Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

21 ապրիլի 2026 թվականի N 16-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀՇՆ 31-02-2022 «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) 5-րդ կետի 22-րդ, 26-րդ, 29-րդ, 30-րդ ենթակետերը, 31-րդ, 32-րդ և 78-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Հավելվածի 5-րդ կետի.

1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|2) ՀՀՇՆ 22-01-2024|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի  |

|                  |հունվարի 15-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ      |

|                  |22-01-2024 «Շինարարական կլիմայաբանություն»        |

|                  |շինարարական նորմեր                                |

._____________________________________________________________________.

«,

 

2) 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|5) ՀՀՇՆ 31-05-2026|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի  |

|                  |հունվարի 16-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ      |

|                  |31-05-2026 «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմեր   |

._____________________________________________________________________.

«,

 

3) 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|7) ՀՀՇՆ 42-01-2023|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի  |

|                  |դեկտեմբերի 4-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ     |

|                  |42-01-2023 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական    |

|                  |նորմեր                                            |

._____________________________________________________________________.

«,

 

4) 9-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|9) ՀՀՇՆ 30-01-2023|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի  |

|                  |մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ        |

|                  |30-01-2023 «Քաղաքաշինություն. Քաղաքային և         |

|                  |գյուղական բնակավայրերի հատակագծում և              |

|                  |կառուցապատում» շինարարական նորմեր                 |

._____________________________________________________________________.

«,

 

5) 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|10) ՀՀՇՆ 20-02-2024|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի |

|                   |փետրվարի 9-ի N 07-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ      |

|                   |20-02-2024 «Բեռնվածքներ և  ազդեցություններ»      |

|                   |շինարարական նորմեր                               |

._____________________________________________________________________.

«,

 

6) 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|19) ՀՀՇՆ 22-02.01-2023|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023      |

|                      |թվականի սեպտեմբերի 28-ի N 09-Ն հրամանով       |

|                      |հաստատված ՀՀՇՆ 22-02.01-2023 «Տարածքների,     |

|                      |շենքերի և  շինությունների ինժեներական         |

|                      |պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր        |

|                      |երևույթներից»  շինարարական նորմեր             |

._____________________________________________________________________.

«,

 

7) 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|20) ՀՀՇՆ 43-01-2025|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի |

|                   |ապրիլի 14-ի N 10-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ       |

|                   |43-01-2025 «Բնակելի և  հասարակական շենքերի       |

|                   |էլեկտրասարքավորանք. Նախագծման նորմեր» շինարարական|

|                   |նորմեր                                           |

._____________________________________________________________________.

«,

 

8) 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|24) 2-III-11.3|ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի    |

|              |N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում,     |

|              |բնակելի և  հասարակական շենքերում և  բնակելի           |

|              |կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմեր        |

._____________________________________________________________________.

«,

 

9) 25-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|25) 2-III-11 (N001-96)|ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի|

|                      |6-ի N 139 հրամանով հաստատված «Կենցաղային      |

|                      |պայմաններում ժողովրդական սպառման ապրանքների   |

|                      |կիրառման ժամանակ ֆիզիկական գործոնների         |

|                      |թույլատրելի մակարդակների» միջպետական          |

|                      |սանիտարական նորմեր և  կանոններ                |

._____________________________________________________________________.

«,

 

10) 31-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|31) 2-III-Ա 2-1|ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի  |

|               |25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր:          |

|               |Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի  |

|               |որակին ներկայացվող պահանջներ: Որակի հսկողություն»    |

|               |սանիտարական կանոններ և  նորմեր                       |

._____________________________________________________________________.

«,

 

11) 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

._____________________________________________________________________.

|33) ՀՀՇՆ 31-04.01-2024|ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024      |

|                      |թվականի փետրվարի 1-ի N 06-Ն հրամանով հաստատված|

|                      |ՀՀՇՆ 31-04.01-2024 «Արտադրական և  հասարակական |

|                      |նշանակության շենքերի ու շինությունների        |

|                      |սանիտարապաշտպանական գոտիներ և  սանիտարական    |

|                      |դասակարգում» շինարարական նորմեր               |

._____________________________________________________________________.

«:

 

3. Հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Անհատական բնակելի տան հողամասի սահմաններում հասարակական նշանակության շենքեր կամ շինություններ տեղակայելիս պետք է պահպանվեն սանիտարահիգիենիկ պահանջները:»:

4. Հավելվածի 100-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«100. Անհատական բնակելի տների համար, ըստ պատվիրատուի-սեփականատիրոջ (կամ լիազորված անձի) առաջադրանքի-հայեցողության, կարող է նախատեսվել անհատական բնակելի տան ընթացիկ նորոգման` ներքին հարդարման, օգտագործված շինարարական նյութերի մասնակի նորոգման և փոխարինման, էներգաարդյունավետ վերանորոգման` պատուհանների և դռների փոխարինման, հատակների, պատերի և միջնորմների ջերմամեկուսացման, հարդարման, խոհանոցի և սանիտարական սարքավորումների, սանդուղքների և սանդղամուտքերի, ինժեներական հաղորդակցուղիների` ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման և կոյուղու համակարգերի և սարքերի փոխարինման/կառուցման, տարածքի բարեկարգման հնարավորություն և այլն` առանց անհատական բնակելի տան կոնստրուկտիվ համակարգի փոփոխման, նախագծային փաստաթղթեր չպահանջող աշխատանքների մասով, որոնք ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ ամրագրված կարգի համաձայն դասակարգված են որպես ցածր ռիսկայնության միջոցառումներ (աշխատանքներ): Անհատական բնակելի տան շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների շրջանակներում ըստ անհրաժեշտության նախատեսվող վերելակների և վերհան սարքերի տեղակայման աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան նախագծային լուծումների (այդ թվում էսքիզային նախագծի) և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների համաձայն:»:

5. Հավելվածի 105-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«105. Անհատական բնակելի տան տարրերի կոնստրուկտիվ լուծումներում (այդ թվում սնամեջ հատվածների տեղադիրքը, կոնստրուկցիաների միջով խողովակաշարերի անցկացման տեղերի հերմետիկացման եղանակները, օդափոխության բացվածքների կազմակերպումը և ջերմամեկուսացման տեղադրումը և այլն) պետք է կանխվեն կրծողների և միջատների ներթափանցումը:»:

6. Հավելվածի 111-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ջրամատակարարում և կոյուղի` հաշվի առնելով արտաքին ցանցերի (առկայության դեպքում) մուտքերը հարակից տարածքը` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի, խմելու ջրի կենտրոնացված համակարգերի ջրի որակի պահանջներ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոնների և նորմերի համաձայն, ոչ կենտրոնացված ջրամատակարարման և կեղտաջրերի հեռացման ընթացքում մակերեսային ջրերի պահպանության համար,»:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    4/21/2026                              Ե. Վարդանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
21.04.2026
N 16-Ն
Հրաման