Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 309-Ն ԵՎ ՀՀ ԿԵՆՏՐՈՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2026 թվականի թիվ 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 309-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 206-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների գրանցմանը վերաբերվող կանոնակարգերում ներառել նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,

հիմք ընդունելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող ֆինանսական կազմակերպությունների ֆիրմային անվանումների գրանցման հայտին ներկայացվող պահանջները, հայտի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանումների և դրա փոփոխությունների գրանցման կարգը» թիվ 309-Ն որոշման նախաբանում «54-րդ հոդվածի 2-րդ մասի 4.1 կետերը,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը,» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 284-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը» հաստատելու մասին» թիվ 206-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանում.

1) «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերը,

2) «54-րդ հոդվածը,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը,» բառերը:

3. Որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ին կետում «ներդրումային ֆոնդերի կառավարիչների» բառերից հետո լրացնել «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ`             Մ. Գալստյան

 

Երևան

2026-04-27

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
21.04.2026
N 95-Ն
Որոշում