ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունիսի 2026 թվականի N 803-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ապրանք`» բառից հետո լրացնել «Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսության (տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչ` A) ՏԳՏԴ A 01.1 (բացառությամբ` ՏԳՏԴ A 01.11, ՏԳՏԴ A 01.12, ՏԳՏԴ A 01.14, ՏԳՏԴ A 01.15), ՏԳՏԴ A 01.2 խմբերի արտադրանքը (ապրանքը),» բառերով.
2) որոշման հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «որի» բառը փոխարինել «որոնց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելու օրվանից կատարված արտահանումների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2026 թ. հունիսի 4
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 4 հունիսի 2026 թվական: