Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2026 թվականի N 665-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սևակի փողոց 51/11 շենք, 1-ին մասնաշենք, 86 շինություն հասցեի 18.55 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 17092025-01-0216, շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.48817 հա հողամասի և 7257.42 քառ. մ մակերեսով շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 19/30590) և պոմպակայանի սարքավորումները` 8769200 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԷՅՋ ԲԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի մայիսի 14-ի

N 665-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 51/11 ՇԵՆՔ, 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ, 86 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                  |Չափման |Քանակը/  |Միավոր  |Ընդհանուր |

|ը/կ|                           |միավորը|զբաղեցրած|արժեքը  |շուկայական|

|   |                           |       |մակերեսը |(ՀՀ     |արժեքը    |

|   |                           |       |         |դրամ)   |(ՀՀ դրամ) |

|___|___________________________|_______|_________|________|__________|

|1. |Ք. Երևան,  Քանաքեռ-Զեյթուն,|քառ. մ |  18.55  |   ---  |   3650000|

|   |Պ. Սևակի  փողոց 51/11 շենք,|       |         |        |          |

|   |1-ին մասնաշենք, 86         |       |         |        |          |

|   |շինություն հասցեի          |       |         |        |          |

|   |պոմպակայան                 |       |         |        |          |

|___|___________________________|_______|_________|________|__________|

|2. |Ինվենտորային պոմպ`         |հատ    |    1    | 2581470|   2581470|

|   |հաճախականության            |       |         |        |          |

|   |կարգավորիչով, GRUNDFOS     |       |         |        |          |

|   |HIDRO MULTI-E 3 CME 5-6    |       |         |        |          |

|___|___________________________|_______|_________|________|__________|

|3. |Ինվենտորային պոմպ`         |հատ    |    1    | 2364390|   2364390|

|   |հաճախականության            |       |         |        |          |

|   |կարգավորիչով, GRUNDFOS     |       |         |        |          |

|   |HIDRO MULTI-E 3 CME 3-5    |       |         |        |          |

|___|___________________________|_______|_________|________|__________|

|4. |Փական 3/4                  |հատ    |    4    |    2835|     11340|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|5. |Փական 2 դ                  |հատ    |    2    |    9720|     19440|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|6. |Փական 11/4                 |հատ    |    1    |    6075|      6075|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|7. |Ֆիլտր 50                   |հատ    |    1    |    8505|      8505|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|8. |Փական 50                   |հատ    |    1    |   11340|     11340|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|9. |Փական 11/2                 |հատ    |    1    |    7290|      7290|

|___|___________________________|_______|_________|________|__________|

|10.|Դրենաժային պոմպ            |հատ    |    1    |  109350|    109350|

|__________________________________________________________|__________|

|Ընդամենը                                                  |   8769200|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2026
N 665-Ա
Որոշում