01.08.2026 -
040.0596.090615
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2015 թվականի N 596-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(6-րդ մաս)
Հավելված N 4.1
ՀՀ կառավարության
2015 թվականի մարտի 19-ի
N 596-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄԻՋԻՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ (II ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ) ՈՉ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ, ՄԵՆԱՏՆԵՐԻ) ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության կառույցների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակման, շինարարության թույլտվության տրամադրման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման հետ կապված հարաբերությունները:
2. Կառուցապատողին սեփականության կամ կառուցապատման իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության առնվազն 400 քառ. մետր մակերեսով հողամասի վրա 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա (նկուղ, կիսանկուղ) հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող շինությունների (այսուհետ` օբյեկտ) նախագծային փաստաթղթերի մշակումը, շինարարության թույլտվության տրամադրումը, շինարարական աշխատանքների իրականացումը և ավարտված շինարարության շահագործման փաստագրումն իրականացվում է սույն կարգով սահմանված պարզեցված ընթացակարգով:
3. Սույն կարգի իմաստով կառուցապատող են համարվում միայն ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ քաղաքաշինական գործունեությունը նախատեսվում է իրականացնել պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտիներում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում:
5. Ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) (այսուհետ` առաջադրանք) ստանալու նպատակով կառուցապատողը urban.e-gov.am քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի (այսուհետ` հարթակ) միջոցով իրավասու մարմնին ներկայացնում է N Պ-ՃՀԱՀ ձևի հայտ` կից N Պ-ՃՀԱ ձևով, որին կցվում են`
1) անձնագիրը կամ նույնականացման քարտը (էլեկտրոնային եղանակով).
2) կառուցապատվող հողամասի հատակագիծը` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ.
3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ կառուցապատման իրավունքը հաստատող փաստաթուղթը:
6. Եթե հայտում առկա են ձևական սխալներ կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ, եթե պահանջվում է սույն կարգի 12-րդ կետի 3-րդ ենթակետում նշված պետական կառավարման լիազորված մարմնի եզրակացությունը, ապա իրավասու մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, հարթակի միջոցով կառուցապատողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել ձևական սխալները (համալրել փաստաթղթերի ցանկը) կամ տեղեկացնում է այն պետական կառավարման լիազորված մարմնի մասին, որի եզրակացությունն անհրաժեշտ է ներկայացնել: Բացի սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերից կառուցապատողից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
7. Իրավասու մարմինը սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով.
1) կառուցապատողին տրամադրում է N Պ-ՃՀԱ-1 ձևին համապատասխան առաջադրանքը` վավերացված էլեկտրոնային ստորագրությամբ.
2) դիմում է մատակարար կազմակերպություններին` օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվություն) ստանալու համար: Մատակարար կազմակերպությունները իրավասու մարմնին տրամադրում են ելակետային տվյալներն իրավասու մարմնի հարցումը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Իրավասու մարմինը ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվություն) ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով կառուցապատողին է տրամադրում անհրաժեշտ ելակետային տվյալները (միացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը):
8. Էլեկտրոնային առաջադրանքի տրամադրման պահից կառուցապատողին հասանելի է էլեկտրոնային համակարգում, որի ավտոմատ կարգավորումների միջոցով կառուցապատողին ծանուցում է ուղարկվում նաև հայտում նշված էլեկտրոնային հասցեով:
9. Սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում ելակետային տվյալների չտրամադրումը (ժամկետի երկարաձգումը) խոչընդոտ չի հանդիսանում նախագծային կապալի պայմանագիր կնքելու, շինարարության թույլտվություն տրամադրելու, այն տրամադրելուց հետո` շինարարական աշխատանքներ կատարելու համար:
10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ առաջադրանքի չտրամադրման կամ առաջադրանքի տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում առաջադրանքը ձևավորվում է ինքնաշխատ` սույն կարգի N Պ-ՃՀԱ-1 ձևին համապատասխան` հայտը իրավասու մարմնին ներկայացնելու պահից 7-րդ աշխատանքային օրը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:
11. Սույն կարգի 10-րդ կետի հիմքով ստացված առաջադրանքը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ առաջադրանքի չտրամադրման հիմքով տրամադրման մասին:
12. Իրավասու մարմնի կողմից հայտը մերժվում է, եթե`
1) հայտում ամրագրված են այնպիսի ցուցանիշներ (պայմաններ), որոնք հակասում են տվյալ տարածքի տարածական պլանավորման փաստաթղթերի կամ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և այլ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին.
2) ներկայացվող փաստաթղթերը պարունակում են սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.
3) Որոշման N 1 հավելվածի 63-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված դեպքում առաջադրանքը համաձայնեցնելու իրավասությամբ օժտված պետական կառավարման լիազորված մարմնի բացասական եզրակացության առկայության դեպքում:
13. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել մերժված հայտում ներկայացված փաստաթղթերում և կրկին հայտ ներկայացնել իրավասու մարմին:
14. Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի հայտը և սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետներում հարթակի միջոցով կառուցապատողին տալիս է առաջադրանք, եթե բացակայում են հայտի մերժման հիմքերը:
15. Սույն կարգով առաջադրանքի գործողության ժամկետը սահմանվում է 1 տարի:
16. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված օբյեկտների կառուցման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կառուցապատողը նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի (այսուհետ` նախագծող) հետ կնքում է նախագծային կապալի պայմանագիր կամ օգտվում է բազմակի օգտագործման օրինակելի նախագծով: Նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային կապալի պայմանագրին կցվում է համայնքի պաշտոնական կայքում հասանելի, սույն կարգի N Պ-ՃՀԱՀ ձևի 3-րդ կետում կառուցապատողի կողմից լրացված տեղեկատվությունը` նախագծվող հողամասի բնութագիրը և N Պ-ՃՀԱ ձևում նշված նախագծային պահանջները: Նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ապահովվում է նախագծողի երաշխավորագրով, որը միաժամանակ հանդիսանում է նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը փոխարինող փաստաթուղթ: Բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքերում երաշխավորագիրը տրվում է միայն տեղակապման նախագծի վերաբերյալ:
17. Հեղինակային հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է աշխատանքը թողարկող պատասխանատու կապալառուն (նախագծողը):
18. Սույն կարգի 16-րդ կետի պահանջներին համապատասխան նախագծային փաստաթղթերի մշակումից կամ բազմակի օգտագործման օրինակելի նախագծի ընտրությունից հետո կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման, իսկ բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքում` տեղակապման նախագիծը հաստատելու նպատակով դիմում է իրավասու մարմնին` սույն կարգի N Պ-ՇԹԴ ձևին համապատասխան` կից ներկայացնելով.
1) օրենքով սահմանված տեղական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված վճարման հանձնարարականը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը.
2) առաջադրանքը.
3) նախագծային փաստաթղթերը և նախագծողի գրավոր երաշխավորագիրը.
4) բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կառուցապատում իրականացնելու դեպքերում` տեղակապման նախագծի վերաբերյալ երաշխավորագիրը:
19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված դիմումը իրավասու մարմնին է ներկայացվում հարթակի միջոցով:
20. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ կամ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա իրավասու մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան, կառուցապատողին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել ձևական սխալները (համալրել փաստաթղթերի ցանկը): Բացի սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերից կառուցապատողից այլ փաստաթղթեր չեն կարող պահանջվել:
21. Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում և իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվության տրամադրման դիմումը մերժվում է, եթե`
1) նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում առաջադրանքով սահմանված պայմաններին և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին.
2) սույն կարգի 18-րդ կետով սահմանված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 20-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.
3) նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրման մասին դիմումը ներկայացվել է առաջադրանքի գործողության ժամկետը լրանալուց հետո:
22. Կառուցապատողը կարող է համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարել մերժված դիմումում ներկայացված փաստաթղթերում և կրկին դիմում ներկայացնել իրավասու մարմին` առաջադրանքի գործողության ժամկետի սահմաններում: Տվյալ դեպքում թույլտվության տրամադրման ժամկետը վերահաշվարկվում է լրամշակած փաթեթի մուտքագրման օրվանից:
23. Իրավասու մարմինը սույն կարգի N Պ-ՇԹ ձևով սահմանված շինարարության թույլտվությունը կառուցապատողին տրամադրում է կամ մերժում է շինարարության թույլտվության տրամադրումը հարթակի միջոցով դիմումը իրավասու մարմնին ներկայացնելու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում:
24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում իրավասու մարմնի էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման կամ շինարարության թույլտվության տրամադրման մերժման մասին որոշման չկայացման դեպքում շինարարության թույլտվությունը ձևավորվում է ինքնաշխատ` 7-րդ աշխատանքային օրը լրանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այն ուժի մեջ է մտնում և հասանելի է լինելու կառուցապատողին (կարող է ներբեռնվել) միայն սույն կարգի 26-րդ կետում սահմանված ժամկետում (10 աշխատանքային օր) իրավասու մարմնի կողմից շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը հավաստումը հարթակի միջոցով կառուցապատողին չուղարկելու (չիրազեկելու) օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
25. Սույն կարգի 24-րդ կետի հիմքով ուժի մեջ մտած և ստացված շինարարության թույլտվությունը պարունակում է ավտոմատ նշում իրավասու մարմնի կողմից սահմանված ժամկետում էլեկտրոնային ստորագրությամբ շինարարության թույլտվության չտրամադրման հիմքով տրամադրման և ուժի մեջ մտնելու մասին: Սույն կարգի 24-րդ կետի հիմքով ստացված շինարարության թույլտվությունը չի կարող համարվել տրամադրված, եթե առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքեր:
26. Շինարարության թույլտվության առ ոչինչ լինելը հավաստվում է իրավասու մարմնի կողմից, ինչի մասին իրավասու մարմինը 3-օրյա ժամկետում հարթակի միջոցով իրազեկում է կառուցապատողին` միաժամանակ նշելով նախագծի լրամշակման ենթակա մասերը: Իրավասու մարմինը շինարարության թույլտվության առ ոչինչ լինելու հավաստումը հարթակի միջոցով ներկայացնում կառուցապատողին սույն կարգի 24-րդ կետում նշված ժամկետում շինարարության թույլտվության ինքնաշխատ ձևավորվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:
27. Սույն կարգով շինարարության թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 3 տարի, որը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
28. Սույն կարգի համաձայն ինքնաշխատ ներբեռնված շինարարության թույլտվության փաստով հավաստվում է նախագծային փաստաթղթերի համաձայնեցված լինելու հանգամանքը իրավասու մարմնի կողմից:
29. Կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները կարող են կատարվել միայն շինարարության թույլտվությունը սույն կարգի 24-րդ կետի համաձայն ուժի մեջ մտնելուց հետո` դրան հաջորդող օրվանից:
30. Իրավասու մարմինը` քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող նախագծային փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե (այսուհետ` կոմիտե): Կոմիտեն, վերոնշյալ անհամապատասխանությունը հաստատվելու դեպքում, ձեռնարկում է «Լիցենզավորման մասին» օրենքի 34-36-րդ հոդվածներով կամ «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.6-11.8-րդ հոդվածներով իրեն վերապահված գործողություններ:
31. Կառուցված օբյեկտի ավարտը և շահագործման ենթակա լինելու փաստը հավաստվում է տեխնիկական հետազննության եզրակացությամբ, իսկ ոչ էական շեղումներով կառուցված լինելու հանգամանքը հավաստվում է որակավորված չափագրողի կողմից կատարված չափագրության հիման վրա արտոնագրված ճարտարապետի կողմից տրված մասնագիտական եզրակացությամբ:
32. Սույն կարգի 31-րդ կետում նշված «ոչ էական շեղումներ» հասկացությունը կիրառվում է այն իմաստով, որը սահմանված է Որոշման N 1 հավելվածի 171.3-րդ կետում:
33. Կառուցապատողի կողմից սույն կարգի 31-րդ կետում նշված տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը և արտոնագրված ճարտարապետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը, օրենքով սահմանված տեղական վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված վճարման հանձնարարականը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը հարթակ մուտքագրելուց հետո ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևավորվում է ինքնաշխատ` սույն կարգի N Պ-ԱՇ ձևին համապատասխան:
34. Սույն կարգի 33-րդ կետի համաձայն ինքնաշխատ ներբեռնված ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) պարունակում է ավտոմատ նշում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) իրավասու մարմնի կողմից տրամադրված համարվելու մասին:
Ձև N Պ-ՃՀԱՀ
I. ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ__________մարզի________
համայնքի ղեկավար
________________________________________________________________ -ին
(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)
Կառուցապատող ___________________________________________________-ից
________________________________________________________________-ից
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,
հանրային ծառայությունների համարանիշ, էլեկտրոնային հասցեն)
ՀԱՅՏ
Խնդրում եմ տրամադրել ստորև ներկայացվող Ձև N Պ-ՃՀԱ ձևաչափում ամրագրված պայմաններին համապատասխան պարզեցված ճարտարապետահատակագծային առաջադրանք ______________________________________________________________ ________________ 2 վերգետնյա և մեկ ստորգետնյա (նկուղային, կիսանկուղային) հարկով, 300 քմ չգերազանցող բնակելի տան և 50 քմ չգերազանցող օժանդակ շինության___________________________________________ քաղաքաշինական օբյեկտի նախագծի մշակման համար
(օբյեկտի անվանումը, հակիրճ բնորոշումը)
Ինչպես նաև ինժեներական ցանցերին միանալու ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ (լրացվում է, եթե կառուցապատվող օբյեկտի համար առաջանում է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն)
____________________________________________________________________:
(ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, էլեկտրամատակարարում
և այլն)
1. Հողամասի տվյալներ ________________________________________________
(մարզի, համայնքի, փողոցի անվանումը, հասցե, հողամասի ծածկագիրը)
2. Նախատեսում եմ __________ բնակելի տուն ___________________________
(օբյեկտի գործառնական նշանակությունը, նախատեսվող հարաչափերը`
___________________________________________________________________:
բարձրությունը, հարկայնությունը, կառուցապատման և ընդհանուր
մակերեսները)
3. Կից ներկայացվում են չափորոշիչները.
ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)
1. Հողամասը գտնվում է_______________________________________________
___________________________________________________________________
(Մարզ, համայնք, բնակավայրի անվանում, հասցե, ծածկագիրը)
1.1. Հողատեսքի նպատակային և գործառնական նշանակությունը
___________ «Բնակավայրերի հողեր» նպատակային և բնակելի գործառնական նշանակություն ________________________________________________________
(հողամասի դիրքը քաղաքաշինական միջավայրում, նպատակային և գործառնական
նշանակությունը)
2. (*) Հողամասի չափերը համաձայն բնակավայրի գլխավոր հատակագծով սահմանված պահանջների, բայց ոչ պակաս, քան 400 քմ (0.04 հա)
___________________________________________________________________
(հողամասի սահմանները` կոորդինատային նշահարմամբ, մակերեսը (հա))
3. Հողամասի առկա վիճակը___________________________________________
(օգտագործումը, նշանակությունը, հարկայնությունը, շինարարական
նյութերը և այլն), կանաչապատումը, բարեկարգումը և այլն)
(*) Տրանսպորտային պայմանները
__________________առկա է/ նախատեսվում է___________________________
(ճանապարհների/մոտեցումների առկայությունը)
4. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ (ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, տաք ջրի մատակարարման, էլեկտրամատակարարման, էլեկտրոնային հաղորդակցության համակարգեր)
_____________առկա են/նախատեսվում են_______________________________
(նախագծվող հողամասով կամ կից տարածքով անցնող ինժեներական
ենթակառուցվածքները, այդ թվում` ստորգետնյա)
5. (*) Կից հողամասեր _______ բնակավայրերի
բնակելի/հասարակական/գյուղատնտեսական____________________________
(կից հողօգտագործումների անվանումը և դրանց սահմանները` համաձայն
ներկայացված սխեմայի)
6. (*) Հատակագծային սահմանափակումներ
___________________________________________________________________
(տեղանքում գործող արտադրական, պաշտպանվող օբյեկտների,
ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների
նկատմամբ սահմանափակումները, այդ թվում` սերվիտուտները)
Ձև N Պ-ՃՀԱ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
(աստղանիշով (*) նշված դրույթների գրաֆիկական արտացոլումը տրամադրվում է կից ներկայացվող ամփոփ սխեմայով` Մ 1:500)
1. Նախագծային պահանջներ
_________________________________________________________________________
(ելնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և
նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներից, առկա քաղաքաշինական
ծրագրային փաստաթղթերի դրույթներից` առաջարկություններ ճակատների
ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների
համամասնությունների և գունային լուծումների վերաբերյալ)
1.1. (*) օբյեկտի հեռավորությունը կարմիր գծից (մետր)` համաձայն համայնքի գլխավոր հատակագծով սահմանված պայմանների, քաղաքաշինական նորմերի պահանջների.
1.2. (*) հեռավորությունը հարևան հողամասերից (օբյեկտներից, մետր)` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1.3. թույլատրելի բարձրությունը (մետր)` մինչև երկու վերգետնյա հարկ (լանջավոր տանիքի դեպքում` մինչև 10 մետր, հարթ տանիքի դեպքում մինչև 8 մետր).
1.4. կառուցապատման խտության գործակիցը (կառույցի (կառույցների) ընդհանուր մակերեսի հարաբերությունը հողամասի մակերեսին)` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների.
1.5. կառուցապատման տոկոսը (կառուցապատվող (անջրանցիկ) տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%)
1) հողամասի կառուցապատվող (անջրանցիկ) տարածքը` մինչև 40%
1.6. կանաչապատման տոկոսը (կանաչապատ տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին` տոկոսներով (%) 60% և ավելի
1.7. այլ պահանջներ _______________________________________
2. Ստորգետնյա (նկուղ), կիսանկուղի և առաջին հարկերի տարածքների օգտագործման պայմանները` հնարավոր է նախատեսել ստորգետնյա հարկ:
3. (*) Ինժեներական ցանցեր և սարքավորումներ
Պահանջներ` գոյություն ունեցող և նախագծվող ենթակառուցվածքների ու
ցանցերի նկատմամբ
3.1. (*) ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրի մատակարարում
______________________________Համաձայնեցումը կցվում է _________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.2. (*) էլեկտրամատակարարում
_________________Համաձայնեցումը կցվում է ______________________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.3. (*) գազամատակարարում
________________Համաձայնեցումը կցվում է__________________
(անհրաժեշտության դեպքում` համաձայն մատակարարող կազմակերպության
կողմից տրված ինժեներական ենթակառուցվածքների նախագծման
ելակետային տվյալներ)
3.4. (*) էլեկտրոնային հաղորդակցության մալուխատար կոյուղու (ներառյալ դիտահորը) տեղադիրքը
________________ Համաձայնեցումը կցվում է _____________________________
(համաձայն N 1 հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված
ելակետային տվյալների)
3.5. թույլ հոսանքներ
3.6. աղբահանություն կազմակերպված
4. Տարածքի ինժեներական
նախապատրաստում___________________ համահարթեցում
(ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման, ինժեներական
պաշտպանության միջոցառումները)
5. Բարեկարգում ___ ըստ ներկայացված առաջարկության____________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ պահանջները, կանաչապատում,
ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում, գովազդ և այլն)
6. Շինարարական նյութեր ըստ համայնքի գոտևորման նախագծի չափորոշիչների
(շինարարական նյութերի օգտագործման առաջարկությունները տանիքների,
ճակատների լուծումների, արտաքին դռների, պատուհանների վերաբերյալ)
7. Պաշտպանական կառույցներ
(ըստ սահմանամերձ բնակավայրերի պահանջների և կառուցապատողի
համաձայնության` արտակարգ իրավիճակներում մարդկանց և օբյեկտների
պաշտպանության միջոցառումները)
8. Հակահրդեհային պահանջներ` համաձայն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների (հակահրդեհային անվտանգության ապահովման միջոցառումները)
9. Հաշմանդամություն ունեցող անձանց Համաձայն նորմատիվատեխնիկական
և բնակչության սակավաշարժ խմբերի փաստաթղթերի պահանջների:
պաշտպանության միջոցառումներ
10. Շրջակա միջավայրի պահպանում Համաձայն նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջների:
(շրջակա միջավայրը վտանգավոր
ազդեցությունից բացառելու
միջոցառումները)
11. Շինարարության կազմակերպում ___________________________________
(առաջարկություններ շինարարության
հետ կապված անբարենպաստ ազդեցության
բացառման, քաղաքային տնտեսության և
տրանսպորտի անխափան աշխատանքի
ապահովման վերաբերյալ)
12. Քաղաքաշինական կանոնադրությամբ (առկայության դեպքում) սահմանված լրացուցիչ պայմաններ
13. Կից ներկայացնում եմ`
1) անձնագիրը կամ նույնականացման քարտը (էլեկտրոնային եղանակով).
2) տեղագրական հանույթի վրա կառուցապատվող հողամասի հատակագիծը (սխեման)` նախագծվող օբյեկտի առաջարկվող տեղանշմամբ.
(կոորդինատային նշահարումը, կից հողօգտագործումների անվանումներն ու
սահմանները և դրանց վրա կառուցված օբյեկտները)
3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթուղթը.
4) պետական կառավարման լիազորված մարմնի եզրակացությունը (լրացվում է, եթե այն պահանջվում է իրավասու մարմնի կողմից` կրկին հայտ ներկայացնելու դեպքում):
Կառուցապատող _____________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ ________ 20_ թ.
(ձևը փոփ. 16.07.2026 թիվ 1057-Ն որոշում)
Ձև N Պ-ՃՀԱ-1
(զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ___________________________________
(մարզը, համայնքը)
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
N ____ _____ ___________ 20 _ թ.
Օբյեկտ
Բնակելի տուն
______________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, կառուցում)
Մեկ փուլով նախագծային փաստաթղթերի մշակման համար:
Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա)
(ռիսկայնության աստիճանը (կատեգորիան), նախագծման փուլերը և այլն)
Գտնվելու վայրը _____________________________________________________
(մարզի, համայնքի, փողոցի անվանումները, շենքի համարը,
հողամասի ծածկագիրը)
Կառուցապատող ________________________________________________________
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի
անունը, ազգանունը,
______________________________________________________________________
բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
Առաջադրանքի տրամադրման հիմքը ________________________________________
(կառուցապատման նպատակով ՀՀ օրենսդրությամբ
սահմանված)
Առաջադրանքի գործողության ժամկետը
ՀՀ կառավարության որոշմամբ
սահմանված կարգով 1 տարի
__________________________________________________________________________
(N 1 հավելվածի 32-րդ կետին համապատասխան)
ՆԱԽԱԳԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
1. Հողամասի___________________________________________________________
չափերը (հողամասի մակերեսը (հա)
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Ճարտարապետահատակագծային Բնակելի տունը նախագծել հողամասի
պահանջներ սահմաններում` մինչև 300 քմ ընդհանուր
մակերեսով, հնարավոր է նախատեսել օժանդակ
նշանակության, 50 քմ ընդհանուր մակերեսը
չգերազանցող շինություններ
(ելնելով Հայաստանի Հանրապետության
օրենսդրության և նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջներից, առկա
քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի
դրույթներից կամ դրանց բացակայության
դեպքում` կազմավորված (կազմավորվող)
քաղաքաշինական միջավայրի պայմաններից`
առաջարկություններ ճակատների ձևավորման,
տանիքների, արտաքին դռների, պատուհանների
համամասնությունների և գունային
լուծումների վերաբերյալ)
3. Օբյեկտի հեռավորությունը Համաձայն համայնքի գլխավոր հատակագծով
կարմիր գծից (մետր) սահմանված պայմանների, քաղաքաշինական
նորմերի պահանջների:
3.1. հեռավորությունը Համաձայն նորմատիվատեխնիկական
հարևան հողակտորներից փաստաթղթերի պահանջների, ՀՀ
(օբյեկտներից) (մետր) քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023
թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով
հաստատված հավելվածի:
3.2. թույլատրելի Մինչև երկու վերգետնյա հարկ (լանջավոր
բարձրությունը (մետր) տանիքի դեպքում` մինչև 10 մետր, հարթ
տանիքի դեպքում` մինչև 8 մետր)
3.3. կառուցապատման խտության Համաձայն նորմատիվատեխնիկական
գործակիցը (կառույցի փաստաթղթերի պահանջների:
(կառույցների) ընդհանուր
մակերեսի հարաբերությունը
հողամասի մակերեսին)
3.4. կառուցապատման տոկոսը
(կառուցապատվող (անջրանցիկ)
տարածքի հարաբերությունը
հողամասի մակերեսին`
տոկոսներով (%) Մինչև 40% _______________
3.5. կանաչապատման տոկոսը
(կանաչապատ տարածքի
հարաբերությունը հողամասի
մակերեսին` տոկոսներով (%) 60% և ավելի ________________
3.6. այլ պահանջներ ______________________________________
4. Ստորգետնյա, կիսանկուղի և Հնարավոր է նախատեսել ստորգետնյա հարկ:
առաջին հարկերի տարածքների
օգտագործման պայմանները
5. Ինժեներական ցանցեր և Պահանջներ` գոյություն ունեցող և
սարքավորումներ նախագծվող ենթակառուցվածքների ու ցանցերի
նկատմամբ
5.1. ջրամատակարարում, Կցվում է ______________________________
կոյուղի, տաք ջրի (համաձայն մատակարարող
մատակարարում կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.2. էլեկտրամատակարարում Կցվում է ______________________________
(համաձայն մատակարարող
կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.3. գազամատակարարում Կցվում է ______________________________
(համաձայն մատակարարող
կազմակերպության տեխնիկական
պայմանների)
5.4. էլեկտրոնային Կցվում է ______________________________
հաղորդակցության մալուխատար (համաձայն N 1 հավելվածի 57-րդ
կոյուղու (ներառյալ դիտահորը) կետի 2-րդ ենթակետով սահմանված
տեղադիրքը ելակետային տվյալների) 5.5.
թույլ հոսանքներ
5.6. աղբահանություն Կազմակերպված
6. Տարածքի ինժեներական ________________________________________
նախապատրաստում (ռելիեֆի կազմակերպման, ջրահեռացման,
ինժեներական պաշտպանության
միջոցառումները)
7. Բարեկարգում _______________________________________
(լանդշաֆտային պլանավորման վերաբերյալ
պահանջները, կանաչապատում,
ճարտարապետական փոքր ձևեր, ցանկապատում,
գովազդ և այլն)
8. Շինարարական նյութեր ___________ ըստ համայնքի գոտևորման
նախագծի չափորոշիչների
______________________________________
(շինարարական նյութերի օգտագործման
առաջարկությունները տանիքների, ճակատների
լուծումների, արտաքին դռների,
պատուհանների վերաբերյալ)
9. Պաշտպանական կառույցներ _______________________________________
(ըստ սահմանամերձ բնակավայրերի
պահանջների և կառուցապատողի
համաձայնության` արտակարգ իրավիճակներում
մարդկանց և օբյեկտների պաշտպանության
միջոցառումները)
10. Հակահրդեհային պահանջներ Համաձայն նորմատիվատեխնիկական
փաստաթղթերի պահանջների:
(հակահրդեհային անվտանգության ապահովման
միջոցառումները)
11. Հաշմանդամություն ունեցող Համաձայն նորմատիվատեխնիկական
անձանց և բնակչության փաստաթղթերի պահանջների:
սակավաշարժ խմբերի
պաշտպանության միջոցառումներ
12. Շրջակա միջավայրի Համաձայն նորմատիվատեխնիկական
պահպանում փաստաթղթերի պահանջների:
(շրջակա միջավայրը վտանգավոր
ազդեցությունից բացառելու
միջոցառումները)
13. Շինարարության ____________________________________
կազմակերպում (առաջարկություններ շինարարության հետ
կապված անբարենպաստ ազդեցության
բացառման, քաղաքային տնտեսության և
տրանսպորտի անխափան աշխատանքի ապահովման
վերաբերյալ)
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
14. Նախագծային Նախագիծը թողարկող պատասխանատու
փաստաթղթերի կապալառուի երաշխավորագիր:
փորձաքննությանը
ներկայացվող պահանջներ (Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված փորձաքննության
տեսակը կամ նախագծողի երաշխավորագիրը`
հղում կատարելով համապատասխան իրավական
ակտին)
15. Այլ պայմաններ ______________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ (ստորագրությունը, անունը, ազգանունը)
(ձևը փոփ. 16.07.2026 թիվ 1057-Ն որոշում)
Ձև N Պ-ՇԹԴ
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ համաձայնեցնել նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն
(կամ երկարաձգել ______ _______20_ թ. N շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը)
___________________________________________________________________________
(նոր կառուցում, վերակառուցում) օբյեկտի անվանումը, հակիրճ
բնորոշումը,
- շահագործման թույլտվության ստացման ժամկետը` ավարտական ակտի տրամադրման օրը:
աշխատանքների կատարման համար ___________________________________________________________ հողամասի վրա,
(մարզը, համայնքը, փողոցը, շենքը, հողամասի գտնվելու
վայրը, ծածկագիրը)
Հայտնում եմ`
1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`
1) մշակվել են
__________________________________________________________________________
(նախագծային աշխատանքների կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)
______________________________________________________________________
կողմից.
2) ստացել են __ ________ 20 թ. N նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը
____________________________________________________________________կողմից:
(նշել երաշխավորագիր ներկայացնող կապալառուի անվանումը, լիցենզիայի համարը)
2. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`__________________________________
(բարձրությունը, պարագծային չափերը, կառուցապատման մակերեսը,
__________________________________________________________________________
ընդհանուր և օգտակար մակերեսները, շինարարական ծավալը,
3. Պարտավորվում եմ`
1) շինարարական աշխատանքներն իրականացնել շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում և ստանալ ավարտական ակտ
______________________________________________________________________
(նշել շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամանակահատվածը)
2) ապահովել շահագործման թույլտվության ստացման համար անհրաժեշտ վիճակը` ավարտական ակտի տրամադրման օրը.
3) գործող կարգին համապատասխան և սույն դիմումում նշված տեղեկությունների հետ կապված բոլոր փոփոխությունների մասին հայտնել
__________________________________________________________________:
(նշել N 1 հավելվածի 133-րդ կետով սահմանված մարմինները)
4. Ներկայացնում եմ`
1) օբյեկտի նախագծային փաստաթղթերը
_____________________________________________________________ թերթ.
2) նախագծային աշխատանքները թողարկող պատասխանատու կապալառուի երաշխավորության պայմանագիրը
_____________________________________________________________ թերթ,
3) անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի` անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթուղթը
______________________________________________________________
4) ____ ________ 20 թ. N առաջադրանքը.
5) շինարարության թույլտվության տեղական տուրքի (կամ սույն որոշման N 1 հավելվածի 98-րդ կետով սահմանված եղանակով) մուծման անդորրագիրը:
Կրկին ներկայացվող դիմումին կցվում են ստացված դիտողություններին համապատասխան լրամշակված նախագծային փաստաթղթերը (ներառյալ լրակազմն ամբողջացնող փաստաթղթերը)
___________________________________________________________________
Կառուցապատող ___________________________________________________
(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Ձև N Պ-ՇԹ
(զինանշան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ _________________________________________
(ՀՀ մարզ, համայնք)
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
N ______ ______ __________ 20___ թ.
Տրված է կառուցապատող _____________________________-ին
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը,
__________________________________________________________________________
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, հողամասի գտնվելու վայրը) __________________________________________________________________ օբյեկտի
(օբյեկտի անվանումը, ռիսկայնության աստիճանը (կատեգորիան), հակիրճ
բնութագիրը, հիմնական ցուցանիշները)
շինարարական աշխատանքների կատարման:
1. Օբյեկտի նախագծային փաստաթղթերը`
1) մշակվել են________________________________________________________
(նախագծային փաստաթղթերի փուլը, նախագծային աշխատանքների ___________________________________________________________________ կողմից.
կապալառուի անվանումը, արտոնագրի համարը)
2) ստացել է նախագիծը թողարկող ______________________________________
պատասխանատու կապալառուի (նշել նախագիծը թողարկող պատասխանատու
երաշխավորագիրը` կապալառուի երաշխավորության պայմանագրի
համարը)
2. Շինարարական աշխատանքներն իրականացնել 3 տարվա ընթացքում`
(նշել շինարարության նորմատիվային տևողությունը)
ներառյալ ավարտական ակտի տրամադրման համար ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:
2.1. Ապահովել օբյեկտի շահագործման թույլտվության ստացումը` ավարտական ակտի տրամադրման օրը`
ներառյալ ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը:
3. Նախագծային փաստաթղթերը փոփոխվել են (լրացվում է N 1 հավելվածի 108-րդ կետով նախատեսված դեպքերում)________________________________________ կողմից
(նախագծային աշխատանքների կապալառուի
անվանումը, լիցենզիայի համարը)
և սահմանված կարգով ____________________________________________
համաձայնեցվել (նշել իրավասու մարմնի անվանումը)
իրավասու մարմնի
__________________________________________________________________ հետ:
(նշել օրենքով սահմանված համաձայնեցնող մարմինների անվանումները)
4. Հատուկ պայմաններ`
1) կառուցապատողը, նախքան շինարարությունն սկսելը, ինչպես նաև դրա ընթացքում պարտավոր է հասցվելիք վնասների փոխհատուցման համար համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ.
2) շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտելու դեպքում գործում են N 1 հավելվածի 123-126-րդ կետերով սահմանված պահանջները.
5. Այլ պայմաններ___________________________________________________:
6. Կառուցապատողը շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ, համաձայն N 5 հավելվածի N 2-5 ձևի, տեղեկացնում է իրավասու մարմնին:
7. Թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, նախագծային փաստաթղթերին և նորմատիվ-տեխնիկական պահանջներին համապատասխան:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
_______________________ ____________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(ձևը փոփ. 16.07.2026 թիվ 1057-Ն որոշում)
Ձև N Պ-ԱՇ
(նկար)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ____________________________________________
(ՀՀ մարզը, համայնքը)
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ)
N ___ ______________ 20_ թ.
Կառուցապատող____________________________________________ կողմից
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)
կառուցված _______________________________________________________,
(օբյեկտի անվանումը)
որը գտնվում է_____________________________________________ հասցեում`
(օբյեկտի տեղադրությունը, հասցեն)
համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի`
1. նախագծային փաստաթղթերը մշակվել են___________________________
(նախագծային կազմակերպության անվանումն օրենքով սահմանված դեպքերում`
լիցենզիայի համարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, լիցենզիայի
համարը)
____________________________________________________________ կողմից.
2. շինարարությունն սկսվել է ___________________________________ կողմից
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)
տրված ____ ________ 20 թ. N ______ շինարարության թույլտվության համաձայն.
3. շինարարությունն իրականացվել է ______________________________________ կողմից ____________________________________________________________________
4. օբյեկտի հիմնական ցուցանիշներն են`___________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
5. հատուկ պայմանները __________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
ՀԻՄՔԵՐ`
1) օբյեկտի տեխնիկական վիճակի մասին համապատասխան հետազննության
դրական եզրակացությունը ___________ թերթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
______________ՄԱՐԶԻ____________________________ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_______ _____________ 20 թ.
(4.1-ին հավելվածը լրաց. 25.12.2025 թիվ 1969-Ն որոշում)