Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մայիսի 2026 թվականի N 646-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշման հավելվածի 40-րդ և 41-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ծախսային կարիքները` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափ սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1138 «Ազգային անվտանգության» ծրագրի գծով հաստատված հատկացումների գումարի մինչև 7,7 տոկոսը:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված վերաբաշխման սահմանաչափի շրջանակում վերաբաշխումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.05.2026
N 646-Ա
Որոշում