Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հունիսի 2026 թվականի N 821-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» N 954-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով`

«1.1. Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ` հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կիրականացվի փուլային եղանակով` յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում նվազեցված կազմով ձևավորված դասարանների` հաջորդ դասարան փոխադրմամբ, և կներդրվի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից` առաջին դասարաններում` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26, անհնարինության դեպքում` մինչև 30 սովորող:

1.2. Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից` դպրոցը կարող է իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը` սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով:

1.3. Սահմանել, որ հաստատությունում մինչև սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված` դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)` 30:».

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. հունիսի 11

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի հունիսի 11-ի

N 821-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 954-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հաստատության դասարանների կազմավորման հետ կապված իրավահարաբերությունները:

2. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում դասարանը միևնույն առարկայացանկով սահմանված առարկաները նույն ծրագրերով ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբն է:

3. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում դասարաններ չեն կազմավորվում:

4. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում տվյալ առարկան հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրող սովորողներից կազմավորվում են ուսումնական խմբեր:

5. Հիմնական դպրոցում դասարանները` յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, իսկ ավագ դպրոցում` ուսումնական խմբերը յուրաքանչյուր կիսամյակի համար կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա` դպրոցի տնօրենի հրամանով` պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված` Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:

6. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարանը և ուսումնական խումբը կազմավորվում են, եթե սովորողների թիվը գերազանցում է` սույն որոշմամբ դասարանների և ուսումնական խմբերի համար սահմանված սովորողների թվին: Մեկից ավելի դասարանների կազմավորման դեպքում սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ:

7. Դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ ուսումնական խմբերը` յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:

8. Դասարանների կազմավորումից հետո ուսումնական տարվա ընթացքում դասարաններում սովորողների թիվը կարող է գերազանցել առավելագույնը 2 սովորողով` հաստատությունում լիցենզիայով սահմանված տեղերի առկայության դեպքում:

9. Ուսումնական խմբերում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող:

10. Ավագ դպրոցում`

1) հիմնական ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 26-30 սովորող.

2) նպատակային ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 20-25 սովորող:

11. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:

12. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով`

1) արհեստ և արվեստ.

2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:

13. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից:

14. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է`

1) առավելագույնը 15 սովորող.

2) կրթության առանձնահատուկ պայմանների` մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)` առավելագույնը 6 սովորող:

15. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում` կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի` տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի (բնակավայրի) միակ դպրոցն է:

16. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները կազմավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 հունիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.06.2026
N 821-Ն
Որոշում