ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
27 ապրիլի 2026 թվականի N 08-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները`
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանի հավելվածի`
1) 2-րդ կետը ներկայացնել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«2. Պետական ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) հիմնվելու կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը (2026 թվականի սեպտեմբերի մեկից` Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի ենթակայության, իսկ 2027 թվականի սեպտեմբերի մեկից` նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների լիազոր մարմինը համարվելու է Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը) (այսուհետ` լիազոր մարմին) 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության կազմակերպում և ապահովում է հաստատության խորհրդի անդամների ընտրության գործընթացը:»:
2) 5-րդ կետի 2-րդ ենթակետում «լիազորված մարմինը» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը)» բառերով:
3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«8. Նախարարը և մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հաստատությունների խորհուրդներում առաջադրում են մեկական անդամ:»:
4) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
5) 12-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով, հանել «, մանկավարժական խորհրդի» բառերը:
6) 16-րդ կետում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «նախարարի և մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
7) 26-րդ կետում «վայրի» բառին հաջորդող «և» տառը փոխարինել «,» կետադրական նշանով:
8) 17-րդ, 18-րդ և 27-րդ կետերում «լիազորված» բառը փոխարինել «լիազոր» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
4/27/2026
Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական: