Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2026 թվականի N 748-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2326-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԶԻՋՎԱԾ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը` առանձին ֆիզիկական անձանց սոցիալական պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և համապատասխան ֆինանսական կազմակերպության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված կարգով կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանը փոխանցված և հարկադիր կատարողական վարույթում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի, բացառությամբ ոսկյա իրերի, գրավով ապահովված ֆիզիկական անձանց պարտավորությունները` պայմանով, որ այդ պարտավորությունների հիմնական գումարի չափը յուրաքանչյուր պարտապանի գծով զիջման օրվա դրությամբ չի գերազանցում 5,000,000 դրամը` ձևակերպելով որպես այդ անձանց տրամադրված պետական ֆինանսական աջակցություն:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ապահովել համապատասխան ֆիզիկական անձանց հետ պարտքի ներման համաձայնագրերի կնքումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2026
N 748-Ա
Որոշում