Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2026 թվականի N 550-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշմամբ.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն` հարկ վճարողին ազատելով սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից, եթե առկա չեն գույքահարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ:

2. Երևան քաղաքի վարչական տարածքում սեփականության իրավունքով ֆիզիկական անձանց պատկանող, հողի հարկով հարկման օբյեկտ հանդիսացող հողերի մինչև 2018 թվականը ներառյալ հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն` հարկ վճարողին ազատելով սահմանված կարգով հաշվարկված և չվճարված տույժերից, եթե առկա չեն հողի հարկի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված հարկի (ապառքի) մասով պարտավորություններ:

3. Երևան քաղաքի վարչական տարածքում ֆիզիկական անձանց անվամբ գրանցված և մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարված և օտարող ֆիզիկական անձի սեփականության իրավունքի դադարումը պետական լիազոր մարմնի կողմից գրանցված փոխադրամիջոցների մասով հաշվարկված և չվճարված հարկի (ապառքի) և հարկը սահմանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի մասով սահմանել արտոնություն` հարկ վճարողին ազատելով հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունների և հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արտոնությունները համարվում են տրամադրված, եթե նույն կետերով սահմանված հարկի (ապառքի) մասով հարկային պարտավորությունները կատարվել են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերը հարկ վճարողի կողմից ներկայացվել են Երևանի քաղաքապետին:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում արտոնությունը համարել տրամադրված և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարել միայն հարկ վճարողի կողմից սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները Երևանի քաղաքապետին ներկայացնելու դեպքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի ապրիլի 21-ի N 549-Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
21.04.2026
N 550-Ն
Որոշում