ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2026 թվականի N 594-Ա
«ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 589-Ա և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 19-ի N 313-Ն որոշումներով հատկացված ֆինանսական միջոցների շրջանակում` մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված և գործող պայմանագրերով նախատեսված աշխատանքների ծավալներն ավելացնել պայմանագրի սկզբնական գնի մինչև քսանհինգ տոկոսի չափով, իսկ աշխատանքները փոխարինել այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով` պայմանագրի սկզբնական գնի մինչև հիսուն տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջները: Ընդ որում` փոփոխությունները կարող են կատարվել պայմանագրով (պայմանագրերով) սահմանված աշխատանքների կատարման ժամկետներում` պայմանով, որ ծավալների ավելացման կամ բնութագրերի փոխարինման հանրագումարները չեն կարող գերազանցել սույն կետով նախատեսված սահմանաչափերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. ապրիլի
Երևան