ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2026 թվականի N 131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի «Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը սահմանելու մասին» N 209-Ն որոշման (այսուհետ` Որոշում)`
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.
i
«3) Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին առցանց լրացված հայտարարագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի:».
i
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի:
2. Որոշումը լրացնել N 3 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:
i
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Վ. Հովակիմյան
2026 թվականի մայիսի 11
ք. Երևան
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2026թ. մայիսի 11-ի
N 131-Ն որոշման
«Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2021թ. օգոստոսի 26-ի
N 209-Ն որոշման
ԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների (այսուհետ` ընտրություններին մասնակցող կուսակցություն) գույքի և եկամուտների մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ներկայացման կարգը:
2. Հայտարարագիրը լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Եթե հայտարարագրի բաժիններից որևէ մեկի տողերը բավարար չեն հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար, ապա այդ բաժինն ընդգրկող տողերն ավելացվում են:
Յուրաքանչյուր էջի վերջում դրվում է կուսակցության ղեկավարի ստորագրությունը:
2.1. Հայտարարագիրը առցանց լրացվում է համաձայն սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևի` սույն կարգի և հայտարարագրի ձևաթղթի լրացման ուղեցույցի պահանջներին համապատասխան:
Հայտարարագրի բաժիններում հնարավոր է ավելացնել այնքան տողեր, որքան որ անհրաժեշտ է հայտարարագրման ենթակա բոլոր տեղեկությունները լրացնելու համար:
3. Հայտարարագրի ձևը զետեղված է «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ում (այսուհետ` Համակարգ): Հայտարարագիրը լրացվում է էլեկտրոնային եղանակով` Համակարգի միջոցով, տպվում և ստորագրվում է: Ստորագրված հայտարարագրի սկանավորված տարբերակը` Adobe Acrobat (*.pdf) (Ադոբ Աքրոբատ (*.պդֆ)) տարբերակով` մեկ ֆայլի մեջ, վերբեռնվում է Համակարգ, ինչպես նաև ուղարկվում է iոfo@electioոs.am էլեկտրոնային հասցեին կամ Հայտարարագիրը լրացվում է առցանց Համակարգի միջոցով, ստորագրվում է էլեկտրոնային եղանակով և ինքնաշխատ կերպով վերբեռնվում Համակարգ:
4. Հայտարարագրում նշվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները:
5. Հայտարարագրման ենթակա է ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքը, իսկ որպես շարժական գույք հայտարարագրման են ենթակա ընտրություններին մասնակցող կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող շարժական գույքի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց: Հայտարարագրման ենթակա է նաև կուսակցությանը պատկանող 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը, ինչպես նաև արժեթղթերը և դրամական միջոցները:»:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2026թ. մայիսի 11-ի
N 131-Ն որոշման
«Հավելված 3
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2021թ. օգոստոսի 26-ի
N 209-Ն որոշման
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ _____________________________________________________________________
նշվում է Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող
համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության,
կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության անվանումը
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ _______________________________________________________
հաշվետու Ժամանակաշրջանը
._____________________________________________________________________.
|Կուսակցության անվանումը | |
|_________________________________|___________________________________|
|Ընտրության անվանումը | |
|_________________________________|___________________________________|
|Պետական գրանցման օրը, ամիսը, | |
|տարեթիվը | |
|_________________________________|___________________________________|
|Կուսակցության գտնվելու վայրը | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Հայտարարագրի ներկայացման օրը, | |
|ամիսը, տարեթիվը | |
._____________________________________________________________________.
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
._____________________________________________________________________.
|Գույքի տեսակը|Անշարժ գույքի |Գույքի նկատմամբ|Մակերես` քառ.մետր, |
| |գտնվելու վայրը(1)|իրավունքը |հողամասի դեպքում` հա |
|_____________|_________________|_______________|_____________________|
|_____________|_________________|_______________|_____________________|
._____________________________________________________________________.
_________________
1) Անշարժ գույքի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը լրացվում է հայտարարագիր լրացնողի կողմից, սակայն չի հրապարակվում:
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
._____________________________________________________________________.
|Գույքի տեսակը|Շարժական գույքի |Գույքի նկատմամբ|Թողարկման տարեթիվը |
| |մակնիշը և սերիան|իրավունքը | |
|_____________|_________________|_______________|_____________________|
|_____________|_________________|_______________|_____________________|
._____________________________________________________________________.
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔԸ («ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ» ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)
._____________________________________________________________________.
|Թանկարժեք գույքի անվանում|Թանկարժեք գույքի արժեքը|Թանկարժեք գույքի |
| | |արժույթը |
|_________________________|_______________________|___________________|
|_________________________|_______________________|___________________|
._____________________________________________________________________.
ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
._____________________________________________________________________.
| Արժույթի տեսակը | Չափը |
|_________________________________________________|___________________|
|_________________________________________________|___________________|
|_________________________________________________|___________________|
._____________________________________________________________________.
ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ
._____________________________________________________________________.
|Կազմակերպության |Ներդրման տեսակը |Կազմակերպությունում |
|անվանումը |(բաժնետոմս կամ փայաբաժին)|ներդրման չափը` %-ներով |
|________________|_________________________|__________________________|
|________________|_________________________|__________________________|
|________________|_________________________|__________________________|
._____________________________________________________________________.
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
._____________________________________________________________________.
|Եկամտի տեսակը|Եկամուտ վճարողի անվանումը, |Եկամտի |Արժույթի |
| |գտնվելու վայրը (ֆիզիկական անձի |չափը |տեսակը |
| |դեպքում` ազգանուն, անուն, |(գումարը)| |
| |հայրանուն, բնակության վայր) | | |
|_____________|__________________________________|_________|__________|
|_____________|__________________________________|_________|__________|
._____________________________________________________________________.
_________________
(ստորագրություն)
Հայտարարագրի լրացման ուղեցույց
. Որպես հաշվետու ժամանակաշրջան` լրացվում են գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսները ներառող ամսաթվերը.
. «Կուսակցության անվանումը» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության անվանումը.
. «Ընտրության անվանումը» վանդակում լրացվում է ընտրության անվանումը` Ազգային Ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների, և ընտրության օրը.
. «Պետական գրանցման օրը, ամիսը, տարին» վանդակում լրացվում է հայտարարագիր ներկայացնող կուսակցության պետական գրանցման օրը, ամիսը, տարին.
. «Կուսակցության գտնվելու վայրը» վանդակում լրացվում է կուսակցության գտնվելու վայրը (մարզը, համայնքը, փողոցը և այլն).
. «Հայտարարագիրը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը» վանդակում լրացվում է հայտարարագիրն ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրը, ամիսը և տարեթիվը:
. «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ տվյալները:
. «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակը (շենք և շինություն, հողամաս, ընդերքի մաս, մեկուսի ջրային օբյեկտ, անտառ, հողին ամրակայված այլ անշարժ գույք):
. «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է համապատասխան տողում նշված անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն:
. «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
. «Մակերես` քառ.մետր, հողամասի դեպքում` հա» սյունակում լրացվում է շենքի և շինության, հողին ամրակայված այլ անշարժ գույքի մակերեսը քառ. մետրերով, իսկ հողամասի, ընդերքի մասի, մեկուսի ջրային օբյեկտի, անտառի դեպքում` մակերեսը հեկտարով:
. «ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ» բաժնում լրացվում են գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ կուսակցությանը սեփականության և այլ գույքային իրավունքով պատկանող` սույն որոշմամբ նշված շարժական գույքի վերաբերյալ տվյալները:
. «Գույքի տեսակը» սյունակում լրացվում է շարժական գույքի տեսակը (ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենա կամ մեխանիզմ, կցորդ, կիսակցորդ, օդային փոխադրամիջոց, ջրային փոխադրամիջոց):
. «Շարժական գույքի մակնիշը և սերիան» սյունակում լրացվում են համապատասխան տողում նշված շարժական գույքի մակնիշը և սերիան (օրինակ` «ԲՄՎ 540 i», «Մերսեդես Բենց 500 SEL», «Տոյոտա RAV 4» և այլն):
. «Գույքի նկատմամբ իրավունքը» սյունակում լրացվում է շարժական գույքի նկատմամբ իրավունքը (միանձնյա սեփականություն, ընդհանուր համատեղ սեփականություն, ընդհանուր բաժնային սեփականություն, անհատույց օգտագործում կամ վարձակալություն):
. «Թողարկման տարեթիվը» սյունակում լրացվում է շարժական գույքի թողարկման տարեթիվը:
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ԳՈՒՅՔ (ԱՆՇԱՐԺ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ՉՆՇՎԱԾ ԵՎ 8 ՄԼՆ ԴՐԱՄԸ ԿԱՄ ԴՐԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԳՈՒՅՔ)» բաժնում լրացվում են անշարժ և շարժական գույք բաժիններում չնշված և 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույքի վերաբերյալ տվյալները (գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ):
. «Թանկարժեք գույքի անվանում» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի անվանումը:
. «Թանկարժեք գույքի արժեքը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժեքը:
. «Թանկարժեք գույքի արժույթը» սյունակում լրացվում է թանկարժեք գույքի արժույթը:
. «ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ» բաժնում արտացոլվում են կուսակցության դրամական միջոցների մասին տվյալները` գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ:
. «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Չափ» սյունակում նշված դրամական միջոցի արժույթի անվանումը (ՀՀ դրամ, ՌԴ ռուբլի և այլն):
. «Չափը» սյունակի համապատասխան տողում լրացվում է հայտարարագիրը լրացնելու ամսվա 1-ի դրությամբ առկա դրամական միջոցների չափը (այդ թվում` բանկում ունեցած):
. «ԲԱԺՆԵՄԱՍ ԵՎ ՓԱՅԱԲԱԺԻՆ» բաժնում գրանցման համար սահմանված փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ բաժնեմասերի (բաժնետոմսերի) և փայաբաժինների արժեքը` ձեռք բերման գնով:
. «Կազմակերպության անվանումը» սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որտեղ կատարվել է ներդրումը:
. «Ներդրման տեսակը» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի տեսակը (բաժնեմաս, փայ, բաժնետոմս, պարտատոմս, չեկ և այլն):
. «Կազմակերպությունում ներդրման չափը` %-ներով» սյունակում լրացվում է կուսակցության ձեռք բերած բաժնեմասերի չափը տոկոսային արտահայտությամբ:
«ԵԿԱՄՈՒՏՆԵՐ» բաժնում արտացոլվում են գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվանը նախորդող 12 ամիսների ընթացքում ստացած եկամուտների մասին տվյալները:
. «Եկամտի տեսակը» սյունակում լրացվում են կուսակցության կողմից ստացած եկամուտները (անդամակցության վճարներ, եթե դրանք նախատեսված են կուսակցության կանոնադրությամբ, նվիրատվություններ, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով բյուջետային ֆինանսավորում և քաղաքացիական իրավական գործարքներից և օրենսդրությամբ չարգելված այլ եկամուտներ):
. Անդամակցության վճարները և ստացված նվիրատվությունները ներկայացվում են ընդհանուր մեկ թվով:
. «Եկամուտ վճարողի անվանումը, գտնվելու վայրը (ֆիզիկական անձի դեպքում` ազգանուն, անուն և հայրանուն, բնակության վայրը)» սյունակում լրացվում է կուսակցությանը եկամուտ վճարած կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը:
. Անդամակցության վճարների և նվիրատվությունների համար` անդամակցության վճար վճարող անձանց կամ նվիրատուի ազգանունը, անունը և հայրանունը, բնակության վայրը չի նշվում, այլ նշվում է հավաքական եզրույթ (օրինակ «կուսակցության անդամներ», «նվիրատու»):
. «Եկամտի չափը (գումարը)» սյունակի համապատասխան տողում լրացվում է եկամտի չափը:
. «Արժույթի տեսակը» սյունակի համապատասխան տողում նշվում է «Եկամտի չափը (գումարը)» սյունակում նշված գումարի (եկամտի) արժույթի անվանումը:»:
Պաշտոնական հրապարակման օրը` 12 մայիսի 2026 թվական: