Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2026 թվականի N 800-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ա որոշման N 1 հավելվածի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5.3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. հունիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 4-ի

N 800-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՐՄ ՊՏՈՒՂԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԵՎ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Միջոցառման նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների (այսուհետ` արտադրանք) մրցունակության բարձրացումն է` արտահանված արտադրանքի համար փոխհատուցում տրամադրելու միջոցով:

2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը իրականացրել են արտադրանքի արտահանում:

3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`

1) ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.

2) լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.

3) պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.

4) ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 ՀՀ դրամ:

4. Փոխհատուցման տրամադրման գործընթացը նախաձեռնում է տնտեսավարող սուբյեկտը, որը փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով, սույն միջոցառման N 1 ձևին համապատասխան դիմում (այսուհետ` դիմում) է ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն), որին կցում է`

1) ապրանքի տարանցման հայտարարագիր կամ ապրանքների հայտարարագրի (հայտարարագրերի) պատճենը (պատճենները).

2) հաշվարկային փաստաթուղթ (հաշիվ ապրանքագիր):

5. Տնտեսավարող սուբյեկտը փոխհատուցման ստացման դիմումը ներկայացնում է 2026 թվականի հուլիսի 1-ից հետո:

6. Փոխհատուցման տրամադրման դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուի և նախարարության միջև կնքվում է Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառման շրջանակներում փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիր:

7. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 12 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է դիմումի ուսումնասիրություն և անհամապատասխանությունների բացակայության դեպքում կազմում է սույն միջոցառման N 2 ձևին համապատասխան եզրակացություն, որի հիման վրա նախարարության համապատասխան ստորաբաժանումը, համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման գումարը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին:

8. Նախարարության կողմից դիմումը մերժվում է, եթե`

1) դիմումին կից չեն ներկայացվել սույն միջոցառման 4-րդ կետում նշված փաստաթղթերը կամ դրանցում ներառված տեղեկատվությունը թերի է.

2) դիմումին կից ներկայացվել է 3-րդ կետում նշված ապրանքներից բացի նաև այլ ապրանք կամ դիմումով պահանջվում է միջոցառման գործողության ժամկետից դուրս արտահանված արտադրանքի համար աջակցություն.

3) նոր դիմումը ներկայացվել է սույն միջոցառման 10-րդ կետում նշված ժամկետի խախտմամբ:

9. Նախարարության կողմից դիմումի մերժման դեպքում արձանագրվում է (արձանագրվում են) մերժման հիմքը (հիմքերը) և դիմումատուին պատշաճ կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է այդ մասին:

10. Մերժումը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել մերժման հիմքերը և ներկայացնել նոր դիմում:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________-ԻՑ

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ-ն, հեռախոսահամարը և

էլեկտրոնային փոստի հասցեն)

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ _________________________________ՀԱՄԱՐ

(նշել արտադրանքի անվանումը)

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ __________________________________________________-ի կողմից

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար

փոխհատուցման ենթակա (__________________________________________) դրամը

(նշել գումարի չափը տառերով)

փոխանցել_________________________-ի________________________-ում գործող

             (նշել տնտեսավարող         (նշել բանկի անվանումը)

            սուբյեկտի անվանումը)

 

N __________________________________ հաշվեհամարին:

 

Ստորագրող

__________________________ ___________________________

         (պաշտոնը)                  (անունը, ազգանունը)

______________________

(ստորագրությունը)

 

____ _____________________ 20___թ.

 

Կ.Տ.

 

Ձև N 2

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N __

 

_______________________________________________-Ի ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ _______________________________________ ՀԱՄԱՐ

(նշել արտադրանքի անվանումը)

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 20__ թվականի

______________________________________________-ի

(նշել ամիսը և օրը)

N _____________________ դիմումի համաձայն___________________________-ի

      (նշել մուտքի համարը)          (նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը)

 

(ՀՎՀՀ`______________) կողմից 2026 թվականի հունիս ամսին Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանված արտադրանքի համար փոխհատուցման չափը կազմում է _____________________ (___________________________________) դրամ

      (նշել գումարի չափը թվերով)    (նշել գումարի  չափը տառերով)

և այդ չափով փոխհատուցումը ենթակա է վճարման_____________________________-ի

(նշել տնտեսավարող սուբյեկտի անվանումը) _______________________-ում գործող N_____________________հաշվեհամարին:

 (նշել բանկի անվանումը)               (նշել հաշվեհամարը)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

______________________  __________________ _________________________

    (նշել ստորաբաժանման      (ստորագրությունը)   (ստորաբաժանման ղեկավարի

         անվանումը)                                 անունը, ազգանունը)

 

____ _______________ 20__ թ.

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2026
N 800-Լ
Որոշում