ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2026 թվականի N 542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշների վերաբերյալ կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի նոյեմբերի 1-ից:».
2) որոշման հավելվածի N 1 աղյուսակում «2030 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «մինչև 2035 թվականի հունվարի 1-ը» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 14-ի «Գոտիների և ագլոմերացիաների դասակարգման մասին» N 1145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի նոյեմբերի 1-ից:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշման N 1 հավելվածի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները» աղյուսակի`
1) 2-րդ, 9-րդ, 172.1-ին, 172.2-րդ կետերի 4-րդ սյունակում «0.04», «3», «0.035», «0.06» թվերը համապատասխանաբար փոխարինել «0.05», «4», «0.025», «0.045» թվերով.
2) 9-րդ կետում «Ածխածնի օքսիդ» բառերը փոխարինել «Ածխածնի մոնօքսիդ» բառերով.
3) 30-րդ կետում «Անհիդրիդ ծծմբային» բառերը փոխարինել «Ծծմբի երկօքսիդ» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` բացառությամբ 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2027 թվականի նոյեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի 23
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2026 թվական: