Սեղմել Esc փակելու համար:
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2026 թվականի N 551-Ն

 

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒՅԺԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ, 33-րդ կետերով և 70-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի վարչական տարածքում բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական անձանց (ներառյալ` անհատ ձեռնարկատերերին և արտոնագրային վճար վճարողներին) ազատել սահմանված ժամկետներում աղբահանության վճարը չվճարելու հետևանքով հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտականությունից, եթե աղբահանության վճար վճարողը մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ Երևանի քաղաքապետին ներկայացրել է դիմում` հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից ազատելու վերաբերյալ, և դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աղբահանության վճար վճարողը չունի մինչև 2018 թվականը ներառյալ հաշվարկված աղբահանության վճարի (ապառքի) գծով պարտավորություններ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    Երևանի  քաղաքապետ`                     Տ. Ավինյան

 

2026 թ. ապրիլի 21

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
21.04.2026
N 551-Ն
Որոշում