ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մայիսի 2026 թվականի N 378-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 326-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 326-Ա որոշման մեջ «նախարար Արփինե Սարգսյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանին» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2026 թ. մայիսի 5
Երևան