |շենքերի էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» շինարարական նորմերի|

|   |պահանջներին համապատասխան:                                        |

|___|_________________________________________________________________|

|8. |Բաց պատշգամբներում պատերը, առաստաղը և  հատակը վերջնական          |

|   |հարդարված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 31-ի   |

|   |N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I.|

|   |Բազմաբնակարան բնակելի շենքեր» և  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի      |

|   |նախագահի 2025 թվականի դեկտեմբերի 15-ի N 27-Ն հրամանով հաստատված  |

|   |ՀՀՇՆ 31-03.10-2025 «Մեկուսիչ և  հարդարման պատվածքներ» շինարարական|

|   |նորմերի պահանջներին համապատասխան:                                |

|___|_________________________________________________________________|

|9. |Հրդեհային պաշտպանության համակարգը (նախագծով նախատեսված լինելու   |

|   |դեպքում) տեղադրված` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի     |

|   |մարտի 31-ի N 93-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի    |

|   |շենքեր. Մաս I. Բազմաբնակարան բնակելի շենքեր» և  ՀՀ               |

|   |քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի փետրվարի 22-ի      |

|   |N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01.01-2024 «Շենքերի և          |

|   |շինությունների հակահրդեհային պաշտպանության համակարգեր. Ավտոմատ   |

|   |հրդեհաշիջման և  հրդեհային ազդանշանման կայանքներ. նախագծման       |

|   |նորմեր» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:            |

._____________________________________________________________________.

 

2. Բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված (այդ թվում` բնակելի կառուցապատման ներդրումային ծրագրերի, համալիրների, սոցիալական բնակելի ֆոնդի) շենքերի ավարտված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովին` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով ընդունող հանձնաժողովի ակտը (ավարտական ակտը) ստորագրել սույն հրամանի երկրորդ կետով նախատեսված ներքին (նվազագույն) հարդարման աշխատանքների ավարտված լինելու պարագայում:

3. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

 

    4/7/2026                               Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 15 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
07.04.2026
N 14-Ն
Հրաման